Երեւանում կտեղադրվի «Արարատ 73»-ին նվիրված արձանախումբ - Mediamax.am

Փետրվար 28, 2026
25685 դիտում

Երեւանում կտեղադրվի «Արարատ 73»-ին նվիրված արձանախումբ


Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ավագանին այսօր հավանություն է տվել մայրաքաղաքում ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ տեղադրելու մասին որոշման նախագծին:

Քաղաքապետարանում նշել են, որ արձանախումբը տեղադրվելու է Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արեւմտյան տարածքում:

 

Արձանախմբի հեղինակը քանդակագործ Վլադիմիր Անտաշյանն է:




Մեր ընտրանին