Կասկադը ավարտուն տեսքի կհասցվի ֆրանսիացի ճարտարապետի նախագծով - Mediamax.am

228 դիտում

Կասկադը ավարտուն տեսքի կհասցվի ֆրանսիացի ճարտարապետի նախագծով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ «20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ Կասկադը կամբողջանա»։

Նշվում է, որ նախագծի իրականացման իրավունք է ստացել չորս ընկերությունից բաղկացած կոնսորցիումը, որի անունից հանդես կգա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։

 

«Կասկադի» անավարտ հատվածը կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին։

 

Ծրագիրը կիրականացվի ըստ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի նախագծի։

 

Այստեղ կգործեն 1000 հոգու համար համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի եւ ժամանցի գոտիներ:

 

Նախատեսվում է, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն հինգ տարվա ընթացքում։

 

2024թ. սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» հարթակում ներկայացրել էր Կասկադ համալիրը ավարտուն տեսքի հասցնելու երկու նախագիծ՝ առաջարկելով քվեարկել դրանց օգտին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին