Առաջին քայլեր. Սուսերամարտ - Mediamax.am

exclusive
54102 դիտում

Առաջին քայլեր. Սուսերամարտ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սուսերամարտն ամենագեղեցիկ ու հին մարզաձեւերից է: Այն օգնում է գեղեցիկ կեցվածք ձեռք բերել ու լավացնել կենտրոնացվածությունը: Թեեւ մեր երկրում սուսերամարտը մեծ մասսայականություն չի վայելում, սակայն մարզաձեւի պատասխանատուները հավատում են, որ առաջիկայում այդ բացը կլրացվի:

Mediamax Sport-ն «Առաջին քայլեր» շարքում այս անգամ եղել է Երեւանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում: Դպրոցի պայմանները թեւ այդքան էլ լավը չեն, բայց երեխաները մեծ ոգեւորությամբ են հաճախում մարզումներին: 

Միանգամից երեւում է, թե 11-ամյա Տիգրան Նահապետյանն ինչպիսի լրջությամբ ու նվիրվածությամբ է մոտենում մարզումներին: Նա բոլորին հուշում է, օգնում ու ամեն ինչ անում, որ յուրաքանչյուր դիմակայությունում հենց ինքը հաղթող դուրս գա:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մայրիկիս ծանոթ մարզիչներից մեկի խորհրդով եմ եկել սուսերամարտի, ու այն ինձ միանգամից հետաքրքրեց: Սուսերամարտում ինձ շատ է դուր գալիս կռվելը: Ես ռապիրայում եմ ուժեղ: Ուզում եմ միշտ առաջին տեղեր զբաղեցնել, հաղթել Հայաստանի առաջնությունում, հետո էլ Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների մասնակցել»,- ոգեւորված պատմում է պատանի մարզիկը:

Մեկ հայացքն էլ բավական է նկատել, որ սուսերամարտի հաճախում են ամենագեղեցիկ ու սլացիկ կազմվածք ունեցող աղջիկները: Նրանից մեկն էլ Միլենա Սարգսյանն է: Նա մոտ մեկ տարի է զբաղվում է այս սպորտաձեւով.

«Ինձ հատկապես շատ է գրավում մարզահագուստը, ամեն ինչ շատ գեղեցիկ է: Հայաստանում մրցաշարի եմ մասնակցել ու 2-րդը տեղը գրավել, դրանով չեմ բավարարվելու ու ձգտելու եմ նոր արդյունքներ գրանցել: Միջազգային մրցաշարերը շատ են օգնում փորձ ձեռք բերել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկ Թոխմախյանը խմբում ամենափոքրն է: 8-ամյա Հայկն ակտիվ մարզումներ դեռ չի անում, թրով էլ չի մենամարտում: Ընդամենը վերջերս է սկսել հաճախել սուսերամարտի, սակայն, ցավոք, կոտրել է ձեռքն ու ստիպված եղել մեկ ամիս բացակայել: Մեր այցելության ժամանակ նա իր 2-րդ մարզմանն էր:

«Ինձ շուտով թուր են տալու, դեռ փոքր եմ, մարզիչները չեն թողնում կռվել: Նախ մեծ քույրիկս է եկել, հետո մայրիկս որոշել է նաեւ ինձ բերել: Քույրիկս արդեն լավ է կռվում, նրանից էլ սովորում եմ շատ բաներ: Մեր խմբում ուժեղները շատ են»,- արագ-արագ պատմում է Հայկը:

Մարզիչ Արամ Բաղդասարյանը նշում է, որ սուսերամարտը չափազանց դժվար է, այդ պատճառով էլ 10 տարեկանից են երեխաներին ընդունում խմբակ: Նախ սկսում են նախավարժանքից, հետո աստիճանաբար սովորեցնում են ճիշտ վարվել թրի հետ: Երեխաները նախ ընդհանուր պատրաստություն են ձեռք բերում, 6-7 ամից անց նոր  մասնագիտանում են մարզաձեւում ու սկսում վարժվել թրին:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ցավոք, Հայաստանում այս մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ չէ ու լայն ճանաչում չունի: Ինքներս հաճախ գնում ենք դպրոցներ ու բակեր եւ պատմում սուսերամարտի մասին: Մեզ մոտ ավելի շատ աղջիկներն են գալիս, իսկ տղաները  խաղային ու մենապայքարային ձեւերն են նախընտրում»,- ընդգծում է նա:

Մյուս մարզիչը՝ Հայկ Պետրոսյանը, աղջիկների շրջանում մեծ հետաքրքրությունը բացատրում է նրանով, որ սուսերամարտում շատ փոքր է վնասվածք ստանալու հավանականությունը, բացի այդ էլ գեղեցիկ կազմվածքն ապահովված է:

Նա նաեւ խոստովանում է, որ երեխաների հետ հեշտ չէ աշխատել, բայց ամեն մեկի հետ անհատական մոտեցման շնորհիվ կարողանում են արդյունքի հասնել.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սուսերամարտն արագ շախմատի պես է, պետք է արագ կողմնորոշվել ու մտածել: Երկու կողմն էլ ցանկանում են խոցել իրար, բայց միեւնույն ժամանակ պետք է կարողանալ նաեւ պաշտպանվել: Շատ հետաքրքիր մարզաձեւ է սուսերամարտը: Հնում հաղթողը կյանք էր պարգեւ ստանում, հիմա էլ հաղթանակի համար է պայքար մղվում»:

Մարզադպրոց 40 երեխա է հաճախում, նրանք շաբաթական 3 մարզում են անցկացնում՝ 1,5 ժամ տեւողությամբ: Սուսերամարտը թանկ մարզաձեւ է, որովհետեւ յուրաքնչյուրն իր անհատական հագուստն ու թուրն ունի, սակայն դպրոցն անհրաժեշտ մարզագույքի պակաս չունի:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին