Ռուս ռելոկանտները աղբ են հավաքել Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում - Mediamax.am

exclusive
3340 դիտում

Ռուս ռելոկանտները աղբ են հավաքել Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում


Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս


Էջմիածնում բնակություն հաստատած ռուսները կարգի են բերել Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի Սուրբ Հռիփսիմե վանքի հարակից տարածքը։ Մարտի 4-ի ինքնաբուխ շաբաթօրյակին մասնակցել է մոտ 30 հոգի. ոմանք եկել էին ընտանիքներով։

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս


Քաղաքապետարանը կամավորներին «զինել է» բահերով, փոցխներով, ձեռնոցներով ու տոպրակներով։

Երկու ժամում մի բեռնատար աղբ է հավաքվել։

Անտոն՝ ռելոկանտ

«Եկել եմ օգտակար գործին միանալու. օգնելու քաղաքին, որտեղ հիմա ապրում եմ, շփվելու այն մարդկանց հետ, ովքեր նույնպես տեղափոխվել են այստեղ»։

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս


Հայաստան տեղափոխվածների հետ միասին գործին միացան նաեւ նրանք, ում համար Էջմիածինը հարազատ տունն է։

Հովհաննես՝ Էջմիածնի բնակիչ

«Շնորհակալ ենք մեր բարեկամներին՝ շատ լավ աշխատեցին։ Ուրախ ենք նրանց հետ միասին մաքրել եւ կարգի բերել քաղաքը։ Ես գյուղատնտես եմ։ ՀԻմա նախատեսում ենք ծառեր տնկել այս տարածքում, որպեսզի այն կանաչ ու գեղեցիկ լինի»։

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս


Էջմիածնում այսօր ավելի քան 200 ռուս ռելոկանտ է ապրում։ Նրանք իրենց չաթն ունեն Telegram-ում։ Բացի առօրյա հոգսերից, քննարկում են, թե ինչպես կարելի է ավելի լավ ինտեգրվել նոր միջավայրում. որտեղ սովորել հայոց լեզուն եւ կիրառել իրենց մասնագիտական հմտությունները, ինչ ներդրում ունենալ քաղաքի կյանքում:

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս


Աղբի թեման հաճախ էր արծարծվում։ Նախ ռելոկանտները նամակ գրեցին քաղաքապետարան, իսկ հետո չաթի մասնակիցներից մեկը՝ Ռոմանը հասավ քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընդունարան։

Ռոման՝ ռելոկանտ

«Քաղաքապետը չհերքեց խնդիրը եւ ողջունեց մեր նախաձեռնությունը։ Ինձ թվում է՝ տեղի պաշտոնյաները հասկանում են, որ Էջմիածնում կա ուժեղ ռուսական համայնք, որը կարելի է օգտագործել քաղաքի զարգացման համար»։

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս


Ռելոկանտների կարծիքով՝ Էջմիածնում դեռ շատ վայրեր կան, որոնք պետք է  մաքրել եւ կարգի բերել: Նրանք պատրաստ են նոր շաբաթօրյակներ նախաձեռնել:

Լուսանկարը` Եվգենի Զայցեւ/Մեդիամաքս


Քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական խմբում շաբաթօրյակի մասին գրառման տակ շատերը շնորհակալություն են հայտնել ռուսներին օգնության համար՝ հույս հայտնելով, որ այս օրինակը «վարակիչ» կդառնա նաեւ տեղի բնակիչների համար։

Եվգենի Զայցեւ (տեքստ եւ լուսանկարներ)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին