Դեպի Հայաստանի եւ Արցախի գյուղեր՝ դասավանդելու - Mediamax.am

exclusive
15038 դիտում

Դեպի Հայաստանի եւ Արցախի գյուղեր՝ դասավանդելու


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Բյուրեղ Կեոշքարյանը
Բյուրեղ Կեոշքարյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Զինա Ղուկասյանը (մեջտեղում)
Զինա Ղուկասյանը (մեջտեղում)

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Եֆիմա Գեւորգյանը
Եֆիմա Գեւորգյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Սեդա Մխիթարյանը
Սեդա Մխիթարյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Միքայել Զոհրաբյանը
Միքայել Զոհրաբյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Միքայելը եւ Պալոման
Միքայելը եւ Պալոման

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Այս տարի 1575 մարդ դիմել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրին՝ ցանկություն հայտնելով մեկնել Հայաստանի ու Արցախի այն գյուղեր, որտեղ ուսուցիչների պակաս կա եւ երեխաները զրկված են լիարժեք կրթությունից։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ընտրության մի քանի փուլից հետո, 123 դիմորդ հասել է Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա, որն այս տարի անցկացվում է Դիլիջանում ու Ստեփանավանում։ 8 շաբաթ արագ վերապատրաստումից հետո սեպտեմբերին նրանք կգործուղվեն Հայաստանի ու Արցախի դպրոցներ՝ դասավանդելու։ Այս տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն առաջին անգամ կմտնի նաեւ Սյունիքի մարզ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Առաջին շաբաթն ամբողջությամբ նվիրված է փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությանը։ Դա «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մոդելն է` նախագծահեն կրթության ձեւ։ Երեխաները, նախագիծ իրականացնելով, սովորում են, զարգացնում իրենց հմտություններն ու ակադեմիական գիտելիքները։ Աշակերտները, կոնկրետ առարկայի շրջանակում, ուսումնասիրում են իրենց համայնքը, մտածում են՝ ինչ փոփոխություններ են ուզում տեսնել, վիզուալիզացնում են այդ փոփոխությունը, հետո իրագործելու ծրագիր մշակում։ Ուսուցչի խնդիրն է երեխաներին ուղղորդել, որ իրենք գտնեն լուծումը, որովհետեւ մեզ համար աշակերտական առաջնորդությունը շատ կարեւոր է։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երկրորդ շաբաթը նվիրված է դասարանային մշակույթի ձեւավորմանը, սոցիալ-հուզական, ակտիվ ուսումնառության, քննական մտածողության ձեւավորմանը, գնահատման գործիքներին», - պատմում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսումնական ծրագրերի նախագծման ղեկավար Զինա Ղուկասյանը։
Զինա Ղուկասյանը (մեջտեղում) Զինա Ղուկասյանը (մեջտեղում)

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Առաջնորդության ակադեմիայի վերջին 3 շաբաթը աշակերտական ճամբարն է, որը համավարակի պատճառով առցանց է անցկացվում։ Ճամբարին մասնակցում են ծրագրի գործընկեր դպրոցների աշակերտները։ Ուսուցիչներին հնարավորություն է տրվում վերապատրաստման ընթացքում ստացած հմտություններն ու գիտելիքները փորձարկել 4-5 հոգանոց դասարաններում։

Ակադեմիայում ուսուցիչներին «զինում» են դասարան մտնելու համար ամենաանհրաժեշտ գիտելիքներով, բայց նրանց հետ աշխատանքը շարունակվում է ծրագրի ամբողջ՝ 2 տարիների ընթացքում։ Ըստ կարիքի՝ անհատական հանդիպումներ, դասալսումներ, վերապատրաստումներ, մասնագիտական զարգացման դասընթացներ են լինում։ Բայց կարեւոր գործոնն ուսուցչի ինքնուրույն ուսումնառությունն է։ Ովքեր չունեն մանկավարժի որակավորում, ծրագիրը հնարավորություն է տալիս զուգահեռ սովորել մագիստրատուրայում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արդեն երկրորդ տարին է՝ ծրագրի մասնակից կարող են դառնալ նաեւ գործող ուսուցիչները, որոնք շարունակելու են աշխատել իրենց համայնքներում, բայց՝ նոր մեթոդներով։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Մենք պատրաստ ենք աշխատել այն ուսուցիչների հետ, ովքեր ուզում են անցնել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի վերապատրաստումը, կենտրոնանալ աշակերտական առաջնորդության վրա։ Դպրոցում աշխատելուց բացի, նրանք կատարում են նաեւ մեր առաջնորդության երկամյա ծրագրում ներառված առաջադրանքները՝ արտադասարանային խմբակներ, համայնքային զարգացման ծրագրեր, փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն։ Մենք նրանցից ունենք նույն սպասելիքները, ինչ՝ մեր ծրագրի բոլոր մասնակիցներից։ Նրանց տրամադրում ենք նույն աջակցությունը, կա նաեւ ֆինանսական բաղադրիչ»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի Դիլիջանի տարածաշրջանի ղեկավար Մարգարիտա Խամոյանը։

Բյուրեղ Կեոշքարյան. «Եթե ամբողջ ներուժը մի տեղում է, երկիրն առաջ գնալ չի կարող»

Մի քանի օր առաջ Բյուրեղին հարցրին՝ կուզի՞ Արցախում դասավանդել։ «Իհարկե»,-պատասխանեց։ Արցախում ֆիզկուլտուրա դասավանդող լիբանանահայ ընկերուհու օրինակով է Բյուրեղ Կեոշքարյանը եկել Հայաստան։
Բյուրեղ Կեոշքարյանը Բյուրեղ Կեոշքարյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Մենք՝ սփյուռքում ապրողներս, ուզում ենք Հայաստանին ինչ-որ կերպ օգնել։ Հիմա ամենաճիշտ ձեւն աշակերտներին ուսում տալն է։ Բոլոր ռեսուրսները կենտրոնացած են Երեւանում, գյուղի աշակերտներն առաջադիմելու հնարավորություն չունեն։ Եթե ամբողջ ներուժը մի տեղում է, երկիրն առաջ գնալ չի կարող»։

21-ամյա կենսաքիմիկոսը Հայաստան մենակ է տեղափոխվել։ Ասում է՝ միակ խնդիրն ընտանիքից հեռու լինելն է, բայց դրան էլ կսովորի։

«Ինչ քայլ ուզում եմ անել, ծնողներս առաջին քաջալերողներն են։ Երբ ասացի, որ պիտի դիմեմ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին, ինձնից ավելի ուրախացան, որ գալու եմ ու էստեղ մի բան փոխեմ»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Լիբանանի հայկական քոլեջներից մեկում Բյուրեղը քիմիա է դասավանդել։ Հայաստանի կրթական համակարգին ծանոթ չէ ու դա իր գլխավոր մարտահրավերն է համարում։ Դեռ չգիտի, թե սեպտեմբերի 1-ին որտեղ կլինի, բայց աշակերտների հետ առաջին հանդիպմանն արդեն պատրաստվում է։

«Պատկերացնում եմ, որ գնալու եմ համայնք, բոլորը նայելու են՝ նոր անձ է եկել, ու սկսելու են հարցնել՝ ո՞վ ես, ինչի՞ համար ես եկել։ Առաջին օրը, որ դպրոց գնամ, շատ հավանական է, որ մտածեն՝ ուսուցիչ չէ, աշակերտ է»։

Եֆիմա Գեւորգյան. «Սերունդն այլ պահանջներ ունի, բայց մեր կրթական համակարգը չի կարողանում բավարարել դրանք»

Եֆիման ավելի քանի 20 տարի ֆիզիկայի ուսուցիչ է, դասավանդում է Գյումրու «Ֆոտոն» վարժարանում։ Բայց, ասում է, տարիները նշանակություն չունեն, սովորելու ցանկությունն է կարեւոր։
Եֆիմա Գեւորգյանը Եֆիմա Գեւորգյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Գլխավորը քո ցուցաբերած մոտեցումն է՝ անտարբեր ես, թե ուզում ես աշխատել, դարձել ես ճահիճ, թե ճահճում փորձում ես մի ջրաշուշան աճեցնել»:

Ասում է՝ բնագիտական առարկաների համար դժվար ժամանակներ են, դրանց նկատմամբ հետաքրքրությունը շատ է նվազել։ Ինքը փորձում է խմբակների, այլ դպրոցների հետ համագործակցելով ֆիզիկան սիրելի դարձնել։

«Սերունդը փոխվել է, այլ պահանջներ ունի, բայց մեր կրթական համակարգը չի կարողանում բավարարել դրանք: Մեթոդական առումով շատ բաներ փոփոխության կարիք ունեն։ Այսօր գիտելիքի եւ դրա կիրառության միջեւ անջրպետ է առաջացել։ Հիմա դպրոցում տալիս ենք լավ, բայց ծանր գիտելիք: Արդյո՞ք մեր տված ծանր ֆիզիկան այսօրվա սերնդին պետք է: Փորձը ցույց է տալիս, որ՝ ոչ։ Արտակարգ սերունդ ունենք, պետք է մեր մոտեցումները փոխենք»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ինքը փոփոխությունների պատրաստ է, բայց համախոհների կարիք ունի։ Շատ ծրագրերի, վերապատրաստումների է մասնակցել. չեն գոհացնում։ Հիմա «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ակադեմիային է մասնակցում։ Ասում է՝ նոր շունչ է։

«Էստեղ նախագծային ծրագրի փորձն ուսումնասիրեցինք, թե ինչպես գիտելիքը կապել կենցաղային խնդիրների լուծման հետ: Միշտ էլ երեխաներ հետ փոքր փորձեր, խաղեր արել ենք, որ տեսնեն՝ գիտելիքն օդից կախված չէ, բայց երբեք չէի մտածի, որ մեծ ծրագիր կարելի է առաջ տանել:

Այս շաբաթ մեր թեման հուզական աշխարհին է վերաբերում: Ամենադժվարը դպրոցում ոչ թե դաս տալն է, այլ՝ երեխային հասկանալը: Ամեն մանկավարժ չէ, որ կարող է կամ ունի գործիքներ՝ հասկանալու երեխայի հուզականությունը, գնահատելու, դասապրոցեսի ընթացքում օգտագործելու: Էստեղ մեզ մատուցում են արդեն մշակված, համակարգված, պատրաստի գիտելիք, մնում է սովորել»:

Միքայել Զոհրաբյան. «Այս փուլում Սյունիքում կամ Արցախում մեր կարիքն ավելի շատ կա»

Միքայել Զոհրաբյանն Իսպանիայից 2 տարի առաջ է եկել Հայաստան՝ իսպանուհի ընկերուհու՝ Պալոմայի հետ։ Միասին Սյունիքի համայնքներում ծրագրեր էին իրականացնում՝ Միքայելն արկածային տուրիզմի, զբոսաշրջային արահետների շինարարության հետ կապված, Պալոման անգլերեն էր դասավանդում։
Միքայել Զոհրաբյանը Միքայել Զոհրաբյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Թիմային աշխատանքի բացակայությունից մի քիչ հուսահատված՝ սկսել էին կասկածել իրենց ուժերին։ Երբ հնարավորություն եղավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին միանալու, ոգեւորվեցին՝ գուցե այսպես կարող են ավելի օգտակար լինել։
«Այս փուլում ինձ համար շատ կարեւոր է դասավանդել Արցախում կամ Սյունիքում, որովհետեւ այնտեղ մեր կարիքն ավելի շատ կա: Հնարավոր է՝ պատերազմը երեխաների հոգեբանության մեջ ծանր հետեւանքներ է թողել, եւ կարծում եմ՝ կարեւոր է լինի կողմնակի մեկը, որը ոչ միայն թույլ չի տա, որ պատերազմի մտքերը, խնդիրներն իրենց տանեն, այլեւ կասի՝ լա՛վ, մենք ունենք պատերազմ, պիտի պաշտպանվենք, բայց պետք չէ մոռանալ, որ աշխարհը շարունակում է ընթանալ իր հունով։ Իմ փորձը ցույց տվեց, որ իսկապես պետք են մարդիկ, որ դրսից կգան ու երեխաներին ավելի գլոբալ փորձ կփոխանցեն»,-ասում է Միքայելը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Նրա մանկավարժական փորձը հարուստ չէ. Իսպանիայում ճամբարում է աշխատել, Սյունիքում՝ իր ստեղծած «Ամենագիտություն» խմբակի շրջանակում, երեխաների հետ նրանց հետաքրքրող թեմաներից՝ փիլիսոփայությունից, աշխարհագրությունից, պատմական հուշարձաններից են խոսել։ Սեպտեմբերից դպրոցում անգլերեն կդասավանդի։

«Ակադեմիայի ընթացքն ինձ շատ հետաքրքիր է։ Կան թեմաներ, որոնց փորձը ես արդեն ունեմ, բայց տեսական հաստվածը նոր եմ սովորում։ Հետաքրքիր է այդ կապը գտնելը։ Հաճախ խնդիրների առջեւ ես կանգնում, շաբաթներով մտածում ես՝ ինչպես լուծել, հետո հասկանում ես, որ 10 տարի առաջ մարդիկ դրա մասին մտածել ու լուծումները գտել են»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Միքայելը ոգեւորված է, որ սեպտեմբերից հեռավոր մի գյուղում դասավանդելու հնարավորություն է ունենալու։ Նախորդ երկու տարիների փորձից հասկացել է՝ մարզերում մարդիկ լքված են զգում, երեխաները հույս ու երազանքներ չունեն։ Ասում է՝ ուրիշների սխալները քննարկելու փոխարեն, ամեն մեկս մեզ հարց տանք՝ ի՞նչ կարող եմ անել ես։

«Սփյուռքում սխալ մոտեցում կամ. գումար ենք ուղարկում, դրանով մեզ լավ ենք զգում ու հետո մեղքը գցում ենք էստեղի մարդկանց վրա: Բայց ոչ այնքան գումարի, որքան՝ մարդկային ռեսուրսի կարիք կա։ Դու կարող ես գումար ուղարկել, բայց եթե մասնագետներ չունենք, ոչինչ անել չենք կարող: Բոլոր այն մարդիկ, որ շարունակում են հավատալ Հայաստանին, թող գան ու տեսնեն, թե ինչ կարող են անել իրենց ձեռքով։ Մենք մի հնարավորություն էլ ունենք, եւ եթե չենք ուզում սպասել հաջորդ պատերազմին, որը կարող է շատ ավելի աղետալի լինել, պիտի պատրաստվենք՝ բոլորս միասին աշխատելով»։
Միքայելը եւ Պալոման Միքայելը եւ Պալոման

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Իսպանուհի Պալոման, որը ժամանակավոր էր եկել, բայց արդեն երկու տարի է՝ Հայաստանում է, որոշել է միանալ ծրագրին, որովհետեւ հասկացել է՝ իր կարիքն այստեղ շատ կա։ Անգլերեն դասավանդելուն զուգահեռ՝ հայերեն է սովորում, առայժմ՝ Սյունիքի բարբառով։

Սեդա Մխիթարյան. «Պետք է գնալ դեպի խորքը, այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվում է՝ դպրոցն ու կրթությունը»

Սեդա Մխիթարյանը լրագրող է, բայց համալսարանն ավարտելուց հետո չէր կողմնորոշվում՝ ուզո՞ւմ է մասնագիտությամբ աշխատել, թե իրեն ուրիշ մի բան է պետք։ Խնդիրների մասին միայն գրելը չէր բավարարում։

«Դասերի ընթացքում անընդհատ խոսում էինք խնդիրների մասին ու գալիս, հասնում էինք մի կետի, որ ամեն ինչ դպրոցից է սկսվել։ Երեխան դպրոցում չի սովորել, որ աղբը պետք է աղբամանի մեջ գցել, ու այդ պատճառով այսօր մենք էկոլոգիական աղետ ունենք, երեխան դպրոցում չի սովորել ծառը ջրել, դրա համար այսօր ծառ է կտրում: Հասկացա, որ պետք է գնալ դեպի խորքը, այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվում է՝ դպրոցն ու կրթությունը»։
Սեդա Մխիթարյանը Սեդա Մխիթարյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Տարիներ առաջ, երբ Սեդան դեռ աշակերտ էր, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով անգլերենի երիտասարդ ուսուցչուհի էր եկել իր գյուղ՝ Քարինջ։ Անի Հարությունյանին երկու շաբաթ հյուրընկալել էին իրենց տանը։ Ասում է՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին դիմելու իր որոշման մեջ Անիի գործոնը էական է եղել։ Ինքն արդեն գիտեր՝ որքան կարեւոր է այդ աշխատանքը ու նաեւ՝ ընտանիքին բացատրելու ու համոզելու կարիք չկար՝ ամեն ինչ սեփական աչքով էին տեսել։

Սեդան ասում է, որ Ուսուցիչների առաջնորդության ակադեմիային շատ էր սպասում. մի կողմից անհանգիստ էր, որ չի հասցնի ամբողջ նյութը յուրացնել, մյուս կողմից ուզում էր առավելագույն պատրաստված մտնել դպրոց։

«Մտածում էի՝ այդքան փորձառու ուսուցիչներ են լինելու, իրենք ավելի լավ կհասկանան՝ ինչ է պետք անել, ինչպես դասարանը կառավարել, դասի պլան կազմել: Բայց երրորդ օրը հասկացա, որ հակառակն է: Եթե դու գործող ուսուցիչ ես, ունես մի կաղապար, որով 5, 10 տարի աշխատել ես, դա խանգարում է քեզ նորն ընկալել, վերափոխել։ Իսկ երբ չունես բազային գիտելիք, օրինակ, դասի պլանավորման, ավելի լավ ես յուրացնում քեզ տրվածը»։

Ակադեմիայի ընթացքում Սեդան մի վախ էլ է հաղթահարել։ Երեկ զանգել էր իր առաջին աշակերտին, որ ամառային ճամբարի մանրամասները քննարկեն։ Շփումը ստացվել էր, անհանգստությունները տեղի էին տվել։

Լուսինե Ղարիբյան  
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին