Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել - Mediamax.am

Փետրվար 23, 2026
5995 դիտում

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Երբ ավագանու ընտրությունները մոտ են, կառավարության եւ ավագանու համագործակցությունը լավ է, խոչընդոտներ չունենք, ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին։

 

Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել պետության կայացման եւ զարգացման ուղղությամբ:

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, ցուցակը նա է գլխավորելու:

 

Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երեւանցու վստահության քվեն եւ հնարավորություն կունենանք շարունակելու մեր ծրագրերը»,- այս մասին գործակարգավարական նիստում հայտարարել է Հրաչյա Սարգսյանը:

 

Նա Երեւանի քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին: 




Մեր ընտրանին