The Alexander հյուրանոցի վաճառքի եւ մարքետինգի տնօրեն Հայկ Սահակյանը կարծում է, որ Հայաստանում բացակայում է տուրիզմի ոլորտի զարգացման ռազմավարությունը:
Հայկ Սահակյանը «Տնտեսական Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հարցերին:
«Պետք է հասկանանք եւ ձեւակերպենք՝ Հայաստանը ինչպես ենք բրենդավորում, ինչպես ենք ներկայանում արտաքին աշխարհին, ինչ ենք առաջարկում տուրիստին», - ասել է նա:
Խոսելով ոլորտի առանցքային խնդիրների մասին, Հայկ Սահակյանը առանձնացրել է մարզային ենթակառուցվածքների վիճակը, ստանդարտներ սահմանելու անհրաժեշտությունը:
Մեկնաբանելով ընթացիկ տարվա ցուցանիշների մասին, The Alexander հյուրանոցի վաճառքների եւ մարքետինգի տնօրենն ասել է, որ նրանք համադրելի են նախաճգնաժամային 2019 թվականի հետ: Ավելին, Հայկ Սահակյանը տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսին իրենց հյուրանոցը գրանցել է 40 տոկոս աճ՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Զրույցի հիմնական թեմաները ներկայացված են ստորեւ.
00:05՝ Հայաստանի հյուրանոցային ոլորտը՝ մինչեւ համավարակը
01:00՝ տուրիստական նոր շուկաների ի հայտ գալը
02:00՝ հյուրանոցների գործունեությունը համավարակի պայմաններում
03:25՝ ոլորտի վերականգման տեմպերը, անսպասելի ցուցանիշները
05:21՝ տուրիստական հոսքերի աշխարհագրությունը
08:10՝ սեզոնայնության խնդիրը
10:16՝ մարզերի զարգացման հրամայականը
11:10՝ տուրիզմի զարգացմանը խանգարող խորքային խնդիրները, ռազմավարության բացակայությունը
14:38՝ Հայաստան ավելի բարձր գնողունակությամբ տուրիստներ ներգրավելու հեռանկարը












