Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
Կամո Արեյանը Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 1997-2001 թթ., իսկ 1998թ. փետրվար-մայիսին եղել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար։ 2001-2003 թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում: 2003-2018 թթ. զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը:
















