Դէվիդ Գիլմորն օգնեց ձեւավորել Rock Aid Armenia-ի աստղաբույլը - Mediamax.am

exclusive
6669 դիտում

Դէվիդ Գիլմորն օգնեց ձեւավորել Rock Aid Armenia-ի աստղաբույլը


Դէվիդ Գիլմորը եւ Բրայան Մեյը՝ Metropolis Studios-ում
Դէվիդ Գիլմորը եւ Բրայան Մեյը՝ Metropolis Studios-ում

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia

Դէվիդ Գիլմորը՝ Metropolis Studios-ում
Դէվիդ Գիլմորը՝ Metropolis Studios-ում

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia


1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվեց Deep Purple խմբի «Smoke on the water» հիթի «աստղային» տարբերակը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Rock Aid Armenia-ի 30-ամյակին նվիրված հատուկ նախագիծը բացահայտում է ծրագրի մանրամասները: 

 

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի գրասենյակի աջակցությամբ:

 

 

***

 

Pink Floyd-ի կիթառահար եւ երգիչ Դէվիդ Գիլմորը 1989 թվականին Rock Aid Armenia նախագծի առանցքային անդամներից էր: Նա ոչ միայն անձամբ մասնակցեց նախագծին, այլեւ օգնեց այլ աստղերի նույնպես բերել Rock Aid Armenia:

 

Rock Aid Armenia-ի հեղինակ Ջոն Դին պատմում է Մեդիամաքսին.

 

«YES խմբի հետ նախկինում իմ կատարած աշխատանքների շնորհիվ երաժշտական աշխարհի շատ մարդկանց էի ճանաչում: Որոշեցի, որ ցանկանում եմ «Smoke on the Water» երգի ռիմեյքն անել: Սա այն երգն է, որ ցանկացած կիթառահար փորձում է նվագել, երբ նոր է սովորում: 

 

Դէվիդ Գիլմորը՝ Metropolis Studios-ում Դէվիդ Գիլմորը՝ Metropolis Studios-ում

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia

 

Ես ճանաչում էի Դէվիդ Գիլմորի կնոջը, եւ նա ինձ տվեց Դէվիդի հեռախոսահամարը: Մտածում էի, որ եթե Դէվիդը մասնակցի նախագծին, ավելի հեշտ կլինի այլ խոշոր աստղերի ներգրավել: Զանգեցի Դէվիդին, եւ նա շատ դրական էր տրամադրված: Հարցրեցի՝ արդյո՞ք կարող եմ այլ մարդկանց ասել, որ նա ընդգրկված է լինելու նախագծում, ու նա տվեց իր համաձայնությունը: Ինչպես եւ ենթադրում էի՝ Դէվիդ Գիլմորի մասնակցությունը զգալիորեն հեշտացրեց այլ մարդկանց՝ նախագծում ներառելու գործընթացը»:

 

Այս տեսանյութում Դէվիդ Գիլմորը պատմում է ձայնագրության ընթացքի եւ Բրայան Մեյի հետ համատեղ աշխատանքի մասին.

 

 

2009 թվականին Դէվիդ Գիլմորը՝ Իէն Գիլանի, Թոնի Այոմիի, Ջոն Դիի, Ջեֆ Դաունսի եւ Բրայան Մեյի հետ միասին ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվեց Պատվո շքանշանով:

 

Կարդացեք նաեւ. 

 

«Կոմսոմոլկայի» 1989-ի անդրադարձը Rock Aid Armenia-ին

 

***

 

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին: Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:

 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին