Սրդան Գոլուբովիչը կարդում է Սարգիս Կապուտյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
23326 դիտում

Սրդան Գոլուբովիչը կարդում է Սարգիս Կապուտյանի վկայությունը


Սրդան Գոլուբովիչը
Սրդան Գոլուբովիչը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

Սրդան Գոլուբովիչը սերբ կինոռեժիսեր է: 2007 թվականին նրա նկարահանած «Թակարդը» ֆիլմը ստացել է ավելի քան 20 միջազգային մրցանակ եւ հավակնում էր «Օսկարի»` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

«100 վայրկյան» նախագծի համար Սրդան Գոլուբովիչը կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Սարգիս Կապուտյանի վկայությունից:



Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

Սարգիս Կապուտյանի վկայությունը Վանի կոտորածների մասին

[1916, oգոստոսի 14]

Յուվա

Առաջին օրը նրանք մեզ մերկացրին, այնուհետեւ հրացաններն ուղղեցին մեր վրա եւ սպասում էին հրամանի:

Աղայի ծառաներից մեկը, ով հատուկ թշնամանք էր տածում իմ նկատմամբ, հրոսակներին խնդրեց հանձնել ինձ իրեն, որպեսզի հատուկ դաժանությամբ սպանի: Նրանք հաճույքով համաձայնվեցին: Ինձ առանձնացրին ընկերներիցս եւ մենք մի քանի քայլ հեռու գնացինք:

Նա սկսեց փայտով հարվածել ինձ: Ես հասկացա, որ միեւնույն է՝ մեռնելու եմ, եւ հարձակվեցի նրա վրա: Նա բղավեց. «Սպանում է ինձ»: Հանկարծ բոլորը դեպի ինձ վազեցին ու սկսեցին կրակել, սակայն, բարեբախտաբար, օրը մութ ու անձրեւոտ էր եւ ինձ հաջողվեց թաքնվել դաշտում, քանի որ ի վիճակի չէի երկար վազել: Ոտքերս թույլ էին ու ես ընկա գետնին:

Ինձ երկար փնտրելուց հետո նրանք գյուղ վերադարձան: Մի քիչ հանգստացա, այնուհետեւ մագլցեցի Սեգ լեռը: Այնտեղ մնացի 5-6 օր` հաղթահարելով ձյունը, անձրեւն ու մրրիկը, սոված, ծարավ ու ամբողջովին մերկ, երբ հանկարծ հանդիպեցի մեր գյուղի կանանց: Նրանք ինձ ասացին, որ գյուղն ամբողջությամբ այրել են ու բոլորին սրի են քաշել: 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան
Post Production` «Թումո» ընկերություն

Սարգիս Կապուտյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին