«Հայաստան» կտավը՝ Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա - Mediamax.am

1338 դիտում

«Հայաստան» կտավը՝ Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երեւանի սրտում:

«Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկից:

 

Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը եւ «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների եւ դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը:

 

Նախատեսվում է նաեւ ժամանակակից ինստալացիայի տեղադրում եւ հարակից տարածքի կանաչապատում՝ քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երեւանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար:

 

«Այս նախագիծն առավել տեսանելի կդարձնի մեր մշակութային ժառանգությունը եւ նոր շունչ կհաղորդի Երեւանին՝ համատեղելով արվեստն ու ժամանակակից մոտեցումները: Հուսով եմ, որ այս տարածքը կդառնա մեր քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը, հատկապես երիտասարդության համար՝ ստեղծելով ոգեշնչող եւ ստեղծագործական միջավայր»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին