Դիվանագետ դառնալու մասին երազող նախկին դարպասապահը - Mediamax.am

exclusive
7659 դիտում

Դիվանագետ դառնալու մասին երազող նախկին դարպասապահը


Անի Ղուլինյանը
Անի Ղուլինյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Անի Ղուլինյանը
Անի Ղուլինյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Անի Ղուլինյանը
Անի Ղուլինյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Անի Ղուլինյանը
Անի Ղուլինյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից հետո Անիի համար դաս, պարապմունք, ժամանց, ամեն ինչ անկարեւոր է դարձել։ Տանը համակերպվել են, որ մինչեւ հուլիսի 15-ը հեռուստացույցը «հանձնելու» են Անիին ու «ենթարկվեն» նրա կանոններին ու տրամադրությանը։  

 

«Իրենք սովորաբար այլ հաղորդումներ են նայում, իսկ ֆուտբոլն այդ ամբողջ ժամանակը գրավում է։ Բացի այդ, խաղերը դիտելիս՝ բարձրաձայն արտահայտում եմ էմոցիաներս, տխրում եմ որոշ ժամանակ, եթե իմ թիմը պարտվում է»։ 

 

Դսեղի աղջիկների մինի ֆուտբոլի թիմի նախկին դարպասապահ Անիին տխրեցնել կարող է Արգենտինայի ազգային հավաքականի ու «Բարսելոնա» ակումբի պարտությունը։ 

 

Անի Ղուլինյանը Անի Ղուլինյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Խաղերի արանքում Անին Դսեղից Դեբետ իջնելու ժամանակ գտնում է։ Կամավորների կարիքը նորաբաց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հաճախ են զգում. հյուրերին են դիմավորում, ուղեկցում, կենտրոնի գործունեությանը ծանոթացնում։ Շինարարության ընթացքում էլ երբեմն գալիս էին համոզվելու, որ աշխատանքն առաջ է գնում։

 

 

«Մեզ մոտ ցանկացած շինարարություն՝ ճանապարհի, թե շենքի, շատ դժվար է տեղի ունենում։ Դրա համար բոլորս թերահավատությամբ էինք վերաբերվում այս շենքի կառուցմանը ու չէինք հավատում, որ մոտակա 10 տարում էդպիսի բան կլինի։ Երբ կմաղքը տեսանք, բավականին հուսադրող էր»։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Հիմա աշխատում է բաց չթողնել ՍՄԱՐԹ կենտրոնի ոչ մի միջոցառում։ Ընկերուհու՝ Ստելլայի հետ եկել են Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պատանեկան խորհրդի անդամների հետ հանդիպման։ Ծանոթանալու են, քննարկեն՝ ինչպես թանգարաններն ավելի հետաքրքիր դարձնել պատանիների համար։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ես Դսեղում Թումանյանի տուն-թանգարանի մեծ սիրահարն եմ եւ վաստակավոր այցելուն։ Մեր տուն եկած ցանկացած հյուրի հետ անպայման մտնում եմ թանգարան, շրջում։ Թանգարանային կյանքը դուրս շատ է գալիս։ Եթե ինչ-որ առիթով գնում եմ Երեւան, աշխատում եմ ինչքան հնարավոր է շատ թանգարաններ ու պատկերասրահներ այցելել»,- ասում է Անի Ղուլինյանը։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մինչ հյուրերը կհասնեն ՍՄԱՐԹ, գրադարանից վերցնում է կիսատ թողած գիրքը։ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ընտրել է, որովհետեւ «Արգելված գրքեր» շարքից է, նաեւ բովանդակությունն է հետաքրքրել՝ Ցեղասպանությունից մեկ դար անց ինչպես են հայն ու թուրքը շարունակում ապրել ու շփվել իրար հետ։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Ազգերի ու երկրների հարաբերությունները միայն գեղարվեստական գրքերում չէ, որ հետաքրքրում են Անիին։ Աշխարհի անցուդարձը 16-ամյա աղջիկը փորձում է գնահատել որպես ապագա դիվանագետ։ 

 

 

«Դեռ վաղ տարիքից իմ մեջ զգացել եմ բանակցելու հմտությունը, շատ եմ հետաքրքրվում համաշխարհային պատմությամբ, երկրների միջեւ հարաբերություններով։ Դիվանագիտական ինստիտուտներ կան, օրինակ՝ Անգլիայինը, որ միշտ հաջողում են, ցանկացած պատերազմում, ծանր իրավիճակում ջրից ավելի չոր են դուրս գալիս։ Բայց մեր պետությունը դրանց թվին չի դասվում, այլ տուժողի, երկրորդականի շարքին։ Չեմ կարող ասել, որ մեր դիվանագետները ձախողել են, բայց մեր նման փոքր պետության համար դա քիչ է»։ 

 

Անի Ղուլինյանը Անի Ղուլինյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Գերմաներենին ու անգլերենին զուգահեռ իսպաներեն է սովորում, որ եթե երազանքն իրականանա ու իրեն դիվանագիտական առաքելությամբ գործուղեն Լատինական Ամերիկայի որեւէ երկիր, լեզվական խնդիր չունենա։ Դիվանագիտությունն առաջին, բայց միակ մասնագիտությունը չէ, որով կուզեր զբաղվել։ Ասում է՝ հնարավոր լիներ զուգահեռ իրականությունում ապրել, բժիշկ կդառնար կամ պրոֆեսիոնալ թենիսիստուհի, գուցե զբոսաշրջային ընկերությունում զբոսավար լիներ։

 

«Առաջ ավելի շատ երազանքներ ունեի, բայց քանի որ այդ երազանքները դարձան շոշափելի ու դրանց հնարավոր եղավ հասնել, երազանք չմնացին, դարձան նպատակներ»։ 

 

Անին համաձայն չէ, թե գյուղի կյանքն անհետաքրքիր է․բնակիչներից է կախված ինչպես կկազմակերպեն իրենց օրը։ Ինքը, օրինակ, ազատ ժամանակ չունի։ Սպասում է պարապմունքներն ու գործերն ավարտելուն, որ պառկի իրենց այգու ճոճին ու ոչինչ չանի։ Դսեղը շատ է սիրում, ու դիվանագետի իր ապագան պատկերացնելիս՝ միակ բանը, որ նրան տխրեցնում է, գյուղից հեռանալու միտքն է։ 

 

Անի Ղուլինյանը Անի Ղուլինյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

13 տարեկանից Անին, իր բնորոշմամբ, ապրում է ակտիվ հասարակական կյանքով։ 

 

«Թե՛ համայնքում, թե՛ դպրոցում միշտ կա մի բան, որ քեզ նյարդայնացնում է, դուր չի գալիս, ուզում ես փոխել։ Մի դեպքում ոչինչ չես անում, թողնում ես, որ խնդիրն ինքն իրեն լուծվի, կամ եթե խնդիրը քեզ չի վերաբերում, թողնում ես ուրիշների վրա։ Մյուս դեպքում դու սկսում ես պայքարել այդ խնդրի դեմ ու լուծումներ գտնել։ Ես երկրորդ ճանապարհն եմ ընտրել»։ 

 

Երկու երազանք, որ կփոխի Նորայի կյանքը

 

Անին երիտասարդական ծրագրերի, տարբեր նախաձեռնությունների է մասնակցում, ուզում է, որ համագյուղացիները ներգրավվեն Դսեղի կյանքում, պատասխանատու լինեն իրենց համայնքի համար։ Ասում է, որ գյուղում մարդիկ սովորաբար խուսափում են խնդիրներ բարձրացնելուց։ Ընտանիքում Անիի ակտիվությունը չեն կիսում, բայց աջակցում են։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Եթե մարդը մեր ընտրությամբ է դարձել ավագանի կամ գյուղապետ, ապա պետք է ծառայի ժողովրդին, պատասխանատու դառնա իր ընտրողների համար։ Մարդիկ շատ լավ պետք է գիտակցեն ու չվախենան, չամաչեն իրենց խնդիրները բարձրաձայնել, որովհետեւ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում բնականոն ընթացք է, երբ քաղաքացին իր երկրի խնդիրների մասին ազատ խոսում է ու լուծումներ փնտրում։  Ես ուզում եմ, որ ոչ միայն մեզ մոտ, այլեւ ամբողջ հանրապետությունում վերանա կարծրատիպը, քարացած մթնոլորտը, ու փլվեն բոլոր այն պատերը, որ կան ղեկավարների եւ քաղաքացիների միջեւ»։

 

Իրեն անհանգստացնող խնդիրների, նաեւ՝ մեծ լսարանի ուշադրությունից դուրս մնացած հետաքրքիր կերպարների մասին Անին գրում է 17.am մանկապատանեկան կայքում։ Անցյալ տարի մեդիագրագիտության դասերի էր մասնակցում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի՝ Դսեղի Սմարթ սենյակում։ Դասերն օգնում են կողմնորոշվել տեղեկատվության հսկայական դաշտում։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Մասնավորապես, երբ երկրում խառը իրավիճակ է, բոլոր լրատվական կայքերն ակտիվ աշխատում են, կարիք է առաջանում զտել հավաստի տեղեկատվությունը, որ ապատեղեկատվության առաջ չկանգնես ու դրա տարածողը չդառնաս։ Հիմա ինձ ծիծաղելի է թվում այն, ինչ տարածում էի նախկինում»։

 

Անին խոսքի ուժն ու արժեքը գիտի ու անհամբեր սպասում է խոսքի արվեստի դասերին։

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում խոսքի արվեստի անվճար դասերին կարող են մասնակցել Լոռու բոլոր համայնքներից՝ սկսած 14 տարեկանից։ Ծրագրի նպատակն է գեղեցիկ ու գրագետ խոսքի ուսուցումը։ Մասնակիցները կստանան հաջողված հրապարակային ելույթների, ներկայացումների, բանակցությունների, արդյունավետ շփման հմտություններ, նաեւ գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն։ 


Իսկ գրագետ մեդիա սպառող ձեւավորելու համար ՍՄԱՐԹ-ն անցկացնում է մեդիագրագիտության դասընթաց։ Դիտումների, քննարկումների, խաղերի միջոցով 14-16 տարեկան պատանիները կծանոթանան լրատվամիջոցների աշխատանքին, շարժառիթներին, ուղղվածությանը, կսովորեն քննադատաբար մոտենալ մատուցվող տեղեկատվությանն ու խուսափել մեդիայի բացասական ազդեցությունից


ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք +374 10 50 20 76 հեռախոսահամարով կամ այցելեք https://am.coafkids.org/coaf-smart/

 

Լուսինե Ղարիբյան


Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին