Երեւան: Մեդիամաքս: Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.), Բաղրամյան պողոտա 16 հասցեում գտնվող Չեխովի անվան հիմնական դպրոցի շենքը (1947-1951 թթ.), Բաղրամյան պողոտայի 18 հասցեի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի շենքը (1948 թ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստին տեղական հուշարձանների կարգավիճակ են ստացել նաեւ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 7 հասցեում գտնվող բնակելի շենքը («Չինական գրախանութի շենք», 1954 թ.) եւ Զորավար Անդրանիկի փողոց 2 հասցեի «Փալանդուզանց» բնակելի տունը (XIX դ. II կես), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի վիմափոր ջրաղացը (Ամբարի ջրաղաց, 13-14-րդ դդ.)։
















