2021 թվականի սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Հայաստանի պաշտպանության նախարարին ներկայացրեց Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին:
1. Քանի՞ տարեկան է Գենադի Անաշկինը:
2021 թվականի դեկտեմբերի 17-ին Գենադի Անաշկինը կդառնա 53 տարեկան: Նա ծնվել է Կույբիշեւ քաղաքում (այժմ ՝ Սամարա): 1987 թվականի հունիսին զորակոչվել է Խորհրդային բանակ եւ ծառայել է Գերմանիայում խորհրդային ուժերի խմբում:
1989 թվականի օգոստոսին ընդունվել է Րյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարան, որը 1993 թվականին ավարտելուց հետո ծառայության է անցել 337-րդ գվարդիական պարաշյուտային դեսանտային գնդում:
2. Ո՞ր էլիտար ստորաբաժանման հրամանատարն է եղել Գենադի Անաշկինը:
2012թ. օգոստոսից մինչեւ 2014թ. օգոստոսը Գենադի Անաշկինը ղեկավարել է 31-րդ գվարդիական առանձին օդադեսանտային գրոհային բրիգադը:
3. Ինչի՞ համար է Գենադի Անաշկինը Ռուսաստանի հերոսի կոչման արժանացել:
Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով 2008 թվականի սեպտեմբերի 5-ին գնդապետ Գենադի Անաշկինին շնորհվել էր Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում ՝ Հարավային Օսիայում եւ Վրաստանում մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության եւ սխրանքի համար: Այդ ժամանակ նա ղեկավարում էր 104-րդ գվարդիական դեսանտային գրոհային գունդը:
4. Ինչի՞ համար են Ուկրաինայի իրավապահ մարմինները մեղադրում Գենադի Անաշկինին:
Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ 2014-ի մարտին 31-րդ առանձին դեսանտային գրոհային բրիգադի հրամանատարը եւ շուրջ 50 զինծառայողներ շրջափակել եւ արգելափակել էին A2320 զորամասը (Ուկրաինայի ռազմածովային ուժերի 36-րդ առափնյա պաշտպանության առանձին բրիգադը):
5. Խաղաղապահ ի՞նչ գործողությունների է մասնակցել Գենադի Անաշկինը:
1999թ. դեկտեմբերից մինչեւ 2000թ. օգոստոս Գենադի Անաշկինը Բոսնիա եւ Հերցեգովինայի Հանրապետությունում խաղաղապահ ուժերի կազմում գործող պարաշյուտային դեսանտային գումարտակի հրամանատարն էր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: