«Ռուբեն Վարդանյանն իրեն «փրկիչ» չէր համարում». գրքի քննարկում Ամերիկյան համալսարանում - Mediamax.am

exclusive
370 դիտում

«Ռուբեն Վարդանյանն իրեն «փրկիչ» չէր համարում». գրքի քննարկում Ամերիկյան համալսարանում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը
Վահրամ Տեր-Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը եւ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը
Արա Թադեւոսյանը եւ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Գրիգորյանը
Անուշ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլինա Հարությունյանը
Էլինա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆի Աբրահամյանը
Սոֆի Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2025թ. մայիսի 5-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագրի ուսանողների հետ քննարկել է իր «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը։

Ներկայացնում ենք հատվածներ քննարկումից:

Ռուբեն Վարդանյանին ավելի հասկանալի դարձնելը մարդկանց

Արա Թադեւոսյան

Այս գիրքը շատ արագ է գրվել, մոտավորապես՝ երեք շաբաթում: Արագությունը պայմանավորված էր նրանով, որ իրադարձությունները Ռուբեն Վարդանյանի շուրջ արագ էին զարգանում՝ գիրքը լույս տեսավ այն ժամանակ, երբ իր հացադուլը դեռ շարունակվում էր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գլխավոր նպատակս մարդկանց համար Ռուբեն Վարդանյանին ավելի հասկանալի դարձնելն է: Ընթերցողները կստանան տեղեկությունների բավական մեծ զանգված՝ ամբողջությամբ փաստերի վրա հիմնված, ինչը, կարծում եմ, կօգնի նրանց ինքնուրույն եզրակացություններ անել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի օր առաջ նամակ ստացա մի կնոջից՝ ընթերցել էր գիրքը եւ գրել էր, որ նախկինում բոլորովին այլ վերաբերմունք է ունեցել գրքի հերոսի հանդեպ եւ չի պատկերացրել, թե որքան բան է արել Ռուբեն Վարդանյանը Հայաստանի համար:

Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան

Անուշ Գրիգորյան, ուսանող

Այս գիրքը բավականին շատ տեղեկություն է տալիս: Երբ նոր է սկսում գիրքը ընթերցել, ուշադրությունս գրավեց շապիկի հակառակ կողմում տեղադրված Ռուբեն Վարդանյանի այս խոսքը.

««Վաղ թե ուշ ինչ-որ մի լուրջ մարդ պետք է ինքն իրեն զոհաբերի: Որքան ուշ դա տեղի ունենա, այդքան ավելի վատ կլինի ամբողջ ազգի համար»:
Անուշ Գրիգորյանը Անուշ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այն պահին այն փոքր-ինչ անհասկանալի թվաց: Սակայն գիրքը կարդալուց ու 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Ռուբեն Վարդանյանի հայացքների փոփոխությանը ծանոթանալուց հետո այն ավելի լավ ընկալեցի:

Արա Թադեւոսյան

Գրքում պատմել եմ այն մասին, ինչ տեսել եմ իմ աչքերով, կամ որոշակի մասնակցություն եմ ունեցել՝ 2013-2019 թվականներին Մեդիամաքսը եւ ես տեղեկատվական աջակցություն եւ խորհրդատվություն ենք տրամադրել Ռուբեն  Վարդանյանին եւ IDeA բարեգործական հիմնադրամին:
Արա Թադեւոսյանը եւ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Արա Թադեւոսյանը եւ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինձ համար կարեւոր էր ցույց տալ նրա հայացքների էվոլյուցիան, որը, կարծում եմ, կօգնի ավելի լավ հասկանալ Ռուբեն  Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշման պատճառները:

Էլինա Հարությունյան, ուսանող

Մինչեւ այս գրքի լույս տեսնելը, երեւի, Ռուբեն Վարդանյանին ճանաչելու այլ եղանակ չենք ունեցել:
Էլինա Հարությունյանը Էլինա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դուք գրքում մի քանի անգամ նշում եք, որ նա հաճախ էր հիշատակում «ազնիվ առաջնորդի» կարեւորությունը: Ինքն իրեն պատկերացնո՞ւմ էր այդ դերում:

Արա Թադեւոսյան

Ինքն իսկապես համոզված էր, որ հայեցակարգային փոփոխությունների հասնելու համար պետք է ունենանք «благородный лидер»՝ ինքը հենց այս ռուսերեն ձեւակերպումն էր տալիս: Ես էլ հարցնում էի՝ այդ «благородный лидер»-ն ինչպե՞ս եւ որտեղի՞ց պետք է ի հայտ գա: Կարծում եմ, որ ենթագիտակցաբար, միգուցե, ինքը կցանկանար, որ այդ վերացական առաջնորդն իր նման լիներ: Բայց մենք երբեւէ որեւէ քննարկում չենք ունեցել, որի ընթացքում ինքը կասեր, որ ցանկանում է քաղաքական առաջնորդություն ստանձնել:

Ռուբեն Վարդանյանի իմիջը

Վահրամ Տեր-Մաթեւոսյան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր

Ռուբեն Վարդանյանը՝ այդքան ազդեցիկ եւ այդքան ռեսուրսների տիրապետող լինելով, իմ տպավորությամբ, ավելի շատ մտահոգված էր իր ծրագրերի ընկալման հարցերով, քան՝ իր անձնական իմիջով:
Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Վահրամ Տեր-Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արա Թադեւոսյան

Իսկապես, երբեւէ իր անձնական իմիջի վրա աշխատելու խնդիր չի դրվել: Բայց նաեւ չեմ կարող ասել, որ իր համար կարեւոր չէր, թե իր մասին ինչ են գրում, ինչ են մտածում, բայց ինքը նախընտրում էր իր ծրագրերի միջոցով դա ներկայացնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կոլեգիալությունն իր համար շատ կարեւոր էր՝ ջղայնանանում էր, երբ ասում էին «Ռուբենի նախագծերը»: Միշտ ասում էր, միայն ես չեմ, Նուբար Աֆեյանն է, մեր ընկերներն ու գործընկերներ են: Օրինակ էր բերում «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որին ֆինանսական մասնակցություն է ունեցել շուրջ 140 մարդ 18 երկրից:

Ընկալումներն Արցախում

Սոֆի Աբրահամյան, ուսանող

Ինքս Արցախից եմ: Շրջափակման ժամանակ այնտեղ չեմ եղել, բայց զգում էի մարդկանց վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանի հանդեպ:
Սոֆի Աբրահամյանը Սոֆի Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հատկապես երիտասարդների համար ինքը բավականին ընդունված ու դրական կերպար էր: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ մարդիկ իրեն տեսնում էին փրկչի դերում: Արդյո՞ք ինքն իրեն տեսնում էր այդ կերպարում:

Արա Թադեւոսյան

Չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը իրեն երբեւէ «փրկիչ» է համարել: Ինքը ցանկանում էր հույսի աղբյուր լինել շատ ծանր վիճակում հայտնված արցախցիների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվ իր մշտական ուղերձն այն մասին էր, որ պետք չէ հանձնվել, պետք է շարունակել պայքարը:

«Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը կարող եք գնել «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրախանութներում, ինչպես նաեւ առցանց՝ այս հղումով https://premium.mediamax.am/am/books/ruben-vardanyan:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին