Գագիկ Հարությունյանի ոչնչացված լուսանկարների վերածնունդը - Mediamax.am

8110 դիտում

Գագիկ Հարությունյանի ոչնչացված լուսանկարների վերածնունդը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնա Հարությունյանը
Սոնա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգեն Գալստյանը
Վիգեն Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Աղամյանը եւ Գագիկ Հարությունյանը
Կարեն Աղամյանը եւ Գագիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Պասկեւիչյանը
Տիգրան Պասկեւիչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օգոստոսի 25-ին Նկարիչների միությունում լուսանկարչական ապարատի «չխկոց» հաճախ էր լսվում: Ցուցասրահում տարբեր սերունդների լուսանկարիչներ էին՝ մասնագիտական գործիքով ու առանց դրա: Գործընկերներն ու Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը գնահատող մարդիկ հնարավորություն ունեին դիտելու նրա՝ տասնամյակներ չցուցադրված լուսանկարները:

Լուսանկարը` Մեդիամաքս

20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության ճանաչված դեմքերից է Գագիկ Հարությունյանը: Առանձին շարքերով ներկայացրել է խորհրդային, հետո անկախության ճանապարհը բռնած Հայաստանի կյանքը: Բայց նորանկախ Հայաստանը դուրս է մնացել նրա օբյեկտիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Խորը հիասթափություն վերապրած արվեստագետը 1990-ականների վերջերին ոչնչացրել է իր տպագրած լուսանկարներն ու դադարել ստեղծագործել: Տասնամյակներ նրա հսկայական ժառանգությունը մնացել էր ստվերում:

 

Լուսանկարչության պատմաբան Վիգեն Գալստյանը 2011 թվականին որոշում է գտնել իրեն «մոռացնել տված» լուսանկարչին ու դժվարությամբ համոզում է հետահայաց ցուցադրություն կազմակերպել: Ոչնչացված լուսանկարներից մնացել էին միայն սեւապատկերները՝ նեգատիվները: Դրանք վերականգնելու եւ տպագրելու համար 6 տարի պահանջվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս

3 հազար նկարից ընտրեցին 400-ը, դրանից էլ առանձնացրին 250-ը, մնաց 183-ը: «Ժամանակի ստվերները» ցուցահանդեսին 1970-1995 թվականներին արված լուսանկարներ են:

 

«Ցուցադրությունը կազմելիս որոշ գործեր դուրս մնացին, որովհետեւ մեր խնդիրը ոչ թե շատ գործեր, այլ Գագիկ Հարությունյանի ստեղծագործական ուղին առավել արտահայտիչ եւ խորացված ներկայացնելն էր: Ցուցահանդեսն ինքը մի պատում է, որն ունի ներքին գաղափար: Դիտողը, հուսով եմ, կկարողանա կարդալ այն: Լուսանկարները ներկայացրել ենք ոչ ըստ ժամանակագրության, այլ՝ ըստ թեմաների զարգացման, որովհետեւ Գագիկն այն լուսանկարիչներից է, որի ստեղծագործությունը ոչ թե արմատապես ձեւափոխվել է, այլ զարգացել է: Նա ի սկզբանե ունեցած գաղափարները հետեւողականորեն կառուցել, ձեւավորել եւ հասցրել է հնարավորինս կայացած վիճակի»,-ասում է ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը:

Վիգեն Գալստյանը Վիգեն Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բամբակե թղթի վրա պիգմենտային տպագրությամբ լուսանկարները վերցված են «Գյուղական էսքիզներ», «Ղարաբաղ», «Լարախաղաց», «Թոնիր», «Հին քաղաք» եւ այլ շարքերից: Դրանք մեծ մասը ներկայացվում է առաջին անգամ: Ցուցադրված լուսանկարներն ամփոփվել են նաեւ երկլեզու պատկերագրքում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախաձեռնությունը «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամինն ու «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությանն է: Ըստ նախագծի ղեկավար Սոնա Հարությունյանի՝ Գագիկ Հարությունյանն առաջիններից էր, որ խորհրդային տարիներին հայ լուսանկարչությունը տեղափոխեց գեղարվեստական լուսանկարչության ոլորտ:

Սոնա Հարությունյանը Սոնա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դրա վառ արտահայտությունը «Գարուն» ամսագրի հետ նրա համագործակցությունն էր: Գեղարվեստական խմբագիր Վիգեն Թադեւոսյանի հետ լուսանկարչությունը դարձրին ամսագրի գեղարվեստական ձեւավորման հիմնական միջոցը: «Գարուն»-ի շապիկին ոչ թե գեղարվեստական աշխատանք էր, այլ՝ լուսանկար՝ դրված շրջանակի մեջ: Նույնիսկ մատուցման այս ձեւը լիովին փոխեց լուսանկարչության հանդեպ հասարակության ընկալումը»:

 

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը եւս Գագիկ Հարությունյանի արվեստին «Գարուն»-ի էջերից է ծանոթացել: Տպավորված՝ 1992-ի դեկտեմբերին իր հրատարակած «Ար» շաբաթաթերթի առաջին համարի շապիկին Հարությունյանի հայտնի՝ այրվող սայլի լուսանկարն էր տպագրել:

Տիգրան Պասկեւիչյանը Տիգրան Պասկեւիչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեծագույն հաճույք եմ ապրում, որ բացվել է այս ցուցահանդեսը: Երկար ժամանակ մտածում էի՝ որտե՞ղ է ինքը, ի՞նչ  է անում, ինչո՞ւ ոչինչ չի անում: Այս նկարներում ես տեսնում եմ այն, ինչ մենք ապրել ենք հատկապես անցումային շրջանում»:

 

Ծանոթ ձեռագիրը նորից տեսնելու հնարավորությունից ոգեւորված՝ հատկապես ավագ սերնդի այցելուները երկար կանգնում էին լուսանկարների առջեւ, հիշում ու քննարկում մոռացված դրվագները:

 

Քչախոս լուսանկարիչը, որ ցուցահանդեսի բացմանն անգամ խուսափում էր կանգնել ելույթ ունեցողների կողքին, արվեստասերների ջերմությունից ոգեւորվել էր: Ասում է՝ չէր սպասում, բայց ուրախ է, եթե մարդիկ դիտում ու հասկանում են իր աշխատանքները: Չթաքցրեց՝ մարդկանց արձագանքը հնարավոր է ստիպի նորից ձեռքը վերցնել լուսանկարչական ապարատը:

Կարեն Աղամյանը եւ Գագիկ Հարությունյանը Կարեն Աղամյանը եւ Գագիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ ցուցահանդեսի կազմակերպիչները մտադիր են շարունակել նախագիծը եւ առանձին ներկայացնել Գագիկ Հարությունյանի լուսանկարչական շարքերը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին