Արցախցի երեխաները «Դեդո-Բաբո» տիկնիկներ ստացան - Mediamax.am

exclusive
759 դիտում

Արցախցի երեխաները «Դեդո-Բաբո» տիկնիկներ ստացան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանեսա Սահակյանը
Վանեսա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվա ու Յանա Աբրահամյանները
Եվա ու Յանա Աբրահամյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կառլեն եւ Սոնա Սարգսյաններն ու Արա Թադեւոսյանը
Կառլեն եւ Սոնա Սարգսյաններն ու Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կառլեն Սարգսյանը
Կառլեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 28-ին Մեդիամաքսն առաջարկել էր իր ընթերցողներին բարի գործի մասնակցել Mediamax Plus նախաձեռնության շրջանակում եւ արցախցի երեխաներին «Դեդո-Բաբո» տիկնիկներ նվիրել։

Հայտնել էինք, որ արցախցի երեխաների համար երեք «Դեդո-Բաբո» կգնի Մեդիամաքսը, եւս երեքը որոշել էին նվիրել տիկնիկների հեղինակներ՝ Կառլեն եւ Սոնա Սարգսյանները։

Նշված ժամանակահատվածում Mediamax Premium հարթակում բաժանորդագրություն էին ձեւակերպել մեր ընթերցողներ Ռուբեն Միրաքյանը, Ելենա Խաչվանքյանը, Շարմաղ Սաքունցը, Հարութ Եկմանյանը, Տաթեւիկ Սարգսյանը եւ Նէա Հայրյանն ու բաժանորդագրության գումարով ձեռք էր բերվել եւս 4 «Դեդո-Բաբո» տիկնիկ։

Մարտի 15-ին տիկնիկները հանձնվել են  «Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագծի մասնակից 7 եւ 8 տարեկան տասը երեխաներին։


«Մեդիամաքսի 26-ամյա պատմության մեջ Արցախը մեզ համար կարեւոր է եղել, կա եւ լինելու է։ Այնպես ստացվեց, որ երկու օրվա տարբերությամբ Արցախի վերաբերյալ երկու հրապարակում ունեցանք եւ որոշեցինք դրանք կապել իրար եւ ներգրավել մեր ընթերցողներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ՝ խաղալով այս տիկնիկների հետ, երեխաները դրական էմոցիաներ կստանան, որոնք այսօր շատ կարեւոր են», - միջոցառմանն ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը՝ կարեւորելով հիշողության պահպանումը.
Արա Թադեւոսյանը Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբեմն կարող է թվալ՝ եթե անդրադառնում ենք հիշողություններին, ուրեմն հուսահատ ենք, բայց այս մոտեցմանը կտրականապես դեմ եմ։ Ցավոք, մեզ փորձում են ստիպել այդպես մտածել, կոչ անել, որ հրաժարվենք տեղի ունեցածից ու կյանքը նոր փուլից սկսենք։ Կյանքն, անշուշտ, պետք է շարունակվի, բայց, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասել՝ «մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»։ Կարծում եմ՝ հիշողությունները, որոնք այս բալիկները պահպանում են ու «Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագծի միջոցով հաղորդում բոլորիս, շատ կարեւոր են։ Սա է մեր բոլորիս հույսի գրավականը, որ մեր մեջքն ուղղելու ենք»։  


«Դեդո-Բաբո» տիկնիկների հեղինակ Կառլեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար.
Կառլեն եւ Սոնա Սարգսյաններն ու Արա Թադեւոսյանը Կառլեն եւ Սոնա Սարգսյաններն ու Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ի սկզբանե ցանկացել ենք ինչ-որ փուլում տիկնիկների նախաձեռնությունն ավելի սոցիալական դարձնել։ Ինքներս էլ մտածում էինք, նվիրել դրանք երեխաներին, բայց Մեդիամաքսն արեց կարեւոր առաջին քայլը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր, երբ եկանք միջոցառմանը, Սոնայի հետ հետեւում էինք երեխաների արձագանքին։ Նրանք կարդում էին տիկնիկների վրայի պիտակները, գաղտնի նայում՝ ինչ կա այդ ուսապարկերի ներսում։ Կարծում եմ՝ մեր աշխատանքի լավագույն գնահատականը հենց այս երեխաների ժպիտն է»։
Կառլեն Սարգսյանը Կառլեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կառլեն Սարգսյանի խոսքով՝ դեռ չի հանդիպել արցախցի գոնե մեկ ծնողի, որն անհանգստացած չէ, թե ինչ կհիշի իր երեխան Արցախի մասին, կպահպանի արդյո՞ք հարազատ բարբառը.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք փորձել ենք մի փոքր կիսել ծնողների այս մտահոգությունը՝ ստեղծելով խաղալիք, որն էմոցիոնալ կապ կստեղծի Արցախի հետ ու հարցեր կառաջացնի երեխայի մոտ»։
Եվա ու Յանա Աբրահամյանները Եվա ու Յանա Աբրահամյանները

Լուսանկարը` Մեդիամաքս


8-ամյա Եվա ու Յանա Աբրահամյանները երկվորյակ քույրեր են, ասում են՝ խաղալիքը շատ նման է «Տատիկ-Պապիկին»՝ արձանին, որ տեսել են Արցախում։

«Այս խաղալիքները գեղեցիկ են ու դուր եկավ, որ խոսում են մեզ հետ», - ասել է Եվան։  
Վանեսա Սահակյանը Վանեսա Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վանեսա Սահակյանը 7 տարեկան է։ Հարցին՝ որտե՞ղ է ապրել Արցախում, պատասխանում է՝ «Բեկորի արձանի մոտ»։

Իսկ «Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագծին նա պատմել է.

«Ամեն կիրակի քինալիս ընք իլալ ձեդոյանց տոն։ Դըէղ բասեյն ա իլալ, ես էլ կարում լղանամ։ Ձեդոն կիրակիները միշտ խրաված ա անելիս իլալ։ Մտնելիս ընք իլալ բասեյն, լղընալիս, հետո նստելիս լոխ ուտելիս։ Սաղ շեբեթը սպըսելիս ում իլալ, վեր կիրակին կյա քյինանք բաբոյին, ձեդոյին կոխկը։ Շաբաթ էլ քեցալ ընք դվուխէտաժնի ավտոբուս նստալ, քեցալ Ձեդ ի Բաբը, պիկնիկ ըրալ, նորից նույն ավտոբուսավը եկալ պլոշաձը»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասում է՝ խաղալիքները նման են արձանին ու իրեն ամենաշատը դուր է եկել, «որ նրանք էլ են Արցախից»։

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին