Հաղթող է ճանաչվել 1991թ. դեկտեմբերի 12-ին ծնված Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանը: Նրա աշխատանքը հասանելի է այստեղ:
Սեպտեմբերի 5-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 1990 եւ 1991թթ. ծնված երիտասարդները ներկայացրել էին 77 էսսե եւ 12 լուսանկար/լուսանկարների շարք`
«Հայաստանը ես եմ» թեմայով:
Մրցույթի հաղթողը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:
Այցելության երկրի եւ ժամկետների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում:
ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը եւ Մեդիամաքս-ը սրտանց շնորհավորում են Ռոզա Աբրահամյանին:












