Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 12-ին Երեւանի Common Ground Books & Spirits տարածքում կկայանա HSE Design Day չորրորդ փառատոնը։
Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է https://designschool.am/design-day-4 հղումով։
HSE Design Day-ը ՌԴ Ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի» Դիզայնի դպրոցի երեւանյան մասնաճյուղի մշակութային նախաձեռնությունն է:
«Փառատոնը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են արվեստով եւ դիզայնով: Ակտիվ մասնակցություն ունենալով՝ ձեզ ստեղծագործ միջավայրի մաս կզգաք եւ կգտնեք նոր ընկերներ կամ պոտենցիալ գործընկերներ», - ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: