ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն այսօր ամփոփել են «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների համատեղ մրցույթի արդյունքները:
Շարադրությունները գնահատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Մեդիամաքսի համատեղ ժյուրին, որի կազմում ընդգրկված էին 3-ական ներկայացուցիչ յուրաքանչյուր կազմակերպությունից: Ժյուրին գնահատել է աշխատանքները երկու չափանիշով՝ բովանդակություն եւ ոճ:
Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 106 շարադրություն, որոնք ներկայացված են այս հղումով:
Հաղթող է ճանաչվել Արթուր Խաչատրյանի շարադրությունը: Արթուր Խաչատրյանը կստանա դրամական պարգեւ՝ 600 000 ՀՀ դրամ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հովիկ Մխիթարյանի շարադրությունը: Հովիկ Մխիթարյանը կստանա դրամական պարգեւ՝ 250 000 ՀՀ դրամ:
Երրորդ տեղը զբաղեցրել է Հայկ Թովմասյանի շարադրությունը: Հայկ Թովմասյանը կստանա դրամական պարգեւ՝ 150 000 դրամ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Մեդիամաքսը շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում են հաղթողներին: