Երեւանում ուղեվարձը կարող է նոր փոփոխությունների ենթարկվել - Mediamax.am

231 դիտում

Երեւանում ուղեվարձը կարող է նոր փոփոխությունների ենթարկվել


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ առաջիկայում կքննարկվեն «միասնական տոմսային փաթեթների սակագների կիրառման վերանայման հնարավորությունները»:

Հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Փետրվարի 11-ի Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են հետեւյալ փոփոխությունները՝

 

▫️10 ուղեւորություն․ 2000 դրամ, օգտագործման ժամկետը՝ 45 օր՝ ներկայիս 2200 դրամի եւ 30 օրվա փոխարեն։

▫️300 դրամ․ օգտագործման ժամկետը՝ 180 րոպե՝ ներկայիս 90 րոպեի փոխարեն։

▫️1 օր․ 900 դրամ՝ անսահմանափակ ուղեւորություններ՝ ներկայիս 8 ուղեւորափոխադրման սահմանափակման փոխարեն։

▫️7 օր․ 5000 դրամ, անսահմանափակ ուղեւորափոխադրումներ՝ ներկայիս 30 ուղեւորափոխադրման սահմանափակման փոխարեն։

 

Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 1-ից գործում են նաեւ հետեւյալ փաթեթները՝

 

▫️30 օր․ 9000 դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ,

▫️90 օր․ 24000 դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ,

▫️365 օր․ 90000 դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ։

 

«Առաջիկայում ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաեւ այլ փոփոխությունների եւ լրացումների մասին, որոնք համակարգը երեւանցիների համար ավելի հարմարավետ եւ արդյունավետ կդարձնեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին