Պարգեւատրվել են «Իմ աղջիկը» մրցույթի հաղթողները - Mediamax.am

5547 դիտում

Պարգեւատրվել են «Իմ աղջիկը» մրցույթի հաղթողները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Հայրապետյանը եւ Արա Թադեւոսյանը
Գարիկ Հայրապետյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփի Կարապետյանը
Արփի Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Կարապետյանը
Հակոբ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Կարապետյանը
Անի Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ եւ Մայա Բադալյանները
Աշոտ եւ Մայա Բադալյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանը միացել է գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա համաշխարհային քարոզարշավին:

Միջոցառումների մեկնարկը տվել են ՀՀ կառավարությունը, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ գրասենյակը, Եվրոպայի խորհրդի գրասենյակը, Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակն ու քաղաքացիական հասարակության ոլորտի գործընկեր կազմակերպությունները:

Կազմակերպիչներն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել են, որ գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա համաշխարհային քարոզարշավի նպատակն է խթանել կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության վերացմանն ուղղված գործողություններն աշխարհով մեկ:

Ասուլիսին հաջորդել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ Մեդիամաքս մեդիա-ընկերության կազմակերպած «Իմ աղջիկը» շարադրությունների համատեղ մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը:

«4 տարի առաջ բարձրացրինք հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների հարցը եւ այսքան ժամանակ աշխատում էինք, որ հայ ընտանիքներում աղջիկ երեխայի արժեքի նկատմամբ մոտեցումը փոխվի: Երբ մեր գործընկեր Մեդիամաքսն առաջարկեց «Իմ աղջիկը» թեմայով շարադրությունների մրցույթ կազմակերպել, գաղափարը մեզ շատ դուր եկավ, բայց մտավախություն կար, որ մասնակիցների թիվը քիչ կլինի: Մեր հասարակությունը, հատկապես հայրերը, առանձնապես չեն սիրում խոսել զգացմունքների մասին»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Հայրապետյանը:

Նա նշել է, որ հաճելիորեն զարմացել են, երբ երկու շաբաթվա ընթացքում 122 շարադրություն են ստացել:

«Շարադրություններ կային, որ պետք է խոստովանեմ, կարդալուց, այդ սիրո, ջերմության հորձանքի մեջ հայտնվելով, հազիվ եմ զսպել արցունքներս: Ես հպարտ եմ մեր հայրերով, ովքեր ունեն այդ աղջիկները, ովքեր իրենց սերն ու ցանկությունները, զգացմունքներն արտահայտեցին այդքան մեծ սիրով: Ես համոզված եմ, որ այդ աղջիկները մեծանալու են եւ լինելու են մարդիկ, ովքեր մեծ օգուտ են բերելու մեր հասարակությանը: Նրանք մեծանալու են այդ սիրո եւ հարգանքի մեջ»,- նշել է Գարիկ Հայրապետյանը:

Գարիկ Հայրապետյանը եւ Արա Թադեւոսյանը Գարիկ Հայրապետյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասել է, որ մրցույթն, իսկապես, հայտնություն է դարձել.

«Ինձ համար այս մրցույթի ամենակարեւոր բանն այն է, որ շատ մարդիկ այդ շարադրությունները գրելու միջոցով վերաիմաստավորեցին իրենց սերը երեխաների հանդեպ: Ուրախ եմ, որ հենց մեր կայքը դարձավ այն հարթակը, որտեղ մարդիկ իրենց սերն արտահայտեցին»:    

Երրորդ տեղը զբաղեցրած Հակոբ Կարապետյանը, ով դստերը երբեք իր աչքերով չի տեսել, մրցանակը ստանալիս ասել է, որ սկզբում երկմտել է՝ մասնակցե՞լ մրցույթին, թե՝ ոչ:
Հակոբ Կարապետյանը Հակոբ Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ենթատեքստում հասկանում էի, թե ինչ էր: Ներքին բողոք կար, որ մեր երկրի վիճակն այնպիսին է, որ պետք է շարադրություն գրել, որպեսզի մարդիկ իրենց ապագա երեխաներին, այսպես ասած, «դանակի տակ չգցեն»: Ինձ համար այդ ենթատեքստը շատ տխուր է, քանի որ դա համարում եմ մարդասպանություն: Ի վերջո՝ մարդն է խնդիրը: Եթե այն վիճակում ենք, որ մեզ պետք է օգնեն, գումարներ տան, խնդրեն, համոզեն, քարոզարշավներ անեն, որ մեր կանանց, աղջիկներին, հարազատներին բռնության չենթարկենք, ուրեմն մենք շատ հեռու ենք քաղաքակիրթ կոչվելու իրավունքից: Մեր ազգի համար երեխան արժեք է, որը պարտավոր ենք պահպանել: Թող Աստված բոլորիս իմաստություն տա, որ մեր երեխաներին, մեր ապագաներին փայփայենք ու պահենք այնպես, որ հեռու մնան նման մտածելակերպից»,- ասել է նա:
Արփի Կարապետյանը Արփի Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբի աղջիկը՝ Արփին Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հայրիկին «տիեզերքի չափ է սիրում».

«Ինքը իմ արքան ա, իսկ ես՝ արքայադուստրը: Մենք տարբեր խաղեր ենք խաղում, հետո քնելուց առաջ ինձ հեքիաթներ ա պատմում: Ես բոլոր հեքիաթներն էլ սիրում եմ»:

Երկրորդ տեղը գրաված Կարեն Կարապետյանը նշել է, որ շատ գեղեցիկ ու կարեւոր միջոցառում էր մրցույթը, որը խթան է հանդիսացել կյանքին ավելի ստեղծագործ մոտենալու: Նա հույս է հայտնել, որ 122 մասնակիցները, իրենց շարադրություններով, կարողացել են գոնե մի փոքր նպաստել այն աշխատանքին, որը տարվում է հասարակության մտածելակերպը փոխելու համար: 
Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հուսով եմ, որ մեր հասարակությունը կգա այն եզրահանգման, որ մարդու սեռը որևէ նշանակություն չունի, կարեւորը մարդ լինելն է»,- ասել է նա:

«Ես ու պապան լավ խաղեր ենք խաղում, պապային շատ եմ սիրում, ամպի չափ: Ազատ ժամանակ պապայի հետ նկարում ենք, ամենաշատը սիրում եմ արեւ նկարել: Պապան ինձ ասում ա՝ քաղցրս, անուշս»,- ասել է Կարենի աղջիկը՝ Անին:
Անի Կարապետյանը Անի Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին մրցանակը ստացած Աշոտ Բադալյանն էլ նշել է, որ իր ընտանիքում երբեք չի առնչվել խտրականության կամ բռնության:

«Հույս ունեմ, որ մենք մեր ընտանիքով ու մեր օրինակով այս ծրագրում ինչ-որ լումա ենք ունենում: Ցույց ենք տալիս, որ կարելի է բոլոր հարցերը հաղթահարել սիրո եւ բարության միջոցով»,- ավելացրել է նա:
Աշոտ եւ Մայա Բադալյանները Աշոտ եւ Մայա Բադալյանները

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշոտի դուստրը՝ փոքրիկ Մայան, հատկապես ուրախացել է իր համար պատրաստված նվերներով, որոնց թվում նաեւ տիկնիկ է եղել: Մայան հենց տեղում որոշել է տիկնիկին Սոնա անվանել: Փոքրիկն ասել է, որ հայրիկի հետ ամենից շատ սիրում է «կառուսել» խաղալ. «Պապան, որ տուն ա գալիս, ինձ համով բաներ ա բերում»:

Մրցանակաբաշխությունից հետո կայացել է «Կին, կին» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: «Գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա համաշխարհային քարոզարշավը կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին