Ապագա հանճարների ուսուցչուհի ընկեր Մուրադյանը - Mediamax.am

exclusive
37717 դիտում

Ապագա հանճարների ուսուցչուհի ընկեր Մուրադյանը

Անուշ Մուրադյանը
Անուշ Մուրադյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Բիայնա Ամիրջանյանը

Բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լավագույն կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի գյուղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: Երբեմն մի ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա, կամ որոշ առարկաներ պարզապես դուրս են մնում ուսումնական պլանից:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացմանգործունեություն: Ծրագրի 42 մասնակիցներն այս պահին դասավանդում են 5 մարզերի 35 գործընկեր դպրոցներում:

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ սկսում են նոր նախագիծ՝ ներկայացնելով ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

«Այստեղ սովորում են ապագա հանճարները»: Դռանը փակցված գրությանը դպրոցում հավատում են, ամենակարեւորը՝ հավատում են այդ դասարանի աշակերտները: Որ հնարավոր է դժվարությունները հաղթահարել ու հասնել նպատակներին, աշակերտներն ընկեր Մուրադյանից ամեն օր են լսում: Լոռու մարզի Կաթնառատ գյուղում Երեւանից եկած մաթեմատիկայի ուսուցչուհուն բոլորն են ճանաչում: Սկզբում զարմանում էին՝ ինչ է կորցրել երիտասարդ ու հմայիչ աղջիկն իրենց գյուղում, որտեղից շատերն արտագաղթում են: Հիմա առանց Անուշի դպրոցի ու համայնքի կյանքը դժվար են պատկերացնում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

25-ամյա Անուշն ինժեներ է, ծրագրավորող: Ուսումը գերազանցությամբ ավարտելուց հետո ծրագրավորողի կարիերա էր սկսել, բայց արագ հասկացել՝ հոգեպես բավարարված չէ, իրեն լիարժեք չի զգում: Թողեց աշխատանքն ու միացավ կարճաժամկետ մի ծրագրի, որը հնարավորություն էր տալիս շրջել մարզերի դպրոցներով: Ծանոթանալով խնդիրներին՝ հասկացավ, որ սա պայքարի իր դաշտն է:

Հենց այդ օրերին էլ լսեց «Դասավանդի’ր, Հայաստան» (Teach For Armenia) ծրագրի մասին: «Կարդացի՝ մարզ, դպրոց, աշակերտ, երկարաժամկետ, եւ բացի դիմում լրացնելն ինձ ուրիշ բան չէր մնում»,- ասում է Անուշը: Հատկապես ոգեւորվել էր, որ երկու տարով տեղափոխվում է իրեն ամբողջովին անծանոթ գյուղական մի համայնք՝ Երեւանից հեռու:

Անուշ Մուրադյանը Անուշ Մուրադյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Բիայնա Ամիրջանյանի հետ, որը նույն դպրոցում աշխարհագրություն էր դասավանդելու, սկսեցին քարտեզի վրա որոնել Կաթնառատը: «Մանրամասն ուսումնասիրում էինք՝ ոնց պիտի գնանք, ինչ պիտի անենք: Բայց լրիվ հակառակը եղավ՝ այլ կերպ գնացինք, այլ կերպ եկանք: Էնքան հետաքրքիր է՝ էստեղ ինչ պլանավորում ես, էդպես չի լինում: Միշտ պետք է ունենալ պլան՝A, B, C: Ցանկացած հարցում ավելի ճկուն ենք դարձել: Հիմա Երեւանում էլ բոլոր հարցերն ավելի արագ ենք լուծում»:

Բիայնա Ամիրջանյանը Բիայնա Ամիրջանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Իր եւ մի քանի տասնյակ երեխաների կյանքը փոխել, իրականացնել երազանքն եւ աշակերտներին երազելու հնարավորություն տալ. ցանկությունն այնքան մեծ էր, որ Անուշը ոգեւորությամբ վարակեց ընտանիքին, հարազատները քաջալերեցին:

«Հիմա հիշում ու զարմանում եմ՝ ի՞նչ ուժ էր ինձ պատել այն ժամանակ, որ ոչ մի բան չէր կարող խանգարել, այնքան մեծ ու հստակ էր իմ նպատակն ու ցանկությունը: Ես միշտ ասում եմ՝ ես չգիտեի, թե ուր եմ գնում, բայց գիտեի՝ ինչի համար եմ գնում»:

Երազանքն իրականացնելու ճանապարհին վախեր ու անհանգստություններ կային՝ ինչպե՞ս գյուղում կընդունեն իրեն, կհաջողի՞ ուսուցչի աշխատանքը: Համայնքի, գործընկերների ու հատկապես՝ տնօրենի օգնությամբ, արագ դարձավ կաթնառատցի:

«Առաջին օրը  մտա դասարան, բոլորը սառած սպասում էին՝ ով է ընկեր Մուրադյանը: Ու էնքան սիրուն էին բոլորը, գրական էին խոսում, ինձ էնպես լավ էին վերաբերվում: Մտածեցի՝ երեւի առաջին օրն է, երեխաներն ուզում են տպավորություն թողնել, բայց մինչեւ այսօր նույն վիճակն է: Ես ունեի 45 րոպե ու պետք է պատմեի իմ մասին: Քանի որ իրենք մեծ ու հույսով լիքը աչքերով նայում էին՝ ով է ընկեր Մուրադյանն ու ինչի համար է եկել, ես խնդիր ունեի ցույց տալու, որ իրենց ուսուցիչն եմ, ընկերն եմ: Ճիշտն ասած, առաջին րոպեից հետո չեմ հիշում՝ ինչպես է անցել առաջին օրս»: 

Անուշը «Դասավանդի’ր, Հայաստան»-ի առաջին մասնակիցներից է: Ծրագրի մասին քչերը գիտեին, թերահավատություն ու անտեղյակություն կար:

Պատասխանատվությունը մեծ էր, խնդիրները՝ շատ: Առաջացող հարցերին լուծում գտնելու փորձ չունեին: Անուշը դասավանդում է երեք դասարանի 31 աշակերտների, նաեւ դասղեկ է: Բոլորը մաթեմատիկոս չեն դառնալու, բայց դասին ակտիվ մասնակցում են բոլորը:

Անուշ Մուրադյանը Անուշ Մուրադյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

«Մեծ պատասխանատվություն կար առարկան ճիշտ մատուցել, որ երեխաները սիրեն, կարողանան հաջողություն գրանցել: Մաթեմատիկան ունի իր դժվարությունները, ու ես շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ գյուղում, որտեղ երեխաները տաղանդավոր են: Ես իմ առջեւ խնդիր էի դրել կոտրել այն կարծրատիպը, թե մաթեմատիկան դժվար է: Մենք ունենք շատ լավ ուսուցիչներ, որոնք այս պայմաններում մեծ աշխատանք են տանում, եւ դա ինձ համար օրինակ է: Մտածում էի՝ ինչպես հեշտ մատուցեմ, ու գտա տարբերակներ. մտնում էի դասարան, ասում էի՝ «սա ամենահեշտ թեման է, որ դուք մաթեմատիկայից երբեւէ անցել եք, ձեզնից պահանջվում է ուշադիր լսել ինձ, եւ հինգ րոպեում կհասկանաք»: Բայց դա ֆունկցիան էր կամ մի ուրիշ դժվար թեմա, որ անգամ ես էի վախենում, զանգում էի մամային, ասում էի՝ «սա ինչպե՞ս պետք է բացատրեմ, չեմ կարողանում, նույնիսկ ես եմ դժվարանում»: Իրենց ոգեշնչելու, դասին կենտրոնացնելու այդ մոտեցմամբ գործիս 90 տոկոսը համարում եմ արված»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Գիտելիք փոխանցելը ծրագրի կարեւոր, բայց միակ նպատակը չէ: Կրթությունը միջոց է երեխաների հետ շփման, նոր հետաքրքրություններ ու տաղանդներ բացահայտելու, նրանց ոգեւորելու: 2 տարում Անուշն աշակերտների համար դարձել է օրինակ: Նրան ձգտում են նմանվել, կարեւորում են կարծիքը, գնահատականը: Աշակերտներին հետաքրքիր լինելու համար Անուշն անընդհատ ինքնազարգանում, ինքնակրթվում է, Երեւանում լինելիս՝ աշխատում է հասցնել նոր ֆիլմեր, ներկայացումներ դիտել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

«Ավելի դժվար էր ոչ թե աշակերտների, այլ ինքս ինձ հետ աշխատանքը, որ ես իմ ներսում հղկվեի ու իրենց համար ճիշտ օրինակ դառնայի: Ինչ իրադարձություն լինում է, ես գիտեմ, որ վաղը գնալու եմ դպրոց, եւ իրենք դա քննարկելու են ինձ հետ: Սկսեցի վերանայել իմ խոսքը, շարժուձեւը, աշխարհայացքը: Ես ուզում եմ, որ ինձնից չսովորեն միայն a+b2, այլ իմ կերպարով արժեքային  համակարգ ձեւավորեմ: Իրենց ցույց տամ՝ կապ չունի, որ դուք ապրում եք գյուղում: Ես Երեւանից եկել եմ, ձեզ մոտ եմ աշխատում, նշանակում է՝ դուք ինքներդ կարող եք էստեղ ձեզ համար գործ գտնել, ինչո՞ւ պետք է թողնեք գյուղն ու գնաք կամ մտածեք, որ Երեւանում աշակերտներն ավելի լավն են, քան՝ դուք: Երբեմն ասում են՝ «լույսը գնացել է», չենք արել տնայինը, ասում եմ՝ ես նույն գյուղում եմ ապրում, իմ «լույսն էլ էր գնացել», բայց ես պատրաստվել եմ դասին: Ես էլ նույն պայմաններից եմ օգտվում, ինչ՝ դուք, ես ձեզնից ոչնչով չեմ տարբերվում: Ու իրենց հետ հավասար լինելով, հավասար կենցաղային պայմաններ կիսելով՝ մենք ավելի մտերմացանք»: 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Անուշն ու Բիայնան ընկերացել են ոչ միայն աշակերտների, այլեւ նրանց ընտանիքների ու ամբողջ համայնքի հետ: Տխրություն լինի, թե ուրախություն՝ նրանց կողքին են: «Համայնքում ոչ մի բանից հետ չենք մնում, ամեն տեղ մեզ մեջ ենք գցում, իրենք էլ մեզ ներգրավվում են»,-ծիծաղում է Անուշը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Դպրոցի փոքրիկ գրադարանում «Գրական ակումբ» են հիմնել: Գետաշենի դպրոցի աշակերտների հետ գիրք են ընտրում, կարդում ու skype-ով քննարկում: Դպրոցին միավորել է մեկ այլ գաղափար եւս: Սկսել են «Հանուն դպրոցի» նախաձեռնությունը: Կազմել են դպրոցին անհրաժեշտ իրերի ցուցակ եւ տեղադրել ֆեյսբուքում: Պարբերաբար հաշվետվություն են ներկայացնում՝ ինչպես են օգտագործում հաշվեհամարին փոխանցված գումարներն ու Կաթնառատ ուղարկված իրերը: 8-րդցիներն արձակուրդի ընթացքում սկսել են դասարանի վերանորոգումը: Անուշն ասում է, որ նախաձեռնության միջոցով աշակերտներին ցանկանում է ցույց տալ, թե գաղափարն ինչպես է իրականություն դառնում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

«Երբ մտնում էի դասարաններ ու ասում, որ դպրոցին օգնելու նման նախաձեռնություն կա, չէին հավատում, մեզ վրա ծիծաղում էին»,- ասում է 11-րդ դասարանում սովորող Մարիետան: «Բայց երբ չորս նոր գրատախտակ բերեցին, իրենք էլ հունի մեջ ընկան ու փորձում են օգնել՝ ինչով կարողանում են: Մենք էլ աշխատում ենք պրոֆեսիոնալ գործել, ծրագրի ստանդարտներին համապատասխան: Շարժիչ ուժը, ոգեւորողը ընկեր Մուրադյանն է: Երբ լինում է առաջնորդող, ոգեւորող, ոգեշնչող, գնում ես հետեւից, դա իսկապես մեծ ուժ է մեզ համար»:

Աշակերտները հաճախ են հյուրընկալվում ընկեր Մուրադյանի տանը: Միասին տոներ են նշում, ֆուտբոլ դիտում: Աշակերտները նրանց կողքին են, երբ կենցաղային դժվարություններ են ունենում: «Կենցաղում շատ են օգնում ու հաճախ մեզ վրա ծիծաղում են՝ ընկեր Մուրադյան, սա էսպես են անում, դուք ի՞նչ եք արել: Նկատողություններ են անում՝ ինչի՞ խոտը չեք քաղում, կատու ունեինք, օգնում էին խնամել, ցախ են կոտրում: Իրենք պատասխանատվություն են վերցրել իրենց վրա մեզ օգնելու, մենք էլ թույլ ենք տալիս, ընձեռում ենք հնարավորությունը, որ իրենց կարեւոր զգան: Իրականում մենք իրենցից շատ բան ունենք սովորելու ու միշտ կրկնում ենք դա»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Անուշի ու Բիայնայի վարձակալած տունը գյուղի կենտրոնում է: Մեծ փեղկերով պատուհանից աշակերտներին հետեւում են նույնիսկ դասերից հետո: Ուսուցչին բնորոշ անհանգստությամբ հետաքրքրվում են՝ ուր են գնում, ինչ են անում: Ծիծաղելով ասում են, թե աշակերտները մեծ ու արագ քայլերով են անցնում իրենց տան կողքով, որ աննկատ մնան:  Նույնիսկ տանը՝ ճաշի սեղանի շուրջ, թեման աշակերտներն ու դպրոցն են:

«Աշակերտներս իմ ճանաչած ամենատաղանդավոր, ամենաճկուն, ամենաբանիմաց մարդիկ են: Ամեն մեկը մի շնորհք ունի: Ես երազում եմ, որ իրենք մեծանան, չկորցնեն այդ ուժը, ինքնավստահությունն ու ազատությունը, ժամանակի, խնդիրների, իրավիճակների հետ երբեք չկորցնեն մանկությունը»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Անուշը չի խուսափում խոսել դժվարությունների մասին: Ասում է՝ ոչ թե հաղթահարեցին, այլ սովորեցինք դրանց: Հուսահատության պահերին «ինչո՞ւ եկա» միտքն Անուշին էլ է այցելել: «Այդ պահին ոչինչ չեմ մտածել, քնել-արթնացել եմ, մտել եմ դպրոց, ու վերջ՝ ես նորից հասկացել եմ, թե ինչու եմ եկել: Դպրոցը, աշակերտին տեսնելը, այդ միջավայրում լինելն ինձ մոռացնել է տվել, որ ես երեկ ծայրահեղ վատ վիճակում էի, որ մտածում էի, թե ինչու եմ եկել: Երբ ուզում եմ գտնել այդ «ինչո՞ւ»-ն, գնում եմ դպրոց: Էնտեղ է թաքնված, կախարդական է շատ»:

Այս ուսումնական տարում Անուշն ավարտում է ծրագրով նախատեսված դասավանդման երկու տարին: Մի շարք մտքեր ունի՝ ինչպես հետագայում աջակցի աշակերտներին: Ասում է՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը օգնեց իրականացնել երազանքը, բացահայտել իրեն:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

«Հիմա որ հետ եմ նայում, ինձ թվում է՝ ուրիշ Անուշ է եղել, բայց որի երազանքներն ու նպատակները եղել են այն, ինչ արել է այս Անուշը: Ես ծանոթացա համայնքին, լիարժեք ապրեցի այստեղ: Չեմ մտածել, որ հենց այս պահին կամ վաղը պետք է արածիս արդյունքը տեսնեմ: Դրանք ծիլեր են, եւ ես երազում եմ տեսնել, որ  այդ ծիլերը  բարձրացել են, ծառեր, ծաղիկներ են դարձել: Ես ինձ հիմա համարում եմ ավելի հասուն, խոհեմ, շատ հարցերի նայում եմ ավելի լուրջ ու մեծ պատասխանատվությամբ եւ հասկանում եմ, թե մարդը մարդուն ինչքան կարող է օգնել»:

Հ.Գ. «Սիրելի ընկեր Մուրադյան խնդրում եմ մի գնացեք: Մնացեք մեզ մոտ, մենք առանց ձեզ չենք կարող: Երբ որ մենք փոխվենք 6-րդ, դուք մեզ դասղեկություն արեք: Դուք երկնային գեղեցկուհի եք եւ որ միջոցառում լինի, ամեն հարցում ես ձեզ կօգնեմ ինչ էլ որ լինի: Ես ուր էլ որ գնամ, որտեղ էլ մնամ, միշտ դուք սրտիս մեջ կլինեք, իմ սիրելի Ընկեր Մուրադյան»: (Աշակերտներից մեկի նամակը՝ ընկեր Մուրադյանին)

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին