Շարունակում ենք ներկայացնել լուսանկարները, որոնք բելգիացի լուսանկարիչ Կարլ դե Կեյզերն արել էր Խորհրդային Հայաստանում 1988 եւ 1989 թվականներին:
***
Առաջին հոդվածն այստեղ է. 1988-ի ամառը, Լենինը եւ եռագույնով երեխաները:
Երկրորդն այստեղ է. Պատմական հանրահավաքներն ու երիտասարդ Աշոտ Մանուչարյանը
***
Այս անգամ կտեսնեք Կարլի լուսանկարները, որոնք միավորված չեն առանձին շարքում եւ թույլ են տալիս զգալ, թե ինչպիսին էր Հայաստանը եւ նրա մարդիկ հեռավոր 1988-ին:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Այս լուսանկարում երեխաները լողանում են «Զվարթնոց» օդանավակայանի անմիջական հարեւանությամբ:
Հետաքրքիր է, ինչ է այսօր այդ լողավազանի տեղում:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Իսկ սա հայտնի «բիձեքի գյոլն է» Հրազդանի կիրճում:
Ինչպես տեսնում ենք, լուսանկարի հերոսները հիանալի մարզավիճակում են:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Իսկ այս նկարն ապացուցում է, որ «բիձեքի գյոլը» ժողովրդավարական հավաքատեղի էր եւ ընդունում էր նաեւ նրանց, ովքեր սպորտով չեն զբաղվում:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Այս լուսանկարը Կարլն արել է կոլտնտեսություններից մեկում:
Տախտակին փակցված առաջավորներից շատերը մեդալներով են՝ Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներ են:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Այս նկարում էլ կոլտնտեսության աշխատակիցներն են:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Տուրիստները Գառնիի տաճարի աստիճաններին:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Այս նկարն էլ Գեղարդում է արվել՝ պատրաստվում են մատաղի արարողության:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Դժվար է ասել, թե որն է այս մարդկանց ուրախության եւ պարելու առիթը, բայց ասես կինոնկարի դրվագ լինի:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
«Հաղթանակ» զբոսայգին է: Տեսնես, ո՞ւմ է լուսանկարում վետերան պապիկը:

Լուսանկարը` Carl de Keyzer/Magnum
Լուսանկարում պատկերված տղամարդն այնքան վճռական է ձմերուկ հյուրասիրում, որ կադրից դուրս մնացած «թիրախը» հաստատ չի կարողացել հրաժարվել:
Արա Թադեւոսյան
Մեդիամաքսը լուսանկարները պաշտոնապես գնել է Magnum գործակալությունից, եւ դրանք օգտագործելու ցանկացած փորձ կունենա իրավական հետեւանքներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: