Մեդիամաքսի եւ 100LIVES/Aurora Prize նախաձեռնության ներկայացուցիչներից կազմված ժյուրին այսօր ամփոփել է «Երկրորդ շանս» էսսեների մրցույթի արդյունքները:
Ժյուրին գնահատել է աշխատանքները երկու չափանիշով՝ բովանդակություն եւ ոճ:
Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 66 շարադրություն, որոնք ներկայացված են այս հղումով:
Հաղթող է ճանաչվել Լիլիթ Մանվելի Ղազարյանի «Երկրորդ շանս. բազմազանությունն առավելություն է» էսսեն:
Հաղթողը կստանա դրամական պարգեւ՝ 1 000 000 ՀՀ դրամ:
Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում է հաղթողին: