«Ջուր՝ ապրելու համար». Կաթնառատի աշակերտներն օգնում են իրենց համայնքին - Mediamax.am

exclusive
11677 դիտում

«Ջուր՝ ապրելու համար». Կաթնառատի աշակերտներն օգնում են իրենց համայնքին


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Ջուրը ֆիլտրելու համար պետք է բինտ ու դատարկ տարա։ Բինտը մտցնում ենք կեղտոտ ջրի մեջ, մյուս ծայրը գցում դատարկ տարայի մեջ ու սպասում այնքան, որ ծորա։ Մաքուր ջուրը լցվում է դատարկ տարան, իսկ նստվածքը մնում է մյուսի հատակին»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Այս եղանակով Դավիթը դասընկերներին ցույց է տալիս, թե որքան աղտոտված է իրենց օգտագործած ջուրը։ Լոռու մարզի Կաթնառատ համայնքին խմելու ջրի խնդիրն այնքան է անհանգստացում, որ երբ աշակերտներին հնարավորություն է տրվել համայնքային որեւէ նախագիծ իրականացնել, նրանք ոչ թե խաղահրապարակ կամ մարզադահլիճ կառուցելու մասին են մտածել, այլ որոշել են ջրի խնդիրն ուսումնասիրել։ 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Ջուր՝ ապրելու համար» նախագիծը Կաթնառատի աշակերտները մշակել են 2020-ին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի Ամառային ճամբարի ընթացքում։ Ծրագիրը Հայաստանի 5 մարզի մոտ 300 երեխայի սովորեցրել է նախագծել  համայնքային ազդեցության որեւէ ծրագիր: 15 դասի ընթացքում երեխաները խմբերով դիտարկել են իրենց համայնքի հնարավորությունները, ընտրել նախագծի գաղափարը, հետազոտություններ արել, համայնքի անդամների հետ առկա ու անհրաժեշտ ռեսուրսներն են ուսումնասիրել, բյուջե ու ժամանակացույց կազմել։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Աշակերտները տեսնում են ոչ թե իրենց համայնքի խնդիրները, այլ՝ հնարավորությունները, փորձում են հասկանալ՝ ինչ գանձեր, հետաքրքիր բաներ կան, որ կարող են զարգացնել եւ փոփոխություն բերել՝ օգտագործելով դպրոցում ստացած գիտելիքներն ու հմտությունները։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Փորձում ենք աշակերտներին առավելագույն հնարավորություն ու հարթակ տալ, որ իրենք ծրագիրն առաջ տանեն, իրենք որոշումներ կայացնեն, իսկ ուսուցիչը որպես մենթոր, օգնող ուժ լինի։ Բացի այդ, եթե ուսուցիչն է ամեն ինչ կազմակերպում, 2 տարի դասավանդելուց հետո, երբ ծրագիրն ավարտի ու գնա, առանց նրա համայնքը շատ բան չի կարողանա անել։ Իսկ եթե աշակերտներն իրենք եմ մտածել, զարգացրել ծրագիրը, դրա շարունակականությունն ապահովելն ավելի հեշտ կլինի»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ղեկավար Նունե Հարությունյանը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ընտրված 24 նախագծերի մի մասն արդեն իրականացված է։ Դրանցում ակտիվ մասնակցել են նաեւ համայնքի անդամները։ Ծաղկաշատում առողջ ապրելակերպը խթանելու նպատակով աշակերտները բանջարեղենի ջերմոց են հիմնել, Չորաթանում համայնքը ներկայացնող եռալեզու բլոգ են ստեղծել՝ կոտրելու համար սահմանամերձ գյուղերի մասին կարծրատիպը, Ծովազարդում աղբի վերամշակմամբ են զբաղվելու։

Նունե Հարությունյանն ասում է, որ այս նախաձեռնություններով քայլ առ քայլ մոտենում են խոստմանը, որ տվել են 2050 թվականի համար։ Այսօրվա աշակերտը, ստացած գիտելիքներով ու հմտություններով, 30 տարի հետո լինելու է իր համայնքն ու երկիրը փոխող ուժը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Այս ծրագրերով նպատակ ունենք ոչ թե 24 համայնքի խնդիր լուծել, այլ օգնել, որ զարգանա երեխաների քաղաքացիական պատասխանատվությունը, համայնքի հետ կապն ավելի սերտանա, հասկանան, որ ունեն փոփոխություն բերելու ներուժ, կարողանան ինքնառաջնորդվել, այլոց առաջնորդել, ու հուսանք՝ մի օր էլ համակարգեր առաջնորդել։ Սա շարժիչ ուժերից մեկը կլինի»։

Կաթնառատի աշակերտներն արդեն մի քանի ամիս՝ դասերից հետո հավաքվում, իրենց անելիքները քննարկում, բաշխում ու անցնում են գործի։ Կաթնառատի մի փոքր հատվածն է միայն հարեւան գյուղի աղբյուրից խողովակներով ջուր ստանում։ Համայնքի մեծ մասն օգտագործում է գետի՝ առանց ֆիլտրացման ջուրը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Որոշեցինք, որ պետք է ունենանք լավ գաղափար ու ծրագիր կազմենք։ Որպեսզի ամեն ինչ միանգամից ու խառը չլինի, քայլերը հերթականությամբ արեցինք։ Հասկացանք, որ անհրաժեշտ իրերի համար պետք է բյուջե կազմել։ Հարցազրույցներ արեցինք, ինտերնետից տեղեկություններ հանեցինք, եւ դրանք ներկայացրեցինք մեր նկարագրության մեջ։ Սլայդեր սարքեցինք, գունավորեցինք, գեղեցկացրեցինք»,- պատմում է Օվսաննան։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Ուսումնասիրել ենք, թե ինչ վնասակար հատկություններ ունի ջուրը, օրինակ՝ քիմիական նյութերը, թունաքիմիկատները։ Ջուր էինք վերցրել ու թողել, որ տեսնենք, թե ինչքան նստվածք կլինի։ Բնակիչներից հարցնում էինք՝ գո՞հ են ջրից, ուրիշ ի՞նչ փոփոխություններ կուզեն։ Էս վերջերս էլ ջրի պատճառով հիվանդություններ են տարածվել, ու դրանց վերաբերյալ էլ հարցեր կային։ Նշում էին, որ ջրի կեղտոտվածությունը երեխաների շրջանում սուր աղիքային ինֆեկցիա է առաջացնում: Նույնիսկ կենդանիներն են հիվանդանում ջրից»,- իրենց ուսումնասիրություններն է ներկայացնում Էմման։

Աշխատանքի ամենամեծ ու դժվար հատվածը հարցազրույցներն են։ Այս մասին խոսելիս՝ բոլորը ծիծաղելով նայում են Արամին։ Ասում են՝ մարդկանցից իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու հատուկ տաղանդ ունի։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Մենք մի քիչ ամաչում էինք, մի քիչ խառնվում էինք, ուրիշ հարցեր էինք տալիս, պատասխանները լսում, արագ գրում էինք։ Մարդիկ չէին ուզում լուսանկարվել։  Խնդրում էինք, որ գոնե հետեւից նկարենք»,- պատմում է Ալիսան։

Խնդիրն ամբողջությամբ լուծել չեն կարող, բայց այն, ինչ իմացել են նախագծի շնորհիվ, ցանկանում են համագյուղացիների հետ կիսել։ Ուսումնասիրություններն ամփոփել ու որոշել են բնակիչներին տեղեկացնել՝ ինչպես օգտագործել ջուրը, որ ավելի անվտանգ լինի։ Շուտով պաստառներ կպատրաստեն ու կփակցնեն գյուղի տարբեր հատվածներում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Կա մի քանի տարբերակ. ջուրը եռացնել, ֆիլտրել, թորել, ծորակը բացել, որ ջուրը մի քիչ հոսի, որպեսզի որոշ չափով մաքրվի, կամ լցնել տարայի մեջ, սպասել մինչեւ նստվածք տա, քամել, նոր օգտագործել»։

Ասում են՝ չէինք հավատում, որ նախագիծը կհաղթի, մեր ձայնը լսելի կդառնա։

- Բայց քանի որ ընկեր Չոփուրյանի հետ ենք, ամեն ինչ հնարավոր է,- վերջին նստարանից հայտարարում է Դավիթը՝ առանց ընդհատելու ջուրը ֆիլտրելու իր փորձը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


- Իրենք առանց ինձ էլ կհասնեին այս ամենին,- Դավթի խոստովանությունից շփոթված՝ ասում է աշխարհագրության ուսուցչուհին։

Քնարիկը երկու տարի առաջ է միացել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շարժմանը ու տեղափոխվել Կաթնառատ։ Ասում է՝ եկել եմ, որ ինչ-որ բան փոխեմ աշակերտի կյանքում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Քնարիկը Դսեղից է, բայց նոր է բացահայտել Լոռու այս հատվածը։

«Ես Լոռու մարզի մի գյուղից մյուսն եմ տեղափոխվել, բայց այս գյուղերը տարածքով, դիրքով, կլիմայով այնքան տարբեր են, որ չեմ զգում, թե նույն մարզում եմ, անգամ մտածելակերպն է տարբեր։ Ես դա վերագրում եմ նրան, որ այս շրջանն ավելի մոտ է Շիրակի մարզին, իսկ Դսեղի կողմերում կապը Վրաստանի հետ է»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Քնարիկն աշխարհագրության ուսուցիչ է, բայց համալսարանն ավարտելուց հետո չի աշխատել։ Վստահ էր, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել. երեխաների հետ աշխատանքը սիրով է անում, բայց միշտ վախեցել է՝ կկարողանա՞ դասարանը կառավարել։ Սեպտեմբերի 1-ին դպրոց մտնելուն երկար է պատրաստվել։

«Անհանգստություններ կային, անընդհատ մտածում էի՝ ինչպես կընդունեն ինձ, մանավանդ, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երեք ուսուցիչ աշխատել է այստեղ, եւ դպրոցում ճանաչում էին ինձնից առաջ եկած բոլոր լավ մասնագետներին։

Ապագա հանճարների ուսուցչուհի ընկեր Մուրադյանը


Դպրոց չմտած՝ աղջիկներից մեկը, որի անունը նույնիսկ չգիտեի, եկավ ու փաթաթվեց։ Հենց առաջին պահից մոտիվացրեց ինձ։ Հետո մտա 12-րդ դասարան եւ, դեռ չներկայացած՝ տղաներից մեկն ասաց, թե՝ մենք ձեր մասին արդեն ամեն ինչ գիտենք։ Ե՛ւ կաշկանդվեցի, ե՛ւ ուրախացա, որ էրեխեքը հետաքրքրվել են»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ու գրեթե 2 տարի Քնարիկը վայելում է ուսուցիչ լինելու հաճույքը: Ասում է՝ պատկերացնել անգամ չէր կարող, որ դասավանդելու մեջ այսքան ուրախություն կա: Եթե հնարավորություն տան, նախատեսված 2 տարուց ավելի կմնա: Կաթնառատում նրան պահելու ծրագրեր նաեւ երեխաներն են մտածում:

«Ցածր դասարանի աշակերտներիցս մեկը եկավ, լուրջ դեմքով հարցնում է՝ որտե՞ղ պիտի հացադուլ անեմ, որ մնաք գյուղում»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ընկեր Չոփուրյանին հաճախ են հյուր գնում: Պատահում է՝ ինքն է աշակերտներին հրավիրում սուրճի, եթե զգում է՝ մի բան այն չէ, խոսելու կարիք կա: Լավ եղանակին արշավների են գնում, բնության մեջ զրուցում, ընթերցում: Կապը պահում է նաեւ շրջանավարտների հետ: Նախկին աշակերտներից երեքն արդեն զինվոր են:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Երեխաների մեջ ինձ եմ գտել: Իրենք տարբեր են՝ կան ակտիվ ու շատ պասիվ աշակերտներ, որ նստում են վերջում, միշտ սովորում, բայց երբեք ձայն չեն հանում։ Ուղղակի պետք է էս էրեխեքին միշտ ուշադրություն դարձնել, միշտ հիշեցնել, որ իրենց գնահատում են, խոսքը թվանշանով գնահատելու մասին չէ, իրենք պիտի զգան ուսուցչի սերը։ Ես սիրում եմ աշակերտներին գրկել, ասել, որ իրենց աչուկների փայլը շատ գեղեցիկ է ու ինձ ուրախացնում է։ Այսօր մտա 5-րդ՝ իմ դասղեկական դասարան: Մի քիչ շտապում էի ու մոռացա ասել, որ իրենց շատ եմ սիրում: Աշակերտներիցս մեկը, թե՝ ընկե՛ր Չոփուրյան, Դուք էլ մեզ չե՞ք սիրում»։

Քնարիկի ջանքերով մշակույթի տան սենյակներից մեկը աշակերտների զբաղվածության կենտրոն է դառնալու: Վերանորոգումը գրեթե ավարտել են, շուտով կահավորելու են, խաղեր, քարտեզներ, համակարգիչներ բերեն: Աշխատանքներին ակտիվ մասնակցում են բարձր դասարանի տղաները:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մշակույթի տնից Քնարիկը նորից վազում է դպրոց՝ «Ջուր՝ ապրելու համար» ծրագրի վերջին փուլն են ամփոփում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երեխաներն արդեն մտածում են հաջորդ նախագծի մասին: Որոշել են գյուղում զբոսաշրջությունը զարգացնել. վրանային հանգստի համար տարածքներ աչքի տակ արդեն ունեն, բնակիչներին էլ կշահագրգռեն, որ զբոսաշրջիկներին ընդունեն իրենց տներում։ Հերթի մեջ դպրոցի նոր շենքի կառուցումն է՝ մի քիչ հեռավոր, բայց շատ իրատեսական ծրագիր:

Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին