Սովետաշենի «համակենտրոնացման ճամբարը» - Mediamax.am

exclusive
4714 դիտում

Սովետաշենի «համակենտրոնացման ճամբարը»


Լուսանկարը` © Gagik Harutyunyan

Լուսանկարը` © Gagik Harutyunyan

Լուսանկարը` © Gagik Harutyunyan


2017 թվականին Երեւանում ցուցադրվում էին լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի գործերը: Մեդիամաքսի խնդրանքով Գագիկ Հարությունյանը պատմել է լուսանկարներից մի քանիսի ստեղծման պատմությունը:

Լինելով խորհրդային շրջանի լավագույն լուսանկարիչներից՝ Գագիկ Հարությունյանը համագործակցում էր մի շարք թերթերի հետ: Նրանցից մեկի պատվերով լուսանկարիչը Սովետաշենի թռչնաբուծական ֆաբրիկա էր այցելել: Այդ այցելությունից ծնվեց լուսանկարչի ամենահայտնի շարքերից մեկը:

«Նույնիսկ դրսից ցանկապատը տեսնելիս՝ ապշեցի: Ահավոր էր: Մեքենայով ներս մտնելիս ինձ համակենտրոնացման ճամբարում էի զգում: Հավանոցները ոնց որ բունկերներ լինեին, որոնցում մարդիկ էին պահվում:

Լուսանկարը` © Gagik Harutyunyan


Այնտեղ ինձ տեսա, մեզ տեսա ու նկարեցի: Նույն վիճակում մենք ենք, մեզ էլ են մշակում:

Սկզբում թռչնաբուծական ֆաբրիկան կոչում էի իր անունով՝ Սովետաշենի: Բայց հետո հասկացա, որ սա համամարդկային է, միայն Սովետաշենին չի վերաբերում, այլեւ՝ Լենինականին, Երեւանին, Ռուսաստանին, Ամերիկային: Նրանց մոտ էլ նույն գործարաններն են, նույն ձեւով մարդիկ մշակվում են:

Լուսանկարը` © Gagik Harutyunyan


Գուցե ես շատ եմ ծայրահեղացնում: Հավանաբար իմ դերն էլ դրանում է. ծայրահեղացնել, որ ավելի ազդեցիկ լինի»,- Մեդիամաքսին պատմել է Գագիկ Հարությունյանը:

Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին