Երեւանում կկայանա շեքսպիրյան հինգերորդ միջազգային գիտաժողովը - Mediamax.am

1426 դիտում

Երեւանում կկայանա շեքսպիրյան հինգերորդ միջազգային գիտաժողովը


Լուսանկարը` Երեւանի կամերային թատրոն


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 3-ից 5-ը Հայ Շեքսպիրյան Միությունը (ՀՇՄ) Երեւանում կացնկացնի շեքսպիրյան հինգերորդ միջազգային գիտաժողովը՝ «Շեքսպիրը եւ բռնապետության, իշխանության չարաշահման խնդիրները՝ երեկ, այսօր եւ վաղը» թեմայով։

Հայ Շեքսպիրյան Միության մշտական գործընկերն է Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որտեղ անցկացվել են 2016թ․ 2018թ․ եւ 2022թ․ գիտաժողովները (2019թ․ գիտաժողովը կայացել է Վենետիկի Մուրադ Ռաֆայել վարժարանում)։

 

2024թ․ գիտաժողովի գործընկերներն են նաեւ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) արտասահմանյան գրականության բաժինը, Երեւանի պետական կամերային թատրոնը եւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը:

 

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան ավելի քան 30 շեքսպիրագետներ, դասախոսներ, շեքսպիրյան փառատոնների ղեկավարներ եւ ասպիրանտներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Սերբիայից, Չեխիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Հայաստանից։

 

Գիտաժողովի օրակարգը ներկայացված է ստորեւ.

 

Հոկտեմբերի 3, ժ․10։00-14։00 – Ակյան սրահ, Հայաստանի ամերիկյան համալսարան

 

Հոկտեմբերի 3, ժ․ 19։00-ին - «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրություն եւ քննարկում Երեւանի կամերային թատրոնում

 

Հոկտեմբերի 4, ժ․ 10։00-14։00 - Չարենցի անվան դահլիճ (229 լսարան), ԵՊՀ եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետ

 

Հոկտեմբերի 5, ժ․10։00-14։00 - Ալեք եւ Մարի Մանուկեան դահլիճ, Հայաստանի ամերիկյան համալսարան

 

Հոկտեմբերի 5, ժ․19։00 - «Համլետ» բեմադրություն եւ քննարկում Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին