Տիգրան Ավինյանն ընտրվել է Երեւանի փոխքաղաքապետ - Mediamax.am

5943 դիտում

Տիգրան Ավինյանն ընտրվել է Երեւանի փոխքաղաքապետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընտրվել է Երեւանի փոխքաղաքապետ։

Ավագանու նիստում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 44, ձեռնպահ՝ 2 ավագանու անդամ:

 

Տիգրան Ավինյանը նշել է, որ իր համար «մեծագույն պատիվ է լինել Երեւանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին ու երեւանցիներին»։

 

«Երեւանը միայն անցյալը չէ, Երեւանը ներկան է ու ապագան: Մեծ աշխատանքը դեռ առջեւում է, քանի որ քաղաքն ունի նոր տեխնոլոգիական եւ համակարգային լուծումների կարիք: Երեւանը պետք է լինի մարդկանց համար քաղաք: Սերն է լինելու մեր նպատակներին հասնելու շարժիչ ուժը»,- ասել է Տիգրան Ավինյանը:

 

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվել է ադրբեջանական հերթական ագրեսիային եւ «ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները»:

 

«Այդ ագրեսիան, սակայն, մեզ ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության եւ քրտնաջան աշխատանքի մասին հիշեցում լինի: Մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի մեզ շարունակել ապրել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը եւ զարգացնել տնտեսությունը: Ներկայում դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն, իսկ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման եւ խնդիրների լուծման համար»,- ասել է Երեւանի նորանշանակ փոխքաղաքապետը:

 

Ավելի վաղ Տիգրան Ավինյանն ասել էր, որ ինքն է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն 2023 թվականին կայանալիք ընտրություններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին