Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանու ընտրությունը կանցկացվի մայիսի 14-ին:
Համապատասխան որոշման նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:
Երեւանի ավագանու նախորդ ընտրությունը կայացել էր 2013 թվականի մայիսին՝ հաղթանակ էր տարել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով ձայների 55.86%-ը, իսկ քաղաքապետ էր ընտրվել Տարոն Մարգարյանը:
















