Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ եւ անձնական պատճառներից ելնելով:
Կարեն Կարապետյանն ասել է այդ մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հետ բացառիկ հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել քիչ առաջ: Նա ասել է, որ “կարիք չկա հասարակությանը ծանրաբեռնել այդ անձնական պատճառների մանրամասներով”:
Կարեն Կարապետյանն “հավանական” է համարել լուրերն այն մասին, որ այսուհետ աշխատելու է Ռուսաստանում:
Երեւանի քաղաքապետն ասել է, որ հրաժարականի մասին որոշումն ընդունել է “շատ մեծ դժվարությամբ”:
Կարեն Կարապետյանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ իր հրաժարականը ներիշխանական հակասությունների հետեւանք է: Նա ասել է, որ վայելել է ՀՀ նախագահի “անսահման աջակցությունը” եւ որ Սերժ Սարգսյանը շատ մեծ դեր է ունեցել իր կայացման մեջ:
Կարեն Կարապետյանը “անհեթեթություն” է անվանել նաեւ լուրերը ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ունեցած տարաձայնությունների մասին:
Կարդացեք նաեւ` Այլեւս ոչ մի “դրա՞յվ”
















