Բավականին աննկատ նոյեմբերն էլ եկավ-հասավ տեղ՝ առատացնելով տերեւաթափը, կրկնապատկելով դեռեւս բաց սրճարաններում վառարանների մոտ ծածկոցներով փաթաթված նստելու եւ գինի խմելու հաճույքը, հանգստյան օրերն էլ ավելի ջերմ ու հանգիստ մթնոլորտում անցկացնելու ցանկությունը:
Հետեւելով այդ տրամադրությանը՝առանձնացրել ենք այս ուիքենդի «տաքուկ» միջոցառումները:
ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3
Շաբաթ եւ կիրակի օրերին «Մոսկվա», «Սինեմա Սթար» եւ «Կինոպարկ» կինոթատրոններում կարող եք դիտել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը, որը ներկայացնում է լեգենդար բրիտանական Queen խմբի պատմությունը:
Դրվագ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմից
***
Խամաճիկների թատրոնում երեխաներին համատեղ ջանքերով ուրախացնելու են արկածախնդիր «Կարմիր գլխարկը», խորամանկ գայլն ու անտեղյակ տատիկը:
Ներկայացման սկիզբը՝ ժամը 14:00-ին: Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:
***
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ժամը 19:00-ին տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Արուս Աճեմյանի «Ջազային երանգներ դասական ոգով» մենահամերգը` նվիրված Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին:
Համերգին կհնչեն մաեստրոյի, ինչպես նաեւ Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի, Ա. Բաբաջանյանի եւ Վ. Աճեմյանի ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է:
***
Կամերային երաժշտության տանը ժամը 19:00-ին կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ ֆրանսիացի դիրիժոր Ալան Պարիսի ղեկավարությամբ: Ծրագրում՝ Ռուսել, Բրիթեն, Վիսմեր:
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ:
***
«Գոյ» թատրոնի բեմում ժամը 19:00-ին «…Սերեր»-ն են ներկայացվելու՝ ըստ թատերագիր Էմանուել Դելլե Պիանեի ընկերների եւ ծանոթների սիրային պատմությունների հիման վրա ստեղծված պիեսների:
Տոմսերի արժեքը՝ 2000-2500 դրամ:
***
Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում հետեւելու են «Հարսնացուն Հյուսիսից» կատակերգության զարգացումներին: Ներկայացումը նվիրված է Ժորա Հարությունյանի, Վարդան Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի հոբելյաններին:
Բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի: Դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Ալլա Վարդանյանը, Աննա Էլբակյանը եւ այլոք:
Սկիզբը՝ժամը 19:00-ին:
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ:
ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4
Կիրակնօրյա կեսօրը սկսում է Թումանյանի հայտնի «Տերն ու ծառա»-ից: Պետական Կամերային երաժշտական թատրոնում 7+ երեխաները կհետեւեն հեքիաթի հերոսների միմյանց բարկացնելու փորձերին:
Տոմսերի արժեքը՝ 1000-1500 դրամ:
***
Quest Tour-ը հերթական ուշագրավ քվեսթն է կազմակերպում, այս անգամ՝ Ավանի VI դ. Կաթողիկոսանիստ եկեղեցու վերաբերյալ: Խաղի ընթացքում մասնակիցները՝ թիմերի բաժանված, կբացահայտեն բազմաթիվ պատմական փաստեր:
Սկիզբը՝ ժամը 16:30-ին:
Գրանցվել կարելի է այստեղ:
Մասնակցության արժեքը՝ 2500 դրամ:
Ընտանեկան թիմերի համար մասնակցության արժեքը կազմում է 5 000 դրամ:
***
Ժամը 19:30-ին The Beatles փաբում Սուրեն Շահվերդյանի «Ես կին եմ» ներկայացումն է ցուցադրվելու՝ հիմնված երեք հայ կանանց կյանքի իրական պատմության վրա:
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:
***
Թումանյան ԿՂԶԻ-ում (Թումանյան 28/20) նոյեմբերի առաջին կիրակի օրը հավաքվելու են անվերջ պարելու, պարային նոր տարրեր սովորելու, միմյանց ուսուցանելու համար: Մանրամասների համար զանգահարե՛ք 077 88 77 65 հեռախոսահամարով:
Սկիզբը՝ ժամը 19:00-ին:
***
Երեկոն կարելի է ավարտել Club 12-ում, որտեղ այդ օրը ջազն է տիրելու՝ Vahagn Hayrapetyan Sextet-ի գլխավորությամբ:
Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: