Պատմության ոտնահետքերով․ Գեղասար - Mediamax.am

exclusive
6545 դիտում

Պատմության ոտնահետքերով․ Գեղասար


Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Էմման
Տիկին Էմման

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Էմման
Տիկին Էմման

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիմա Ղուկասյանը
Կիմա Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիմա Ղուկասյանը
Կիմա Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիմա Ղուկասյանը
Կիմա Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիմա Ղուկասյանը
Կիմա Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լալա Մաթեւոսյանը
Լալա Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լալա Մաթեւոսյանը
Լալա Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարզդատ Գրիգորյանը
Վարզդատ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարզդատ Գրիգորյանը
Վարզդատ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարզդատ Գրիգորյանը
Վարզդատ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարզդատ Գրիգորյանը
Վարզդատ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծղոտե լայնեզր գլխարկներով կամ շարֆերով գլուխը փաթաթած՝ կանայք ու տղամարդիկ, ձեռքի հմուտ շարժումներով, աջից ձախ են քաշում գերանդին՝ խոտը պառկեցնելով գետնին։ Մի կողմից կիզիչ արեւը, մյուս կողմից՝ ոսկոր ծակող քամին դժվարություններ են ստեղծում հնձվորների համար, բայց այս մարդկանց ուժեղ բազուկը չի հոգնում։ Այս վայրերում մեծ տեխնիկա աշխատեցնելը ձեռնտու եւ հարմար չէ, փոքր հողակտորները մշակում են սեփական ձեռքերով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր մեքենան անցնում է ուղիղ սարի վրայով՝ նեղ, հին ճանապարհով, որի վրա մեզ դուրս է բերել առցանց քարտեզը եւ որը, ինչպես պարզում ենք հետագայում, գյուղ տանող նախկին ճանապարհն է։ Հնձվորները ներքեւում են, ու քանի որ ճանապարհը կիսաքանդ է, մեքենան դանդաղ է շարժվում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել մարդկանց շարժումները։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գնում ենք գտնելու Սպիտակի վիմափոր բնակավայրը, որը Գեղասար գյուղի տարածքում է, բայց մինչ այդ՝ նախ պետք է հասնել Գեղասարի համայնքապետի մոտ։ Վարզդատ Գրիգորյանը մեզ սպասում է տան դիմաց․ ծանոթանալուն զուգահեռ հասցնում ենք մի քանի հասած բալ պոկել ու վայլել թթվաշ միրգը։  

Լուսանկարը` Մեդիամաքս


Սարյանական պատկերներն ու խոտ հնձող գյուղացիները

Ժայռից իջնող ճանապարհը տանում է արտեր, վերեւից՝ սարյանական պատկերներ են, որոնք ամբողջանում են ներքեւում խոտ հնձող գյուղացիներով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին հանդիպածները երկու տղամարդ են ու մի դպրոցահասակ տղա։ Երեքի դեմքն էլ արեւից վառ վարդագույն է դարձել, տեղ-տեղ մաշկը՝ չորացել, ձեռքերը կոպտացած են, բայց այդ ամենը չի խանգարում, որ ժպտալիս աչքերը փայլեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Խոտհունձի ժամանակն այսպիսի «բրիգադների» համար լրացուցիչ եկամուտի աղբյուր է։ Շատախոս չեն, միայն բարեւում են մեզ եւ շարունակում աշխատել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քիչ առաջ ենք շարժվում եւ հանդիպում մեքենայի մեջ հանգստացող կնոջը, ով մեր՝ «ինչպե՞ս եք» հարցին պատասխանում է՝ «տանջվում ենք»։

-Սպասում ենք տրակտորին, որ գա մեր արտը՝ տուկերը կապելու։ Կողքի արտը լավ բերք է տվել այս տարի, դրա համար մի քիչ ուշացավ մեզ մոտ գալը։ Խոտքաղը մի մասը ձեռքով ենք անում, մի մասը՝ մեքենայով։ Ամեն տարի մեր խոտը ես եմ ձեռքով հնձել, բայց այս տարի տղաս Ռուսաստան չի գնացել, ինքն էլ է հնձում,- ասում է Էմման, ով 9 հոգանոց ընտանիք ունի՝ երկու տղա, մի դուստր եւ 6 թոռ։
Տիկին Էմման Տիկին Էմման

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամուր կին եք,- ասում եմ ես։

- Հա, բա ի՞նչ եմ։ Գիտեք երկրաշարժին ինչե՜ր տեսանք, ինչե՜ր քաշեցինք մինչեւ նորից տուն դարձանք։ Շատ դժվար էր։ Էս դաշտավարությունից էլ օգուտ չկա, էնքան, որ անում ենք, որ պարապ չմնանք։ Տղաներս Ռուսաստան են գնում, այդպես են պահում ընտանիքը։
Տիկին Էմման Տիկին Էմման

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հարսները ո՞նց են դիմանում էդ ընթացքում։

- Ճարները ի՞նչ, ստիպված են, ի՞նչ անեն խեղճերը։

- Մանկուց էդ են տեսել, հայրերն էլ են դրսում աշխատել, կողքները չեն եղել, - մեր զրույցին է միանում գյուղապետը։
Վարզդատ Գրիգորյանը Վարզդատ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Երեխեքն ավելի շատ են տանջվում, կարոտում են։ Շատ դժվար բան է․ տղերքին ամուսնացնում ես եւ ուղարկում խոպան,- ասում է Էմման ու նշում, որ իր ամուսինը ժամանակին ոստիկան էր, իր բախտը հարսների համեմատ բերել է, ամուսինը կողքն է եղել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Վագոն-տնակները, գյուղական խնդիրներն ու խոպանի ճամփան

Գեղասար գյուղը Փամբակ գետի աջ ափին է։ Այն հիմնովին ավերվել է 1988-ի երկրաշարժի ժամանակ, զոհվել է 140 բնակիչ։ Այժմ գյուղը 930 բնակիչ ունի, բայց մշտական բնակվողները մոտ 800-ն են։ Մի մասը երկրաշարժից հետո տեղափոխվել են Ռուսաստան, մի մասը՝ Վանաձոր։ Գյուղի բնակիչներից շատերն ամռան ամիսներին գալիս են այստեղ ապրելու եւ իրենց հողերը մշակելու։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրաշարժի մասին հիշեցնող հուշակոթողից զատ, ցավոք, դեռ շատ են նաեւ վագոն-տնակները, բայց մարդիկ այստեղ քրտնաջան աշխատում են՝ այդ ողբերգության հետքերը վերացնելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


Խորհրդային միության փլուզումից հետո գյուղի վերակառուցման աշխատանքները դադարել են, իսկ 2005թ․-ից սկսած արդեն որոշ ծրագրեր իրականացվել են, կառուցվել է ընդհանուր 60 տուն։ Մարդկանց մի մասն ապրում է փայտաշեն, ժամանակավոր կառույցներում, մոտ 15 ընտանիք էլ՝ վագոն-տնակում։ Բնակարանաշինությունն այստեղ համար մեկ խնդիրն է շարունակում մնալ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գեղասարը նորակառույց դպրոց ունի՝ մոտ 80 աշակերտով։ Համայնքապետի խոսքով՝ մոտ 10 տարի առաջ դպրոցն ամբողջությամբ ծանրաբեռնված էր, անգամ երկրորդ հերթի կարիք էր լինում, բայց այժմ աշակերտների թիվը ավելի քան կրկնակի կրճատվել է։ Դպրոցում կա նախակրթարան, իսկ մանկապարտեզ չունեն։  

Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, գերակշիռ մասը՝ արտագնա աշխատանքով։
Վարզդատ Գրիգորյանը Վարզդատ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ջահելները բանակից գալուց հետո Ռուսաստանի ճամփան են «բռնում»։ Աշխատանք չկա, դա է մեր գյուղի թույլ կողմը։ Մի խումբ երիտասարդներ քարի փոքրիկ արտադրամաս հիմնեցին վերջերս, դա թույլ տվեց, որ գոնե այդ 3-4 հոգին չգնան արտագնա աշխատանքի։ Հիմնականում գյուղի սեզոնային գործն է՝ հողի մշակումը, որն այնքան մեծ ծավալի արտադրանք չի տալիս, որ վաճառեն եւ դրանով ապրեն։ Նաեւ ոռոգման ջրի խնդիր ունենք, այս սեզոնին մարդիկ խմելու ջուրն են օգտագործում ոռոգման համար, ինչի պատճառով այս ընթացքում խմելու ջրի խնդիր է առաջանում,- պատմում է Վարզդատ  Գրիգորյանը՝ դաշտից գյուղ վերադարձի ճանապարհին։

Երիտասարդների համար ժամանց էլ որպես այդպիսին չկար, միայն բիլիարդ, թենիս, շախմատ խաղալու սրահն է, որ վերջերս են բացել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակին ամենալավ տունն ու վերածնվելու կամքը

Գեղասարը հայտնի է նաեւ սառն աղբյուրներով, որոնցից մեկն էլ դաշտից գյուղ մտնող ճանապարհին է, եւ որով զովանալուց հետո մեր առջեւ է բացվում երկհարկանի գեղեցիկ տունը։ Տան տիկինը մեզ բարեւում է պատուհանից, հետո իջնում բակ։ Զրույցը շարունակում ենք աստիճաններին նստած։
Կիմա Ղուկասյանը Կիմա Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- 1960 թվից այս գյուղում եմ ապրում։  Մինչեւ երկրաշարժը, անգամ, չգիտեին էլ, որ նման գյուղ կա։ Երկրաշարժն եղավ, սարը փլուզվեց, մեզ հիշեցին։ Մինչեւ երկրաշարժը պալատներ էի սարքել, 81 թվին մեր տան շինարարությունն ավարտեցինք, տղաս ուզում էր, որ գյուղի ամենալավ տունը մերը լիներ։ Հոկտեմբերյանից կարմիր տուֆ էինք բերել, որն այն ժամանակ միայն հուշարձաններ կառուցելու համար էին թույլ տալիս օգտագործել։ Կառուցեցինք տղայիս երազած տունը, բայց տղաս մեկ տարի անց բանակ գնաց եւ զորամասում բռնկված հրդեհի ժամանակ մահացավ։ Հետո դուստրերս մահացան։ Հիմա վթարային է թե տունս, թե սիրտս։ Երկու տղա ունեմ, մեծ ընտանիք՝ հարսներս եւ թոռներս շատ լավ մարդիկ են,- պատմում է Կիմա Ղուկասյանը՝ հայացքը գցելով տան հարեւանությամբ գտնվող եկեղեցու ավերակներին։
Կիմա Ղուկասյանը Կիմա Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սուրբ Սարգիս եկեղեցին 19-րդ դարում է կառուցվել, հավանաբար՝ բազիլիկ, միաստիճան կառույց է եղել, որից այսօր միայն հիմքերն ու պատից հատվածներ են մնացել։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Շատ կուզեմ, որ գոնե մեր ժամը (եկեղեցին) սարքեն, ուրիշ խնդրանք չունեմ, որ մեր երեխաներին կարողանանք այստեղ պսակել եւ նոր կյանքերի սկիզբ դնել։
Լալա Մաթեւոսյանը Լալա Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջորդ կանգառը նախկին ուսուցչուհի Լաուրա Մաթեւոսյանի տան մոտ ենք անում։ Ուսուցչուհին պատմում է, որ գյուղի ներկա բնակիչների նախնիներն Արեւմտյան Հայաստանից են եկել։ Ասում է՝ այստեղ ապրում են մի քանի անգամ «վերածնված» մարդիկ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Երկրաշարժն ահավոր բան էր, դա մոռանալ հնարավոր չէ։ Ես դպրոցում էի, զանգը հնչեցրին, ուսուցիչները հասան դասարան եւ խփեց։ Երկրաշարժի այդ 7 վայրկյանն առնվազն 7 րոպե էր թվում։ Ես երկրորդ հարկում էի, երկար ժամանակ պայքարում էի ալիքի դեմ եւ փորձում գտնել դուռը։ Հասա դռանը եւ տեսա, որ դուռը չկա, նեղ ճեղքվածք էր մնացել դռան փոխարեն։ Տատանումները դանդաղեցին, ես պատին հենված անշարժացել էի։ Սթափվեցի եւ հասկացա, որ ողջ եմ մնացել։ Երկրորդ հարկն իջել էր, հավասարվել գետնին, մի կերպ դուրս եկա ու տեսա՝ դպրոցը փլուզված է, աշակերտների եւ ուսուցիչների մեծ մասը՝ փլատակների տակ։ Երկրաշարժի վերքերը, 33 տարի անց էլ, դեռ ամբողջությամբ չեն բուժվել։ Աղետից հետո մարդիկ գնացին, բայց զգալի մասը վերադարձավ։ Գյուղն իր մարդկանցով է ապրում եւ լավ է, որ վերադարձողները հիմնավորվեցին այստեղ։  

Հսկայական սեւ տուֆի մեջ փորված տները

Մեր ճամփորդությունը շարունակում ենք դեպի Անձավային բնակավայր, բարձրանում ենք բլրի վրայով։ Սուր գլխիկներով չորացած խոտաբույսերը մի քիչ վնասում են ոտքերը, բայց այն, ինչ սպասում է վերեւում, արժե այդ «զոհողությանը», եւ այն, ինչ սպասում է վերեւում, կարող է հմայել ցանկացած զբոսաշրջիկի ու նաեւ նոր շունչ, ակտիվություն հաղորդել գյուղին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փամբակ գետի ձախ ափն է զարդարում Սպիտակի վիմափոր բնակավայրը, որը ճանապարհի շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են 1977թ․-ին, եւ ընդամենը 2 տարի այստեղ պեղումներ է արել Հնագիտության ինստիտուտի արշավախումբը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հսկայական սեւ տուֆի մեջ փորված տներով բնակավայրը ստեղծվել է 12-13-րդ դարերում, ունի երկու թաղամաս։ Պեղումների ընթացքում 4-5 սենյակ ունեցող 40 համալիր է բացվել։ Վիմափոր տների մի մասը երկու եւ երեք հարկանի են։ Միմյանց հետ հաղորդակցման համար այստեղ օգտագործել են գաղտնուղիներն ու աստիճանները։      

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպիտակի վիմափոր բնակավայրի ճարտարապետությունն ու ներքին հարդարանքը նմանություններ ունեն Անիի ստորգետնյա քաղաքի եւ Վրաստանի՝ նույն ժամանակահատվածի հուշարձանների հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բնակավայրում կարելի է տեսնել 4 տիպի շինություններ՝ պաշտամունքային, հասարակական, բնակելի եւ արտադրական։ Արեւելյան թաղամասի կենտրոնում փորագրված եկեղեցի կա, որի միայն մի հատվածն է պահպանվել։

Բնակավայրն ունի նաեւ տապանատուն՝ մեծ կամարներով եւ մի շարք դամբարաններով։ Պեղումների ընթացքում բացվել է նաեւ քարավանատունը․ այստեղով ձգված կարեւոր առեւտրա-տնտեսական ճանապարհով են անցել Պարսկաստանից դեպի Կովկաս ուղեւորվող բեռնավորված ուղտերի քարավանները։  

Լուսանկարը` Մեդիամաքս


Բնակելի «տներն» ունեն պարզ հարդարում, պատուհաններով «սենյակներ», տարբեր իրեր դնելու համար նախատեսված փորվածքներ պատերի մեջ, թոնիրներ։ Նեղ հարթակները ննջարաններ են եղել։ Վիմափոր կառույցների առաստաղները կամարաձեւ են, ունեն փոքր օդանցքներ։ Մուտքերը ժամանակին փակել են փայտե դռներով կամ մեծ տախտակներով։

Արտադրական համալիրներն ամենամեծ հատվածն են զբաղեցնում, դրանց հատակին փորված վառարաններ կան, իսկ փոքրիկ առվակները միմյանց են միացնում հորերն ու փոսերը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պեղումներով հայտնաբերվել են ջնարակած ու հասարակ խեցեղեն, աշխատանքային երկաթե գործիքներ ու զենքեր, պղնձե ու ոսկրե զարդեր, մոնղոլական, վրացական, բյուզանդական դրամներ եւ այլ գտածոներ։
Վարզդատ Գրիգորյանը Վարզդատ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վիմափոր բնակավայրը տեսնելու համար զբոսաշրջիկներ գալիս են, բայց սովորաբար այս տեղի մասին իմանում են ճանապարհով անցնելիս, ոչ թե նախապես։ Իրականում գովազդելու եւ հայտնի դարձնելու կարիք կա,- ասում է Գեղասարի ղեկավարը՝ բնակավայրից իջնելու ճանապարհին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գյուղը վերեւից հսկող մատուռը

- Գեղասարի տարածքում դամբարանադաշտեր են եղել, որոնց վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չեն փոխանցվել, իսկ Խորհրդային միության փլուզումից հետո այդ տարածքները սեփականաշնորհվել են որպես վարելահողեր,- պատմում է Վարզդատ  Գրիգորյանը՝ գյուղի ամենաբարձր գագաթ տանող ճանապարհին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ի դեպ, Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» վիպակի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի սիրահարները հեշտությամբ կճանաչեն Գեղասարի հայտնի ժայռն ու 1977թ․-ի ֆիլմում էլ կտեսնեն այսօրվա նույն աշխատասեր գյուղացիներին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճանապարհն անցնում է ուղիղ սարի վրայով, պարբերաբար կարելի է տեսնել գլխավերեւում պտտվող արծիվներին ու բազեներին։ Մի պահ կանգ ենք առնում սարերից եկող ջրով զովանալու։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Այս աղբյուրը ակունքին շատ մոտ է, դրա համար էլ այսքան սառն է։ 1960-ականներին են կառուցել, բայց ցամաքել էր, անցած տարի ենք նորից գտել,- գյուղապետն ափերով վերցնում է սառը ջուրն ու մեծ կումով խմում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հասնում ենք բարձունքին՝ մոտ 2200 մետր եւ մատուռ տանող ճանապարհը շարունակում ոտքով։ Ժայռի վրա կառուցված Սուրբ Աստվածածին մատուռը համայնքի բնակիչների համար կարեւոր նշանակություն ունեցող սրբավայրերից է, սակայն այս ուխտատեղիի վերաբերյալ գրավոր տեղեկություններ չկան։

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Հոդվածը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին են եւ կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին: 

#demogaphicresilience




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին