Կարեն Կարապետյանի էջը Facebook-ում որոշակի փոփոխության է ենթարկվել - Mediamax.am

Փետրվար 15, 2026
12940 դիտում

Կարեն Կարապետյանի էջը Facebook-ում որոշակի փոփոխության է ենթարկվել


Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը
Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջը Facebook սոցիալական ցանցում որոշակի փոփոխությունների է ենթարկվել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսուհետ Կարեն Կարապետյանի էջի «պատը» փակ է այցելուների գրառումների համար, եւ գրառումներ կարող է անել միայն նախկին քաղաքապետը:

 

Կարեն Կարապետյանի էջը ավելի քան 21 հազար ընթերցող ունի:

 

Կարեն Կարապետյանի` Երեւանի քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում Facebook-ի իր էջը Հայաստանում ամենահայտնիներից մեկն էր: 

 

“Ուզում եմ շեշտել, որ ես եւ մեր թիմը հասարակությանը տվել ենք բազմաթիվ գործիքներ` մեզ վերահսկելու համար: Չկա որեւէ խնդիր, որը մենք ցանկանանք թաքցնել: Ստեղծված են հասարակության հետ շփման տարբեր միջոցներ` հետադարձ կապ, սոցիալական ցանցեր, ուղղակի շփումներ մարդկանց հետ: Այսօր կա մի իրավիճակ, երբ բավական է քաղաքի որեւէ հատվածում սկսեն փոս փորել, եւ տեղեկությունն այդ մասին միանգամից հայտնվում է «Ֆեյսբուքի» իմ էջում”, - ասել էր Կարեն Կարապետյանը ս.թ. մայիսին Մեդիամաքս-ին տված հարցազրույցում:




Մեր ընտրանին