Պատմության ոտնահետքերով. Արուճ - Mediamax.am

exclusive
6565 դիտում

Պատմության ոտնահետքերով. Արուճ


Լուսանկարը` Մեդիամաքս

Ալիկ Մամուդյանը
Ալիկ Մամուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալիկ Մամուդյանը
Ալիկ Մամուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քարավանատունը
Քարավանատունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արուճի միջնակարգ դպրոցը
Արուճի միջնակարգ դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ասատրյանը
Լիլիթ Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Միհրան Մանուկյանը
Միհրան Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միհրան Մանուկյանը
Միհրան Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիգարը
Նիգարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Օնիկ Մարտիրոսյանը
Օնիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օնիկ Մարտիրոսյանը
Օնիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆյան
Սոֆյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Արագածոտնի մարզի Արուճ համայնքը բազմաթիվ հմայքներ ունի, որ կարող են հիացնել հնագույն կառույցներ որոնողներին: Արուճ մտնող ճանապարհի հենց սկզբում այցելուներին է դիմավորում լայն փռված մուտքով Քարավանատունը, որը կառուցվել է 13-րդ դարում եւ գտնվել մայրաքաղաք Անին եւ Դվինը իրար կապող ճանապարհին:

Քարավանատունը Քարավանատունը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դա Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր, իջեւանատանը ժամանակին հանգրվանել են առեւտրականները, իսկ լայն բացվածքով մուտքը հնարավորություն է տվել, որ բեռնավորված կենդանիները եւս կարողանան ներս մտնել։ Բայց մինչ պատմության ոտնահետքերով շրջայցը՝ նախ ճանաչենք այսօրվա բնակավայրն ու այստեղ ապրող աշխատասեր մարդկանց:

Երբեմնի փառքը եւ այսօրվա համեստ կյանքը  

Արուճի ու շրջակա գյուղերի պատմամշակութային հուշարձանների եւ պատմական միջավայրի պահապան. այդպես է իրեն ներկայացնում Միհրան Մանուկյանը, ով մեզ դիմավորում է գյուղի կենտրոնում եւ ուղեկցում բացահայտելու Արուճը:
Միհրան Մանուկյանը Միհրան Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գյուղը մեծ նշանակություն է ունեցել դեռ շատ հին ժամանակներից, միջնադարում վարչական կենտրոն է եղել, կապող օղակ Դվինի եւ Անիի միջեւ: Վատն այն է, որ հիմա իր անցյալի փառքը չի վայելում, մոռացված գյուղ է դարձել՝ սովորական առօրյայով ապրող: Մի քանի տարի առաջ շարժն ակտիվ էր, շատ զբոսաշրջիկներ էին գալիս»,- ասում է Միհրան Մանուկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյուղը, 2019 թվականի տվյալներով, ունի 1111 բնակիչ: Մարդիկ այստեղ անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ են զբաղվում: Գյուղում կա գազամատակարարման, խմելու եւ ոռոգման ջրի խնդիր:

«Հիմնական աշխատատեղերը գյուղապետարանում, դպրոցում, ամբուլատորիայում, փոստում են: Ընդհանուր առմամբ՝ համեստ, քչով բավարարվող մարդիկ են այստեղ ապրում»,- ասում է նա:
Միհրան Մանուկյանը Միհրան Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի գյուղերը, ինչպես ասում է Միհրանը, ուշադրության կարիք ունեն թե պետության կողմից, թե բնակիչների։ Մարդիկ պետք է գնահատեն իրենց ունեցածը, որպեսզի կարողանան պահել դա։ Դեռ տարիներ առաջ այդ գիտակցմամբ էր, որ Միհրան Մանուկյանն ընկերների հետ հիմնեց Արուճի ուխտի օրը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- 1989 թվականին ես, իմ մանկության ընկեր Թաթուլ Կրպեյանը եւ մեր մյուս ընկերները Արուճի եկեղեցու բակում երդում տվեցինք եւ միասին մեկնեցինք ռազմաճակատ։ Դրանից հետո ամեն տարի՝ նոյեմբերի երկրորդ կիրակի օրը, հավաքվում ենք, Զինվորի մատաղ անում։ Սա գյուղի ու երկրի, հասարակ մարդու եւ զինվորի հանդեպ մարդկանց վերաբերմունքի նշան է, իսկ պետությունն էլ պետք է իրենը անի։ Մարդիկ արդարություն են ուզում, խելացի կառավարում։ Մեզ որակ է պետք, մենք քանակով չենք կարող մրցել, պետությունը պետք է այդ որակը սահմանողը եւ պահպանողը լինի։ Այդ ամենը պետք է դպրոցից սկսել, եկել է ժամանակը, որ ուղեղը պիտի գործի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյուղը սիրող երիտասարդն ու դժվարությամբ ստեղծվող ապրուստը

Արուճում հուշարձանների մի ամբողջ անսամբլ է, իսկ գյուղի տարբեր հատվածներում սփռված խաչքարերը տպավորություն են ստեղծում, թե քայլում ես առանց տարածական սահմանափակման թանգարանով։ Այստեղ սովորություն է եղել խաչքարեր դնել տների բակերում եւ այգիներում: Այդ խաչքարերից մեկը տեսնելու համար պետք է հասնել մշակահողերի մոտ՝ «Վանի բաղեր» կոչվող վայր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենավոր խաչքարից քիչ հեռու նույնպիսի մենավոր վագոն-տնակ է կանգնած՝ անիվների վրա: Շուրջը պտտվող շներն ու սովետական ամենագնացը հուշում են, որ տնակը դատարկ չէ եւ այդ հուշումը, ինչպես պարզում ենք մոտենալուց հետո, ճիշտ է դուրս գալիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդն ուղղում է հագուստն ու մեզ բարեւում՝ աչքերը արեւից կկոցելով: Քիչ անց արդեն ցույց է տալիս իր աճեցրած լոլիկն ու ձմերուկը եւ պատմում դժվարությունների մասին:

- Գյուղում գազ չունենալը լուրջ խնդիր է: Նաեւ ոռոգման ջուր չունեն մարդիկ, այգի են մշակում, բայց ջրելու հնարավորություն չկա: Հինգ ամիսը մեկ ջրելով՝ լավ բերք ստանալն անհնար է: Մենք՝ մեր ուժերով, «զոռով, շառով» մշակում ենք:
Օնիկ Մարտիրոսյանը Օնիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Օնիկ Մարտիրոսյանը 23 տարեկան է, բանակում ծառայելուց հետո է որոշել հոր հետ գյուղում իրենց արտերն ու այգիները մշակել: Խաղող, ծիրան, լոլիկ ու ձմերուկ են աճեցնում: Ընտանիքը չորս անդամ ունի՝ ծնողները, որդին ու դուստրը:

- Իսկ ջահելները ինչո՞վ են զբաղվում:

- Ջահելները քաղաքում են: Ընկեր ունեմ, միասին ձմեռները քաղաքում սուպերմարկետում ենք աշխատում: Աղջիկների մի մասը դպրոցից հետո գնում են քաղաք՝ սովորելու, մի մասը՝ դեռ չավարտած ամուսնանում են: Ազատ ժամանակի զբաղմունք չկա, բայց ինձ համար գյուղում շատ լավ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ապագայի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք:

- Ուզում եմ ջերմոց հիմնել: Հետո կամուսնանամ, բայց գյուղում չեմ ուզում մնալ: Որոշել եմ՝ պիտի քաղաքում ապրեմ: Հիմա վարձով տուն ունենք այնտեղ, մայրս ու քույրս են մնում, աշխատում, ես ու հայրս էլ ձմռանն ենք տեղափոխվում: Գյուղում իմ նման «սեզոնային» ապրող-աշխատող ջահելները շատ չեն, շատ են արտասահման գնացողները: Քույրս էլ, հավանաբար, շուտով կգնա Կորեա՝ անգլերեն դասավանդելու:
Օնիկ Մարտիրոսյանը Օնիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Օնիկը զրույցի ընթացքում իր աճեցրած լոլիկներից ամենամեծն է ցույց տալիս ու ասում, որ ամենահամեղ՝ «Անահիտ» սորտն է, բայց քաղաքի ժողովուրդը միայն տեսքով են դատում, գլուխ չեն հանում եւ շուկայում, երբեմն, դժվար է լինում դա վաճառել:

- Իսկ երեխեքը՞։ Ձեր կարծիքով՝ երբ իրենց հերթը հասնի, Ձեր նման մշակելո՞ւ են իրենց հողը:

- Երեխեքը ծառերի տակ նստած հեռախոսով են խաղում: Քչերը կշարունակեն գյուղի գործերով զբաղվել: Ինձ թվում է, քիչ-քիչ, գյուղի գործը կմեռնի, որովհետեւ սերունդը կփոխվի, էլ չեն լինի էն ջղայն պապիկները, որ կասեն՝ տղա ջան, քո հողը մշակի, որ լավ ապրես:   

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյուղի ապագան, մայրերի կարոտն ու ազատ ապրելու ցանկությունը

Օնիկին հրաժեշտ տալուց հետո ուղեւորվում ենք գյուղի դպրոց, որտեղ պայմանավորված ենք հանդիպել ուսուցիչներից մեկին։ Ճանապարհին նկատում ենք երկու հովիվի, որոնք նստած են ծառի ստվերին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախիրը հանգստանում է արհեստական լճակի մոտ։ Հովիվներից մեկը թաքնվում է տեսախցիկից, մյուսը՝ հակառակը, ջերմ զրույց սկսում։

Ալիկ Մամուդյանն ասում է՝ նախիրը փոքր է, որովհետեւ գյուղում անասնապահությամբ զբաղվելը ձեռնտու չէ, անասնակերը շատ թանկ է, միսը՝ էժան:

Ալիկն ամուսնացած է, 2 երեխա ունի։ 4 տարի է՝ այս գործով է զբաղված, վարձատրությունից էլ չի դժգոհում ու հատկապես գոհ է, որ ստիպված չէ աշխատանքի համար Ռուսաստան գնալ։
Ալիկ Մամուդյանը Ալիկ Մամուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ռուսաստան գնանք՝ ի՞նչ ենք անելու։ Որ բոլորը գնան, ո՞վ կմնա մեր երկրում։ Իմ գործը սեզոնային է, բայց լավ է, որ ընտանիքիս մոտ եմ։

Հետո սկսում ենք ապագայից խոսել, երրորդ երեխան ունենալուց, ու հանկարծ հովիվն աչքերը սառեցնում է հորիզոնին ու մի քանի րոպե լռությունից հետո շարունակում խոսքը։
Ալիկ Մամուդյանը Ալիկ Մամուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հիմա ապագայի մասին ի՞նչ խոսեմ։ Պատերազմից հետո ո՞վ է մեր երկրում ապագայից խոսում։ Հիմա ուղղակի մի բանով յոլա ենք գնում։ Միայն բարեկեցությունը բավարար չէ, պիտի ազատ ու անվտանգ ապրես։ Իսկ բարեկեցության համար գյուղացուն շատ բան պետք չէ, աշխատանք լինի, կաշխատեն, լավ կապրեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապագայի մասին խոսակցությունը շարունակում ենք Արուճի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիլիթ Ասատրյանի հետ, ով ասում է, որ լավ ապագա ունենալու հիմքը դպրոցից է դրվում, հետո սկսում գովել իր աշակերտներին։
Լիլիթ Ասատրյանը Լիլիթ Ասատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամեն տարի մինչեւ 7-8 աշակերտ պարտադիր բուհ է ընդունվում, շատ լավ սովորում են, պարզապես վատն այն է, որ հետո գյուղում աշխատել չեն կարող, որովհետեւ աշխատանք չկա։ Այդ է պատճառը, որ երիտասարդները չեն մնում գյուղում։
Արուճի միջնակարգ դպրոցը Արուճի միջնակարգ դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դպրոցում նախակրթարան ունեն, որտեղ երեխաների թիվը տարեց տարի ավելանում է, ինչը խոսում է այն մասին, որ ծնելիությունը գյուղում աճում է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Դպրոցի հենց դիմաց երկհարկանի տուն է, որի դարպասներից այն կողմ մեզ դիմավորում է միջին տարիքի, համեստ արտաքինով կինը։ Նիգարը պատմում է, որ Արուճում է ծնվել, այստեղ էլ ամուսնացել է։ Երեք երեխա ունի, աղջիկներն ամուսնացած են, տղան բանակում է ծառայում։
Նիգարը Նիգարը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Աղջիկներս ամուսնացել են, տղաս էլ բանակում է, մեզ մենակ են թողել, դրա համար էլ տխուր է։ Շատ դժվար էր պատերազմի ընթացքում, բառերով չես բացատրի։ Տղաս վիրավորել էր պատերազմի ժամանակ։ Այն, որ տղաս ողջ էր մնացել, հրաշք էր։ Այդ ամենից հետո արդեն կյանքին ուրիշ կերպ ես նայում։ Բոլորն էլ պիտի ծառայեն, ուղղակի խաղաղություն լինի…
Սոֆյան Սոֆյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ այլ մոր, որը կարոտած աչքերը սառեցնում է՝ դստեր մասին խոսելիս, հանդիպում ենք քիչ ավելի ուշ։ Սոֆյան պատմում է, որ մի աղջիկ ունի, ամուսնացած է եւ ընտանիքով Ռուսաստանում է ապրում։

- Նախանցած տարի գնացի իրենց մոտ, բայց չկարողացա մնալ։ Գիշերը այնտեղ, անգամ, աստղեր չկային։ Ես Բյուրականում եմ ծնվել, ամուսնացել՝ Արուճում, սովոր եմ գիշերն աստղ տեսնել, բայց այնտեղ երկինքն անաստղ էր։ Այնտեղ կյանքն էլ ավելի սառն է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճիշտ է՝ մենակ եմ ապրում, բայց երբեք ինձ մենակ չեմ զգում, որովհետեւ այստեղ մարդիկ հոգատար են։ Գյուղում կյանքը մեռած է, բայց գյուղում կա ջերմություն, որ ոչնչով չես փոխարինի։    

Արուճի պատմական հրաշալիքները

Արուճը Գրիգոր Ա Մամիկոնյան իշխանի աթոռանիստն է եղել, եւ այստեղ իշխանից հետո մնացած շատ վկայություններ կան։

Լուսանկարը` Մեդիամաքս


Արուճի Գյուղի ամրոցն ու միջնաբերդը պատմական հուշարձանների ցանկում են, կառուցվել են 5-17-րդ դարերում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սուրբ Գրիգոր (Կաթողիկե) եկեղեցին Արուճի գլխավոր վանական համալիրն է՝ Քարավանատնից հետո երկրորդ բանը, որ «դիմավորում է» գյուղի այցելուներին։ Շինարարական արձանագրության համաձայն՝ սրբատեղին Գրիգոր Ա Մամիկոնյանն է կառուցել՝ 7-րդ դարում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Եկեղեցին Հայաստանի վաղ միջնադարյան տաճարների մեջ ամենանշանավոր հուշարձաններից է համարվում՝ իր ճարտարապետությամբ եւ որմնանկարներով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պեղումների ժամանակ եկեղեցու հարավարեւելյան կողմում հայտնաբերվել է 5-7 դարերի տաճար, որը, ըստ պատմագիտական աղբյուրների, նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը։ Տաճարը, թեեւ, ամբողջությամբ չի պահպանվել, բայց կանգուն մնացած մասը հուշում է, թե ինչպիսի գեղեցիկ կառույց է եղել այն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Արուճի պալատը նման է Դվինի կաթողիկոսական պալատին, կազմված է երկու առանձին շինություններից` մեծ դահլիճից եւ սյունազարդ դահլիճով աշխարհիկ շենքից։ Արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթեւոսյանը «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց թառ, Անի, Աղթամար, Վայոց ձոր» գրքում գրում է, որ իշխանական պալատի զարդը գահասրահն է։ Սյունազարդ դահլիճում պահպանված երկու խոյակներից մեկը Դվինում հայտնաբերված խոյակների նման է՝ զարդարված լայնատերեւ արմավենիներով, իսկ գլխամասում` խաղողի տերեւներ եւ մրգեր են։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արուճի պալատի 1950-52 թթ. պեղումներից հետո երեւան եկած այս կառույցը համարվել է Գրիգոր Մամիկոնյանի պալատի մի մասնաշենք։

Լուսանկարը` Մեդիամաքս


1953 թ. Արուճի պալատի պեղումների արդյունքների մասին հանգամանալից հոդվածով հանդես է եկել պեղումների ղեկավար Վարազդատ Հարությունյանը։ Պեղումների շնորհիվ Արուճի տաճարից հարավ եւ հարավ-արեւելք բացվեցին առանձին երկու խոշոր շինություններ, ինչպես նաեւ մատուռի ավերակներ։ Վարազդատ Հարությունյանը մեծ շինություններից մեկը պայմանականորեն կոչել է առաջին դահլիճ, երկրորդը՝ աշխարհիկ շենք՝ սյունազարդ դահլիճով:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջին դահլիճ» անվանված բազիլիկ շինության որոշ մանրամասներ նրան հիշեցրել են եկեղեցական կառույց, սակայն որոշ փաստարկներ նշելով՝ ի վերջո այն եզրակացությանն է եկել, որ դա աշխարհիկ կառույց է։ Փաստորեն հուշարձանը պեղող հեղինակավոր մասնագետը շինությունը համարել էր պալատական առանձին դահլիճ, որը հետագայում (ուշ միջնադար) վերածվել է փոքրիկ ամրոցի»,- իր գրքում պատմում է Կարեն Մաթեւոսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


2006 թ.-ին հուշարձանների պահպանության գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցան բազիլիկ կառույցի շրջակայքի մաքրման աշխատանքներ, որոնք վերածվեցին պեղումերի (ղեկավար՝ Գագիկ Սարգսյան): Դրանց արդյունքում լիովին հաստատվել է Կարեն Մաթեւոսյանի առաջ քաշած վարկածը, որ շինությունը նախկինում եղել է բազիլիկ եկեղեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


«2006 թ. պեղումերը հաստատեցին, որ նախկինում պալատի մաս համարված բազիլիկ կառույցը իրականում բնակավայրի 4-5- րդ դդ. բազիլիկ եկեղեցին է, որը հավանաբար 7-րդ դ. երկրորդ կեսին, հենց Գրիգոր Մամիկոնյանի ժամանակ ծավալված շինարարության ընթացքում, վերակառուցման ենթարկվելով, կրճատվել է արեւելյան կողմից եւ հավանորեն ծառայել է աշխարհական նպատակների համար, թերեւս հենց պալատական համալիրի կազմում։ Այն, որ այդ վերակառուցումը կատարվել է շինարարական մեծ հմտությամբ, հուշում է, որ այդպիսի ձեռնարկի հեղինակները հմուտ վարպետներ էին, որպիսիք կարող էին լինել հենց Կաթողիկե եկեղեցին ու պալատը կառուցողները։

Լուսանկարը` Մեդիամաքս


Միեւնույն ժամանակ, եկեղեցու այդ կարգի ձեւափոխման համար անհրաժեշտ էր բարձրագույն արտոնություն ունենալ, ինչպիսին կարող էր լինել իշխանի հրամանը։ Ինչեւէ, այժմ կառույցն այցելուներին է ներկայանում վերակառուցման մի քանի շերտերը ներկայացնող տեսքով»,- գրում է Կարեն Մաթեւոսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Դվին-Անի առեւտրական մայրուղու կենտրոնական մասում գտնվող Արուճը երկրորդ ծաղկման շրջան է ապրել Բագրատունիների եւ Զաքարյանների վերելքի ժամանակ, որի վկայություններից մեկը բնակավայրի մոտ կառուցված քարավանատունն է։ Քարավանատունն է առաջին բանը, որ տպավորվում է այցելուին եւ վերջին բանը, որ «մեխվում է» հիշողության մեջ գյուղից հեռանալիս։

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հոդվածը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին: 

#demogaphicresilience




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին