Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածի վերաբերյալ հանրային քննարկումներ կլինեն - Mediamax.am

exclusive
799 դիտում

Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածի վերաբերյալ հանրային քննարկումներ կլինեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Նախքան Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման վերջնական նախագիծ ունենալը Green Rock Management Group ընկերությունը պատրաստվում է կազմակերպել հանրային քննարկումներ:

Այդ մասին Banks.am-ին տված հարցազրույցում ասել է Green Rock Management Group ընկերության տնօրեն Վարազդատ Ներսիսյանը:

 

«Անդրադառնալով Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ հարկ եմ համարում նշել, որպես համայնքի ներգրավվածության մեր շարունակական հանձնառության մաս՝ մեր կողմից արդեն իսկ իրականացվել է քաղաքացիների ցանկությունների առաջնային ուսումնասիրություն, եւ մինչ վերջնական նախագիծ ունենալը մենք պատրաստվում ենք կազմակերպել հանրային քննարկումներ՝ հավաքագրելու հանրության պատկերացումները տարածքի մասին եւ առանձնացնելու այգու վերականգնման համար առավել ցանկալի տարբերակները:

 

Կարեւոր է նշել, որ O4 Green Urban Hub նախագծի իրականացումը դեռ քննարկման փուլում է Երեւանի քաղաքապետարանի հետ, եւ պաշտոնական համաձայնություն դեռեւս ձեռք չի բերվել։ Այնուամենայնիվ, երբ վերջնական համաձայնություն ձեռք բերվի, մենք կփորձենք ապահովել համայնքի ներգրավվածությունը այս նախագծի բոլոր փուլերում:

 

Մենք համոզված ենք, որ համայնքի հետ բաց եւ թափանցիկ հաղորդակցությունը վճռորոշ է ցանկացած նախագծի հաջողության համար: Green Rock Management Group-ը լիովին հանձնառու է պահպանել այս սկզբունքը եւ ստեղծել այնպիսի նախագծեր, որոնք ոչ միայն կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, այլեւ կծառայեն համայնքների կարիքներին եւ ցանկություններին», - ասել է Վարազդատ Ներսիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին