Միտյա Ալեշկովսկին կարդում է Դիլբար Մկրտչյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
22758 դիտում

Միտյա Ալեշկովսկին կարդում է Դիլբար Մկրտչյանի վկայությունը


Միտյա Ալեշկովսկին
Միտյա Ալեշկովսկին

Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

Միտյա Ալեշկովկսին ռուսաստանցի լուսանկարիչ եւ հասարակական գործիչ է, Nuzhnapomosh.ru հիմնադրամի ղեկավարը:

«100 վայրկյան» նախագծի համար Միտյա Ալեշկովկսին կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Դիլբար Մկրտչյանի վկայությունից:



Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

Դիլբար Մկրտչյանի վկայությունը Վանի շրջանի Կորցոտ գյուղի կոտորածի մասին

[1916]
Բաքու

Շապուհի 20-ամյա որդին ձիթհանում էր թաքնվում: Նրանք շրջապատեցին այն եւ հրամայեցին նրան դուրս գալ ու հանձնվել, բայց նա հրաժարվեց: Նրանք սկսեցին կրակել: Տղան պատասխան կրակ բացեց եւ 10 քրդի սպանեց: Երբ փամփուշտները սպառվեցին, նա դուրս եկավ ձիթհանից եւ փորձեց փախչել:

Նրանք տղային բռնեցին աղբյուրի մոտ եւ աչքերը հանեցին: Հետո կտրեցին ձեռքերը, հետո ոտքերը եւ ի վերջո՝ գլուխը:

Այնուհետեւ նրանք հավաքեցին բոլոր տղամարդկանց եւ ստիպեցին նրանց մերկանալ: Հետո հավաքեցին նրանց կանանց եւ տղամարդկանց ստիպեցին մերկ պարել նրանց առջեւ: Այնուհետ սկսեցին գնդակահարել տղամարդկանց. ոչ ոք չփրկվեց՝ նրանք բոլորին սպանեցին: Միայն մեկին հաջողվեց փախչել, բայց նա էլ նետվեց ջրհորը ու խեղդվեց այնտեղ: Բոլոր մարմինները գցվեցին հորերի մեջ:

Մենք քահանային թաքցրեցինք կանանց մեջ՝ նրան կնոջ հագուստ հագցնելով: Սակայն նրանք գտան նրան եւ, մորուքից բռնելով, վիզը կտրեցին:

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նկարահանումը՝ Աննա Ալեշկովսկայա
Post Production` «Թումո» ընկերություն

Դիլբար Մկրտչյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Ալեքյան, Անժելա Կժդրյան

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին