Փոլ ՄաքՔարթնին պատմել է Եղիսաբեթ II հետ իր հանդիպումների մասին - Mediamax.am

6162 դիտում

Փոլ ՄաքՔարթնին պատմել է Եղիսաբեթ II հետ իր հանդիպումների մասին


Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից


Լեգենդար երաժիշտ Փոլ ՄաքՔարթնին կիսվել է Մեծ Բրիտանիայի թագուհու հետ հանդիպումների հիշողություններով։

«Ինձ բախտ է վիճակվել ապրել Էլիզաբեթ II-ի կառավարման ողջ ընթացքում։ Երբ 10 տարեկան էի, հաղթեցի բրիտանական միապետության մասին շարադրությունների մրցույթում, ուստի դեռ այդ ժամանակներից նրա երկրպագուն էի:

1953 թվականին, երբ տեղի էր ունենում թագադրությունը, մենք Լիվերպուլում արդեն սեւ-սպիտակ հեռուստացույցներ ունեինք եւ դիտում էինք արարողությունը։

Հետ նայելով, հասկացա, որ Նորին Մեծությանը հանդիպել եմ ութ կամ ինը անգամ եւ ամեն անգամ նա տպավորում էր ինձ հիանալի հումորի զգացումով, որը զուգորդվում էր արժանապատվության հետ։

Առաջին անգամ ես տեսա թագուհուն, երբ The Beatles-ի անդամներով ստացանք Բրիտանական կայսրության շքանշանը (MBE)՝ 1965 թվականի հոկտեմբերի 26-ին: Մեզ մի կողմ տարան ու ծանոթացրեցին արարողակարգին։ Ասացին, որ ձայն չհանենք, քանի դեռ նա առաջինը չխոսի: Լիվերպուլից չորս հասարակ տղաների համար դա մեծ իրադարձություն էր։

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից


Հաջորդ անգամ հանդիպեցինք Ռոյալ Ալբերտ Հոլում 1982 թվականի դեկտեմբերի 13-ին։ Երեկոյի մի մասը ներառում էր Beatles-ի որոշ երգերի նվագախմբային մշակումներ, եւ ես հիշում եմ, որ զրուցում էի դրանց մասին Նորին Մեծության հետ: Նա ինձ ներկայացրեց արքայազն Ֆիլիպին, նա էլ ասաց, որ հիշում է վաթսունականների մեր առաջին հանդիպումը:

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից


1996թ. հունիսին թագուհին սիրով համաձայնեց մասնակցել Լիվերպուլի Արվեստի ինստիտուտի բացմանը այն հին դպրոցի տեղում, որը հաճախում էինք Ջորջ Հարիսոնի հետ: Մինչ այդ էլ նա նվիրատվություն էր կատարել դպրոցին:

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից


Հաջորդ հանդիպումը կայացավ մեկ տարի անց, եւ դա ինձ համար առանձնահատուկ հպարտության օր էր՝ ասպետի կոչում ստացա։ Հրաշալի օր էր՝ մտածում այն երկար «ճանապարհորդության» մասին, որը սկսվել էր Լիվերպուլի մեր փոքրիկ տանից:

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից


Նորից հանդիպեցինք նոր հազարամյակում եւ ի՛նչ իրադարձություն էր դա: Նշելով թագուհու ոսկե հոբելյանը՝ զվարճանում էինք նրա այգում։ Երբ համերգի վերջում Նորին Մեծությունը բեմ բարձրացավ ծափահարությունների ներքո, ես կատակեցի. «Ուրեմն հաջորդ տարի նորից կհանդիպե՞նք», նա էլ պատասխանեց՝ «Ոչ իմ այգում»:

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից


Շուտով նորից հանդիպեցինք՝ այս անգամ ինձ համար հարազատ տարածքում։ Մեծ պատիվ էր նկարներիս ցուցահանդեսը բացել Walker Art Gallery-ում, որը Ջոն Լենոնի հետ հաճախ էինք այցելում: Ուրախ էի, որ հնարավորություն ունեցա  պատկերասրահը ցույց տալ Նորին Մեծությանը։

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից


Տասը տարի անց Նենսիի հետ մասնակցեցինք «Արվեստների տոնակատարություն» հատուկ միջոցառմանը Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիայում, եւ Նորին Մեծության հետ զրուցելը, ինչպես միշտ, հուզիչ իրադարձություն էր:

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից


2012 թվականի հունիսի 4-ին թագուհին նշում էր իր Ադամանդե հոբելյանը, եւ այդ առիթը շատ առումներով առանձնահատուկ էր:

Լուսանկարը` Փոլ ՄաքՔարթնիի արխիվից


Մեր վերջին հանդիպումը կայացավ 2018 թվականին, երբ թագուհին ինձ հանձնեց Պատվո շքանշանը։ Ես սեղմեցի նրա ձեռքը եւ ասացի. «Պետք է դադարեցնենք այսպես հանդիպել», նա էլ ծիծաղեց եւ շարունակեց արարողությունը»։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին