Ներկայացվել են «Համազգային» թատրոնի մրցութային նախագծերը (ֆոտոշարք) - Mediamax.am

Դեկտեմբեր 08, 2025
exclusive
8959 դիտում

Ներկայացվել են «Համազգային» թատրոնի մրցութային նախագծերը (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Համազգային» պետական թատրոնի կառուցվելիք շենքի մրցութային նախագծերը ներկայացված են Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

 

Վերջերս Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել էր, որ հայտարարվել է ճարտարապետական մրցույթ, եւ արդեն հոկտեմբերին կքննարկվեն մրցույթի արդյունքները:  

 

 

Առաջարկվում է, որ թատրոնի շենքը կառուցվի Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի հատվածում գտնվող այգու վերջնամասում: Այս հարցի շուրջ բողոքի բավական մեծ ալիք է առաջացել ճարտարապետների եւ ակտիվիստների շրջանում:

 

Մասնավորապես, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ Գլխավոր պողոտայի տարածքում թատրոնի շենքի կառուցումը կխախտի Երեւանի գլխավոր հատակագիծ-օրենքը:

 

Այդ օրենքի համաձայն, Գլխավոր պողոտայի տարածքում ծավալային շինությունների կառուցումն արգելված է: Բացի այդ, մետրոպոլիտենի զարգացման ծրագրով Գլխավոր պողոտայի տարածքում նախատեսվում է մետրոյի նոր գծի անցկացում:

 

Հոկտեմբերի 1-ը մրցութային առաջարկների ընդունման վերջին ժամկետն էր:

 

 

Մրցույթին ներկայացված 8 աշխատանքների հեղինակների անունները հայտնի չեն` աշխատանքները ներկայացված են թվային կոդերով: Հեղինակների անունները կհրապարակվեն ավելի ուշ, երբ մրցութային հանձնաժողովը քվեարկությամբ կարտահայտի իր կարծիքը:

 

Մրցույթը ենթադրում է որոշակի ճարտարապետահատակագծային պահանջներ` Գլխավոր պողոտայից Հրազդանի ձոր տանող թունելների օդափոխությունը, տարածական, ուղիղ կապը եւ դրանցում հետիոտնի անարգել շարժումը, թատրոնի շենքի 300 տեղանոց դահլիճի բնականոն գործունեության համար բոլոր նորմատիվ պահանջները, ջրային մակերեսների վերականգնման եւ կանաչ տարածքների ստեղծման հնարավորությունները, տարածքի նվազագույն կառուցապատումը եւ բարեկարգումը:

 

Պահանջների թվում է նաեւ թատրոնի շենքում ոչ ավել, քան մեկ ստորգետնյա հարկի նախատեսումը:

 

Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կպարգեւատրվեն յուրաքանչյուրը 400 հազար դրամով, հաղթողների անունները կհրապարակվեն այսօր:

 

Էլեոնորա Արարատյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին