«44. Պարտություն». «Չենք կարող փոխվել, քանի չենք գիտակցել՝ ինչ է եղել» - Mediamax.am

3155 դիտում

«44. Պարտություն». «Չենք կարող փոխվել, քանի չենք գիտակցել՝ ինչ է եղել»


Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Հարությունյանը, Աշոտ Ոսկանյանը, Սիրանուշ Դվոյանը, Վիգէն Չըթըրեանը
Կարեն Հարությունյանը, Աշոտ Ոսկանյանը, Սիրանուշ Դվոյանը, Վիգէն Չըթըրեանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռազմիկ Փանոսյանը
Ռազմիկ Փանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրանուշ Դվոյանը
Սիրանուշ Դվոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիգէն Չըթըրեանը
Վիգէն Չըթըրեանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Հարությունյանը
Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Ոսկանյանը
Աշոտ Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հովհաննիսյանը
Հայկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 14-ին Երեւանում տեղի է ունեցել «44. Պարտություն» գրքի շնորհանդեսը։

Գրքի առանցքում Ժնեւի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս, դոկտոր Վիգէն Չըթըրեանի վերլուծությունն է՝ հիմնված ՀՀ եւ Արցախի ռազմաքաղաքական պատասխանատուների, պատերազմի մասնակիցների ու իրադարձություններին ներգրավված այլ անձանց հետ հարցազրույցների վրա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարցազրույցների ընթացքում բարձրացվող հարցերը կազմել է պատմաբան-միջազգայնագետ, «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։  Դրանք հրապարակվել են նաեւ գրքում։

Գրքի մյուս համահեղինակը՝ փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը, անդրադարձել է ստեղծված իրավիճակում հասարակության ճգնաժամին։
   
«44.Պարտություն»-ում ներառվել է նաեւ պատերազմի մանրամասն ժամանակագրությունը, որի հեղինակը հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանն է, եւ ռազմական գործողությունների քարտեզը, որը կազմել է փաստեր ստուգող եւ հետաքննող լրագրող Հայկ Հովհաննիսյաննը, ով 2020թ. պատերազմի մասնակից է։

Գիրքը հրատարակվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսական աջակցությամբ։
Կարեն Հարությունյանը, Աշոտ Ոսկանյանը, Սիրանուշ Դվոյանը, Վիգէն Չըթըրեանը Կարեն Հարությունյանը, Աշոտ Ոսկանյանը, Սիրանուշ Դվոյանը, Վիգէն Չըթըրեանը

Լուսանկարը` Մեդիամաքս


««Դեպի ո՞ւր ենք գնում». սա այն ծրագրի անվանումն է, որ կյանքի կոչեցինք 2021թ.-ի սկզբին՝ Արցախյան պատերազմի ավարտից երկու ամիս անց։ «44. Պարտություն» գիրքը հենց այս ծրագրի մաս է», - տեսակապով միանալով շնորհանդեսին՝ ասել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հայկական ծրագրերի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը։

«Պարտությունից հետո պարտավոր էինք մտածել ապագայի մասին, բայց նշածս հարցին պատասխանելու համար նախ պետք էր պատասխանել հետեւյալին՝ ի՞նչու պարտվեցինք։ Այս հետազոտության առաջին նպատակն է հասկանալ՝ ինչ եղավ եւ ինչու։ Երկրորդ նպատակը՝ սովորել պատմական դասերը, որպեսզի չկորցնենք էլ ավելին», - ասել է Ռազմիկ Փանոսյանը։
Ռազմիկ Փանոսյանը Ռազմիկ Փանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա խոսքով՝ երկրում նման աղետից հետո պետք է լինեն լուրջ վերլուծություններ.

«Այս փոքր գիրքը քայլ է այդ ուղղությամբ։ Ծրագրով նախատեսված մյուս երկու աշխատություններն ավելի լայնածավալ են: Մեկը լույս կտեսնի առաջիկայում՝ հայերեն, երկրորդը կլինի այդ լայնածավալ աշխատանքի սեղմ տարբերակը՝ անգլերեն»։

Գրքի խմբագիր Սիրանուշ Դվոյանի կարծիքով՝ «44. Պարտություն»-ը փորձ է մտածելու՝ ինչ է պատահել մեզ հետ.

«Պետք է հասկանալ՝ ինչ է եղել ու անել դա առանց որեւէ կողմնապահության»։
Սիրանուշ Դվոյանը Սիրանուշ Դվոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Խմբագրի խոսքով՝ գրքում այս հարցը լուծվել է հետեւյալ եղանակով.

«Առանցքում Վիգէն Չըթըրեանի հետազոտությունն է, որը կառուցված է տարբեր տարիներին Հայաստանի եւ Արցախի քաղաքական, ռազմական պատասխանատուների, պատերազմի մասնակիցների հետ հարցազրույցների վրա։ Այսպես են դուրս բերվել առանցքային կետերը, որոնք վերաբերում են ոչ միայն ռազմական կամ քաղաքական ոլորտներին, այլեւ՝ մեր հասարակական կառուցվածքին։ Այստեղից ծնվել է գրքի մյուս հատվածը՝ Աշոտ Ոսկանյանի հեղինակությամբ, որտեղ բարձրացվել են հենց այս խնդիրները։ Գիրքը սկսվում է նույնպես շատ կարեւոր՝ Կարեն Հարությունյանի հեղինակությամբ հատվածով։ Կարենն օգնել է Վիգենին՝ կազմելով հետազոտության հարցաշարը, բայց այն շատ ծավալուն էր եւ բաց մնացած հարցերը հրապարակվել են գրքի սկզբում»։  

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս պարտությունը հսկայական ճգնաժամ է», - ասել է գրքի համահեղինակ Վիգէն Չըթըրեանը.

«Մենք չենք կարող խոսել պատերազմի մասին, եթե չգիտենք՝ պատերազմի ժամանակ ինչ է տեղի ունեցել։ Չենք կարող վերլուծել այն, եթե չգիտենք, որ չորեքշաբթին ավելի ուշ է գալիս, քան՝ երեքշաբթին։ Մեր վիճակը սա է։ Այսօր մենք դեռ չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, քանի որ աշխատանք չենք արել, չենք գրել այդ պատերազմի ռազմական պատմությունը։ Մենք չենք ուսումնասիրել, օրինակ, թե առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմն ինչպես գրավեց Շուշին եւ եթե այս հիմքը չունենք, մնացածը չենք կարող կառուցել»։

«44. Պարտություն» գիրքը գրվել է 8-9 ամսվա ընթացքում.

«Սա շատ համեստ աշխատանք է, բայց կարծում եմ՝ կարեւոր առաջին քայլ, որպեսզի ստանանք փաստերի վրա հիմնված վերլուծություն եւ այդ փաստերի շուրջ նոր հարցեր տանք, կատարենք ուսումնասիրություններ»։
Վիգէն Չըթըրեանը Վիգէն Չըթըրեանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Միգուցե, այսօր ավելի շատ պատասխանների, քան հարցերի կարիք ունենք», - ասել է համահեղինակ Կարեն Հարությունյանը՝ նշելով, որ գրքում ներառվել է 80 հարց՝ 7 խմբով։

«Ինչո՞ւ Հայաստանը 2020թ.-ի Արցախյան պատերազմում այդքան ծանր պարտություն կրեց, ինչին հաջորդած ներքին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներն ի վերջո հանգեցրին Արցախի շրջափակմանը, կորստին ու էթնիկ զտմանը։ Այս մեծ հարցի պատասխանը ստանալու եւ հայկական կողմի աղետալի ձախողումները բացատրելու համար բազմաթիվ հարցերի է պետք պատասխանել՝ ներքին քաղաքական եւ աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական, հասարակական, կառուցվածքային եւ այլն», - գրել է նա գրքում։

Կարեն Հարությունյանը նշել է, որ Արցախյան առաջին պատերազմի դեպքում չի արվել հետահայաց վերլուծությունն.
Կարեն Հարությունյանը Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կարծես թե, մեր հաջողությունները մեզ թույլ չեն տվել խորանալ իրականության մեջ։ Միաժամանակ, չեմ ուզում դիտարկենք, թե այս գիրքը միանշանակ պատասխան է տալիս 2020թ. տեղի ունեցած աղետին։ Իհարկե, ես իմ շատ հստակ մոտեցումն ու կարծիքն ունեմ այդ մասին։ Պատերազմի երկու բաղադրիչ պետք է առանձնացնել՝ ռազմական եւ քաղաքական։ Այս պատերազմը նախ եւ առաջ քաղաքական պարտություն էր։ Մենք այս գրքում բավականին մանրամասն վերլուծում ենք ռազմական բաղադրիչը, սակայն նախ եւ առաջ գործ ունենք դիվանագիտական, քաղաքական ձախողման հետ։ Այն մեծ թափ առավ 2018թ.-ից հետո՝ իշխանության պոպուլիզմով, ոչ կոմպետենտությամբ եւ իրականությունը ճիշտ գնահատելու անկարողությամբ»։

Աշոտ Ոսկանյանի կարծիքով, եթե 2020թ. Արցախյան պատերազմն ինչ-որ չափով քննարկվել ու իմաստավորվել է հուզական կամ գեղարվեստական առումով, ապա հասարակական-քաղաքական մակարդակով դա առհասարակ չի արվել։

«Գրքի անվանումը հենց այդպես՝ «Պարտություն» դրեցինք, որպեսզի հենց պարտության հանգամանքը գիտակցվի։ Մենք բոլորս ապրում ենք դրա ստվերում ու չենք կարող փոխվել, քանի չենք գիտակցել՝ ինչ է տեղի ունեցել», - ասել է Աշոտ Ոսկանյանը։  
Աշոտ Ոսկանյանը Աշոտ Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա խոսքով՝ հեղինակները խնդիր էին դրել դուրս գալ քաղաքական դիսկուրսներից, երբ տարբեր խմբեր մեղադրում են իրար՝ առանց քննարկելու տեղի ունեցածը.

«Կարեւոր է, որ գիրքը առարկայական քննարկմանը նպաստի։ Վիգէն Չըթըրեանի հետազոտությունն ահռելի նշանակություն ուներ մեզ համար, որովհետեւ նա խոսում էր մարդկանց հետ։ Գրքում ընդգրկված են բոլոր նրանք, ովքեր չեն հրաժարվել խոսել։ Կան նախկին նախագահները, այսօրվա վարչապետը: Այսինքն՝ փորձել ենք ընդգրկել ամբողջ սպեկտրը։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը կարող է լինել սուբյեկտիվ, բայց երբ այդ բոլոր սուբյեկտիվությունները համադրվում են իրար հետ, ստանում ենք որոշակի ընդհանուր պատկեր»։  

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռազմական գործողությունների քարտեզի հեղինակ Հայկ Հովհաննիսյանը նշել է՝ պատերազմից ավելի քան 4 տարի անց էլ դրա ընթացքի վերաբերյալ շատ բարդ է ճշգրիտ տեղեկություններ գտնել.

«Փաստացի տվյալները չափազանց քիչ են։ Ստիպված ես առանձին կտորներով գտնել տեղեկատվությունը, վերստուգել, պարզել, որ դրա մի մասը կեղծ է, որովհետեւ պատերազմն ընթանում է երկու կողմից ապատեղեկատվության տարածման պայմաններում»։
Հայկ Հովհաննիսյանը Հայկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկ Հովհաննիսյանն ընթերցողներին խնդրել է քարտեզը դիտարկել որպես գրքի մաս, որը զուտ պատկերացում է տալիս գործողությունների տարածքի մասին.

«Գրքում անընդհատ հանդիպում են տեղանուններ ու շատերին առ այսօր անհասկանալի է՝ որտեղ է դա։ Հուսամ՝ քարտեզը կարող է հիմք դառնալ հետագայում առավել լուրջ եւ խորքային հետազոտությունների համար»։

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին