Բաղրամյան պողոտայի երկու շենք նորահայտ հուշարձանի կարգավիճակ կստանա - Mediamax.am

Փետրվար 17, 2026
1955 դիտում

Բաղրամյան պողոտայի երկու շենք նորահայտ հուշարձանի կարգավիճակ կստանա



Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Մարշալ Բաղրամյան պողոտա 6 եւ 9 հասցեներով տեղակայված տները տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ կստանան, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Երեւանի Մարշալ Բաղրամյան պողոտա 6 (1947 թ.) հասցեով տեղակայված բնակելի շենքում ապրել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանը:

 

Վերջին տարիներին այդ շենքում էր տեղակայված Ռուբեն Վարդանյանի IDeA բարեգործական հիմնադրամը: Ներկայում շենքի առաջին հարկում գործում է Common Ground գրախանութն ու մշակութային տարածքը, իսկ երկրորդ հարկում՝ Matena բիզնես-դպրոցը:

 

Մարշալ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի շենքի (1945-1950 թթ.) մի մասը պատկանում է Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանին: Շենքում գործում է Օմանի պատվո հյուպատոսությունը:




Մեր ընտրանին