Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ «հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում եւ հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչեւ համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը»:
Ավտոբուսային եւ միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով:
















