Միքայել Հասրաթյանը “սկզբունքային մարդ” է, ասել է Ճարտարապետների միության նախագահը - Mediamax.am

9003 դիտում

Միքայել Հասրաթյանը “սկզբունքային մարդ” է, ասել է Ճարտարապետների միության նախագահը


Լուսանկարը` Facebook - “Save Republic Square” խումբ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառը վերջինիս "սկզբունքային մարդ” լինելն է:

“Ես ճանաչում եմ Միքայել Հասրաթյանին, նա սկզբունքային մարդ է:  Կարծում եմ, որ հրաժարականը կապված է այն հանգամանքի հետ, որ շատ կարեւոր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել”, - ասել է Մկրտիչ Մինասյանը:

 

Երեւանյան թերթերն այսօր գրում են, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը հրաժարական է տվել: Երեւանի քաղաքապետարանն այս կապակցությամբ դեռեւս պաշտոնական մեկնաբանություններ չի արել:

 

Թերթերի հաղորդման համաձայն, Միքայել Հասրաթյանի հրաժարականի հիմնական պատճառը նրա անհամաձայնությունն է Երեւանում իրականացվելիք մի շարք քաղաքաշինական նախագծերի հետ, որոնց հեղինակը Հայաստանի ներկայիս գլխավոր ճարտարապետ եւ քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանն է:

 

Տեղեկություններ կան այն մասին, որ հենց Նարեկ Սարգսյանն է դառնալու Երեւանի նոր գլխավոր ճարտարապետ:

Մեր ընտրանին