«Կինոկլուբ Երեւանը» 4 հետահայաց ցուցադրություն կկազմակերպի - Mediamax.am

Փետրվար 23, 2026
6132 դիտում

«Կինոկլուբ Երեւանը» 4 հետահայաց ցուցադրություն կկազմակերպի


Լուսանկարը`


Կինոկլուբ Երեւանը հրապարակել է առաջիկա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը:

 

Սեպտեմբերի 8-ից 10-ը ցուցադրվելու են Ինգմար Բերգմանի ֆիլմերը.

 

• Սեպտեմբերի 8՝«Պերսոնա»

• Սեպտեմբերի 9՝ «Յոթերորդ կնիքը»

• Սեպտեմբերի 10՝ «Ֆաննին եւ Ալեքսանդրը»

 

Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում կինոքննադատի հետ:

 

Սեպտեմբերի 16-ից 17-ը Երեւանում իր ֆիլմերը կներկայացնի ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը.

 

• Սեպտեմբերի 16՝ «Аритмия»

• Սեպտեմբերի 17՝ «Cнегирь» (Հայաստանում կցուցադրվի առաջին անգամ)

 

Մեկ շաբաթ անց Երեւանում իր ֆիլմերը կներկայացնի ռեժիսոր Անդրեյ Սմիրնովը.

 

• Սեպտեմբերի 22՝ «Белорусский вокзал»

• Սեպտեմբերի 23՝ «Француз»

• Սեպտեմբերի 24՝ «За нас с вами» (Հայաստանում կցուցադրվի առաջին անգամ)

 

Հոկտեմբերին կինոքննադատ Անտոն Դոլինը Երեւանում կներկայացնի Լարս ֆոն Տրիերի հետահայաց ցուդադրությունը.

 

• Հոկտեմբերի 5՝ «Ճեղքելով ալիքները»

• Հոկտեմբերի 6՝ «Մթության մեջ պարողը»

• Հոկտեմբերի 7՝«Դոգվիլ»

• Հոկտեմբերի 8՝ «Մելամաղձը»

 

Յուրաքանչյուր ֆիլմից հետո տեղի կունենա քննարկում Անտոն Դոլինի հետ:

 

Կինոկլուբ Երեւանն առաջարկում է ձեռք բերել սուպերտոմս 4 ցուցադրության համար՝ 50 % զեղչով: Դրանց քանակը սահմանափակ է՝ ընդամենը 62:




Մեր ընտրանին