Երեւանում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել - Mediamax.am

Փետրվար 24, 2026
18102 դիտում

Երեւանում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Օղակաձեւ զբոսայգում այսօր բացվել է 2014թ. օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգում «Իսլամական պետության» կողմից եզդիների ցեղասպանության հիշատակի ոգեկոչման հուշարձան:

Ինչպես հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, հուշարձանը բացվել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ եւ Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով, ինչպես նաեւ ՀՀ ղեկավարության եւ Երեւանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ:

 

Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն այսուհետ եւս իր լիազորությունների շրջանակում հնարավորին աջակցելու է մայրաքաղաքի եզդիական համայնքին:

 

Բացված հուշարձանի գաղափարի հիմքում երեխային փրկող մայրն է: Երեխան մարմնավորում է եզդի ժողովրդի վաղվա օրը: Քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:




Մեր ընտրանին