Հուլիսի 19-ից Սարյան փողոցը միակողմանի կդառնա - Mediamax.am

Փետրվար 17, 2026
1262 դիտում

Հուլիսի 19-ից Սարյան փողոցը միակողմանի կդառնա


Լուսանկարը` https://zen.wego.com/


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

«Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից:

 

62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա –Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: Հետադարձը՝ Սարյան փողոցով», - ասված է հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին