Արմինեն ու իր աշակերտները Ջիլ գյուղին «Կանաչ մոլորակ» են նվիրելու - Mediamax.am

exclusive
12755 դիտում

Արմինեն ու իր աշակերտները Ջիլ գյուղին «Կանաչ մոլորակ» են նվիրելու


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արմինե Սիմիկյանը
Արմինե Սիմիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Տիկին Գոհարը
Տիկին Գոհարը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արմինե Սիմիկյանը
Արմինե Սիմիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


93 աշակերտի համար Ջիլի դպրոցը չափազանց մեծ է: Սառը, անգույն ու ընդարձակ միջանցքներում երեխաների աղմուկը կորչում է: Տնօրեն Արմենուհի Սիմոնյանի հիշելով՝ դպրոցը մինչեւ 1 300 աշակերտ է ունեցել: Հիմա օգտագործում են դպրոցի համեմատաբար բարեկարգ հատվածը, դասարանները ջեռուցվում են նավթի վառարանով: Հավանաբար, հաջորդ տարի պետական միջոցներով նոր՝ մոդուլային շենք կկառուցվի:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Գրադարանի պատուհանից ադրբեջանական կիսաքանդ դպրոցի շենքն է երեւում: Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղն ադրբեջանաբնակ է եղել, 1988-ից վերաբնակեցվել Ադրբեջանից բռնագաղթած հայերով:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Սահմանին ենք, բայց սահմանապահ չենք, արտոնություններ չունենք»,-ասում է տնօրենն ու թվարկում գյուղի առաջնային խնդիրները՝ չկա գազ, ճանապարհները քանդված են: Մասնագետ չունենալու պատճառով՝ տարիներ շարունակ դպրոցում քիմիա ու կենսաբանության չի դասավանդվել:
Արմինե Սիմիկյանը Արմինե Սիմիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արմինե Սիմիկյանն անցյալ տարի է տեղափոխվել Ջիլ: Մանկավարժական համալսարանն ավարտել ու անմիջապես միացել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին: Ասում է՝ տատանվում էր՝ դիմել-չդիմել: Ընտրության վերջին փուլում համոզվեց՝ դիմելը ճիշտ էր, ու տեղեկացրեց ընտանիքին:

- Ինչպե՞ս ընդունեցիք նորությունը,- հարցնում եմ Արմինեի մայրիկին:

- Ասացի՝ Աստված քեզ հետ: Նպատակ ես դրել, պիտի անցնես էդ ճանապարհը,- ասում է տիկին Գոհարը:
Տիկին Գոհարը Տիկին Գոհարը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Եղբայրներս համաձայն չէին, հարցնում էին՝գոնե գիտե՞ս՝ ուր ես գնալու: Ասում էի՝ մարզը չգիտեմ, բայց գիտեմ, որ մի լավ տեղ եմ գնալու: Մտածում էի՝ ինչքան հեռու, էնքան լավ, որ մարդկանց մտածելակերպերը հասկանամ, տարբեր մշակույթներ տեսնեմ: Ընտանիքիս աջակցությունն ինձ համար շատ կարեւոր է: Երբ մենք նպատակ, երազանք ենք ունենում, շատ կարեւոր է, որ մեր ընտանիքի անդամները չխանգարեն հասնել դրան»:
Արմինե Սիմիկյանը Արմինե Սիմիկյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մեթոդներով, որոնցով հիմա դասավանդում է, ինքը չի սովորել: Ասում է՝ ուսուցչի առաքելությունը երեխաների ներուժը բացահայտելն է, ազատ արտահայտվելու ու ինքնուրույն դառնալու համար միջավայր ստեղծելը:

«Մեր խնդիրը երեխային բացահայտելն է: Իմ տղաներից մեկը կենսաբանությունն ու մյուս առարկաները դժվար է սովորում, բայց էնքան սիրուն է նկարում: Իմ պարտքն է իրեն ասել, որ շատ տաղանդավոր է, որ նկարչությամբ զբաղվելով՝ կարող է հաջողության հասնել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Պետք է փորձենք բացահայտել մեր էրեխեքին: Դրա համար շատ կարեւոր է, որ երեխան վստահի ուսուցչին: Եթե սիրո ու հարգանքի փոխարեն պարտականության սկզբունքը լինի, երեխան փակվելու է իր ներսում, չի լինելու մեկը, որ նրան ուղղորդի, առաջ տանի:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Պետք է էնպես անել, որ յուրաքանչյուր երեխա կրթվելու հնարավորություն ունենա, կրթության կարեւորությունը զգա: Էստեղ բոլոր տղաները մտածում են զինվորական դառնալու մասին, որովհետեւ իրենց հայրերը զինվորական են, որովհետեւ դա իրենց հասու միակ աշխատատեղն է: Պետք է շատ բան առաջարկել երեխային, որ ընտրություն կատարի»:

Արմինեն աշակերտների հետ աշխատել է նաեւ ուսանող տարիներին՝ որպես պրակտիկանտ: Ասում է՝ քաղաքում երեխաներն ավելի ակտիվ են, անկաշկանդ: Երբ նոր էր տեղափոխվել գյուղ, երեխաների հետ արշավների էին գնում, գնդակ խաղում: Ուսուցիչներից մեկը զգուշացրել էր, թե դրանից հետո, գուցե, դասարանը կառավարելու խնդիր ունենա: Արմինեն ասում է՝ բարեբախտաբար, հակառակը ստացվեց: Ինքն ամենաշատը երեխաների կարծիքն է կարեւորում: Կարգապահության կանոնները սահմանել են միասին, միասին քննարկել՝ ինչ մեթոդով աշխատել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Մենք մտածում ենք, որ ուսուցիչ ենք, ու մեր ընտրած մեթոդը շատ լավն է, բայց երեխային դա կարող է չհետաքրքրել: Ես իրենց ասել եմ՝ եթե դասը չեք սովորել, անկեղծ ասեք, ոչ թե պատճառաբանեք, որ չեք հասկացել, որովհետեւ եթե մեկը չի հասկացել, ուրեմն, ես ինչ-որ բան այնպես չեմ բացատրել կամ այդ մոտեցումն իր համար չէր, պետք է ուրիշ մոտեցում փորձել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ես երբեք 2 չեմ նշանակում, որովհետեւ այդ գնահատականը կրթության որակի վրա չի ազդում, կրթություն հասկացության մեջ չի տեղավորվում: Դա ընդամենը թվանշան է, նույնը պետք է լինի երեխաների համար: Ես ուզում եմ, որ երեխան սովորի ոչ թե 2 չստանալու համար, այլ որովհետեւ իրեն հետաքրքիր է, սիրում է: Տղաներից մեկը դասը չէր սովորել, եկել-ասում է՝ ինձնից չնեղանաք, գնում եմ սովորեմ, հանկարծ չնեղանաք: Դա ավելի է ոգեւորում, ու հաջորդ դասին սովորած գալիս են»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արմինեն ասում է, որ երեխաների հետ աշխատանքի շնորհիվ ինքն էլ է փոխվել, շփման մեջ ավելի ազատ, անկաշկանդ է դարձել: Անգամ նկարչական հմտություններն է փորձում զարգացնել, թեեւ միշտ կարծել է, որ դա իրենը չէ: Հիմա իր նկարներով փորձում է կենսաբանությունն աշակերտներին ավելի պատկերավոր ու հասկանալի դարձնել: Երբ համավարակն ու շփման սահմանափակումները չկային, աշակերտներին խրախուսական նամակներ էլ էր գրում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Եթե դասը շատ լավ է սովորել, գրում եմ, որ դա իրեն տանելու է հաջողության: Կամ եթե ինչ-որ դժվարություն է հաղթահարել, գրում եմ՝քայլ առ քայլ եկանք մի կետի, որից հետո  ավելի հեշտ է լինելու: Տետրերը ստուգելիս՝ կարմիր գրիչ չեմ գործածում, կարմիրից երեխաները վախենում են. իմ գրիչները գույնզգույն են: Կպչուն թղթի վրա գրում եմ՝ ինչն էր պակաս, ինչն էր լավ: Երեխան պետք է իմանա ոչ միայն իր թույլ, այլ ուժեղ կողմերը, որ գնահատի՝ այսքանն ունեմ, պետք է նաեւ այս բացը լրացնեմ: Ու թղթի վրա անպայման սմայլիկ է լինում, որն իրենց շատ ուրախացնում է»:

9-րդ դասարանի աշխույժ մթնոլորտում դժվար է հասկանալ՝ ով է նորեկը: Վարդանը Ջիլ տեղափոխված արցախցի երկու աշակերտներից մեկն է: Եղբայրն էլ 11-րդ դասարանում է սովորում:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Շահումյանի շրջանի Նոր Վերինշենից Մարգարյանների ընտանիքը դուրս է եկել գյուղը հանձնելու վերջին օրը՝ նոյեմբերի 15-ին: Ընտանիքի մի մասը տեղավորվել է Գեղարքունիքի Վաղաշեն գյուղում, մյուս մասը Ջիլ է եկել՝ բարեկամների տուն: Հուսով են՝ մինչեւ գարուն 17 հոգանոց ընտանիքը նորից միասին կլինի:

- Ես էստեղ մեծ եղբորս ընտանիքի ու երկու եղբայրներիս հետ եմ,-ասում է Վարդանը:

- Չո՞րս եղբայր եք:

-Էստեղ՝ այո, իսկ ընդհանրապես՝ ինը:

- Դու որերո՞րդն ես:

-Եղբայրներիս մեջ նախավերջինը, բայց չորս քույր էլ ունեմ: Տասներեք երեխա ենք:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Վարդանն ասում է, որ անասունները պահելու համար Ջիլը հարմար է: Իրենք էլ ընտելացել են գյուղին: Դպրոցում բոլորը լավ են ընդունել իրեն, արդեն ընկերներ ունի, բայց իր գյուղը շատ է կարոտում:  

«Բոլորիս համար էլ տխուր էր մեր տնից դուրս գալը: Իմ մանկությունը, իմ ամբողջ կյանքն էնտեղ ա: Էստեղ ինչը վատ ա լինում, համեմատում, ասում եմ՝ էնտեղ լավ էր: Ամեն ինչին կարոտում եմ՝ դպրոցը, էրեխեքով դաս անելուն, գյուղը, տունը: Տեսնենք, էլի, բոլորս կարծում ենք, որ գարունը հետ ենք գնալու Արցախ: Եթե մեր գյուղը հետ վերցնենք, մեր գյուղ կգնանք»:

Թե ինչպես են իրենց գյուղը հետ վերցնելու, Վարդանը չգիտի, բայց եթե Նոր Վերինշենը դարձյալ հայերով բնակեցվի, ադրբեջանցիների հարեւանությամբ ապրելուց նա չի վախենա:

Արմինեն մի քանի ուսուցչի հետ Վարդանի ընտանիքին այցելել էր, երբ տղաները դեռ դպրոց չէին հաճախում: Ծանոթացել էր, ասել, որ դպրոցում իրենց սպասում են:

Տուն՝ Լոռու մարզի Մերձավան գյուղ, Արմինեն հազվադեպ է գնում, արձակուրդներին: Մի քանի օր հարազատների հետ շփվում, ուրախանում է, հետո սկսում կարոտել աշակերտներին: Ջիլում մոր հետ է ապրում, երբեմն քույրն է գալիս: «Շատ հաճելի է. գալիս ես տուն, մաման տանն է»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


- Գալս ճիշտ էր. հանգիստ եմ, որ նորմալ սնվում է, ճաշը՝ պատրաստ, տեղը՝ տաք: Շատ լավ գյուղ է, սարերի մեջ: Հարեւաններն էլ շատ լավ մարդիկ են: Դժվար կյանքով են ապրում, բայց բացսիրտ են, բարի,- ասում է տիկին Գոհարը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Գյուղում երեք տուն են փոխել: Վերջինը՝ համեմատաբար հարմար պայմաններով, աշակերտներն են գտել: Կենցաղային բոլոր դժվարություններին հարմարվել են, միայն փայտի վառարանը վառել չի կարողանում. ինչքան էլ աշակերտները սովորեցրին, չստացվեց:  

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մինչեւ համավարակը, երեխաներն ընկեր Սիմիկյանին հաճախ էին հյուր գալիս: Երբ դպրոցում ցուրտ էր, «Հետաքրքրաշարժ կենսաբանություն» խմբակը տանն էին անում: «Գալիս էին, ամեն մեկը մի բան էր բերում՝ կարտոֆիլ, խնձոր, տանձ»:

Շուտով գյուղը խաղահրապարակ կունենա: «Կանաչ մոլորակ» էկոպարկի ծրագիրն Արմինեն ու աշակերտներն են գրել, դրամաշնորհ ստացել: Ծառատունկ, աղբահավաք են կազմակերպելու, անվադողերը ներկելու, մեջը ծաղիկներ են աճեցնելու: Մի ծրագիր էլ դպրոցի նոր շենքը կառուցելուց հետո կիրականացնեն: «Կրթական ջերմոց»-ը բարձր դասարանցիների համար է, որ հասկանան՝ բույսն ինչպես խնամել, աճեցնել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Արմինեն շատ լավ է սովորեցնում: Հաճելի է, որ մասնագետը կրթված է ու հասկանում է երեխաների հոգեբանությունը: Մտքից, որ հեսա ժամանակը լրանալու է, գնա, երեխաները սթրես են տանում»,-ասում է հարեւանուհին՝ Մարիան:

«Ես էլ եմ սթրես տանում, որ պիտի գնամ, բայց եթե հասնեմ իմ նպատակներին, հաստատ ավելի մեծ օգուտ կտամ: Մի ուրիշ ուսուցիչ էլ հնարավորություն կստանա գալ, էս էրեխեքի հետ շփվել ու կայանալ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արմինեն վստահ է, որ եթե աշխատեր իր բնակավայրում, որտեղ բոլորին ճանաչում է, դժվարություններ հաղթահարելու խնդիր չէր ունենա, որպես ուսուցիչ՝ ավելի դանդաղ կկայանար:

Ծրագրի ավարտից հետո կուզեր շարունակել աշխատանքը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմում՝ որպես մենթոր: Նաեւ որոշել է կենսաբանության դասավանդման մեթոդիկայով զբաղվել: Ջիլում անցկացրած երկու տարին կարեւոր ու հետաքրքիր փորձառություն է:

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին