Տրանսպորտի տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից - Mediamax.am

1454 դիտում

Տրանսպորտի տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից:

Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ ուղեւորներին կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային եւ բանկային քարտեր:

 

Միասնական համակարգով կգործի նաեւ Երեւանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո ժետոնով սպասարկում չի լինի:

 

«Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաեւ շարժակազմերը: Երեւանը կունենա 171 նոր ավտոբուս: Երթուղուց դուրս կգան հին եւ մաշված ավտոբուսները»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Երեւանի ավագանին 2024 թվականի մարտի 12-ին ընդունել էր տրանսպորտի նոր ուղեվարձ սահմանելու նախագիծը։

 

Ուղեւորներին կառաջարկվի երեք տոմսային փաթեթ՝ ամսական, եռամսյակային եւ տարեկան: Ամսական փաթեթը կարժենա 8 800 դրամ, եռամսյակայինը՝ 23 600 դրամ, տարեկանը՝ 88 000 դրամ։

 

Տրանսպորտից ոչ հաճախ օգտվողների համար կգործի 10-անգամյա ուղեւորության լիցքավորման փաթեթ, որը կարժենա 2 200 դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին