Կամերային երաժշտության տուն` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
46391 դիտում

Կամերային երաժշտության տուն` կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» մայրաքաղաքի ամենայուրօրինակ կառույցներից մեկն է` Կամերային երաժշտության տունը:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:
Ստեփան Քյուրքչյանի էսքիզը:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանը
Ստեփան Քյուրքչյանը

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանը
Ստեփան Քյուրքչյանը

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Ստեփան Քյուրքչյանը
Ստեփան Քյուրքչյանը

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Լեւոն Մակարյանի արխիվից:

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:


«Երեւան. XX դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» մայրաքաղաքի ամենայուրօրինակ կառույցներից մեկն է` Կամերային երաժշտության տունը: Կարդալով այս պատմությունը, կտեղեկանաք, թե ինչո՞ւ է այն արտաքնապես նման եկեղեցու, ինչպիսի՞ն էր նախկինում այդ վայրում գտնվող  փայտե ամառային դահլիճը եւ շատ այլ հետաքրքիր մանրամասներ:

 

Լիանա Քյուրքչյան` շենքի արտաքին եւ ներքին ձեւավորումը տարանջատված չէ

 

1940-50 թվականներին Կամերային երաժշտության տան տարածքում գործում էր «Կանաչ թատրոնը»՝ փայտյա մի կառույց, որը հետագայում այրվեց: Երեւանում Կամերային երաժշտության տուն ունենալու գաղափարը պատկանում էր քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանին:

 

Կամերային երաժշտության տան նախագիծը Հասրաթյանը պատվիրել էր մի քանի ճարտարապետների եւ գաղտնի էր պահել դա: Արդյունքում ընտրվեց հայրիկիս նախագիծը: Հետագայում նրանք միասին են աշխատել՝ ոչ մի  մանրուք բաց չթողնելով: 

 

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:

 

1960-ական թվականներին,երբ  եկեղեցաշինության մասին խոսք լինել չէր կարող, հայրս եկեղեցու նման էր պատկերացնում այդ կառույցը:  Նա ասում էր, որ ցանկացած ճարտարապետի համար եկեղեցին մեծագույն արժեք է, եւ Կամերային երաժշտության տունը իր համար եկեղեցի է, միայն վրայի խաչն է պակասում:  Չափսերով այդ կառույցը եւս եկեղեցի է հիշեցնում: Համապատասխան քարեր ընտրելու համար հայրս անձամբ գնացել էր հանքեր:

 

Գաղափարն այնպիսին էր, որ Կամերային երաժշտության տունը ավանդական դահլիճ չլինի, այլ այնպիսի մի վայր, որտեղ ցանկացած մարդ կարողանա մտնել, նստել, մտքերով տարվել, հանգստանալ: Բացի այդ, շենքի արտաքին եւ ներքին ձեւավորումը տարանջատված չէր, շենքը միասնական օրգանիզմ էր: Ներսի որմնանկարները նույնպես հայրիկիս ձեռքի աշխատանքներն են: Նա ասում էր, որ անվերջ կարելի է նայել կրակին, ամպերին, քանի որ դրանք կոնկրետ պատկերներ չեն: Եվ այստեղ, երաժշտություն լսելով, անվերջ կարող ես նայել այդ պաստելային գույների մեջ արված պատկերներին: Ջահը եւս արված է հայրիկիս նախագծով:

 

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

 

Երկու կողմերում գտնվող շատրվանների հեղինակը հայրս է: Շենքի ետնամասում գտնվող շատրվանի կողքին մեծ աստիճաններ կան. հայրս նախատեսում էր, որ մարդիկ նստեն աստիճաններին եւ լսեն ներսից եկող երաժշտությունը: Իսկ մուտքի մոտ գտնվող շատրվանը արված է հայելու ոճով:

 

Վերջին շրջանում շատ փոփոխություններ են տեղի ունեցել եւ՛ շենքի ներսում եւ՛ դրսի հատվածում: Նախասրահը բաժանվեց մասերի, կառուցվեցին փոքր ապակեպատ գրասենյակային սրահներ: Վատթար վիճակում է գտնվում շենքի հարակից տարածքը՝ շրջապատված սրճարաններով: 

Ստեփան Քյուրքչյան
դոսյե
Ստեփան Քյուրքչյան

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Կոմիտասի անվան  լարային քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյան` շենքի բացումը սպասված իրադարձություն էր

 

1977թ-ի հոկտեմբերին Կոմիտասի անվան լարային քառյակի ելույթով տեղի ունեցավ Կամերային երաժշտության տան բացումը: Այդ օրը նվագեցինք Բեթհովենի 4-րդ լարային կվարտետը:

 

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:

 

Կամերային երաժշտության տան շենքի բացումը սպասված իրադարձություն էր, երեւույթ՝ նորարար լուծումներով եւ ներդաշնակ ընդհանուր տարածքի հետ: Սակայն կային ակուստիկայի հետ կապված խնդիրը եւ բացումից  որոշ ժամանակ անց Ռիգայից մասնագետներ հրավիրեցին՝ բեմի տակ կոտրած ապակի փռելու համար: Դա Գերմանիայից եկած մեթոդ էր. շամպայնի շշերը ջարդում էին եւ տարածում բեմի տակ:

 

Սկզբնական շրջանում միայն մեր քառյակն էր այնտեղ ելույթ ունենում, նույնիսկ ոչ պաշտոնապես ասում էին «база квартета»: Ավելի ուշ մեզ միացավ նաեւ կամերային նվագախումբը: Հետագայում դահլիճն այնքան զբաղված էր, որ փորձերի համար մեզ հատուկ սենյակ հատկացրեցին: Չնայած նրան, որ այսօր Կամերային երաժշտության տանը փորձեր գրեթե չենք ունենում, այդ սենյակը պահպանվել է` պատերին փակցրած պաստառներով եւ այլ «ատրիբուտներով»: 

 

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:

 

Մինչ օրս շենքը եւ նրան շրջապատող ջրավազանները նորարար են դիտվում: Ցավոք, այսօր այդ անսամբլը գտնվում է բոլորովին այլ, ձեւափոխված վայրում:

 

Կամերային երաժշտության տան շենքը կանգնած է նախկին Ֆլորայի այգում, որտեղ  հաճախ էինք գնում մանուկ հասակում: Իսկ Աբովյանի անվան դպրոցի ուղղությամբ  բաց ջրավազան կար, որը անվանում էինք “Московский”.

 

Մինչեւ 1977 թ-ը Կոմիտասի քառյակը բնակվում էր Մոսկվայում: Երբ հյուրախաղերի էր ժամանում, համերգները հիմնականում տեղի էին ունենում Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (այժմ՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ):

 

Քառյակում սկսեցի նվագել 1969թ-ին. այդ տարի նշվում էր Կոմիտասի 100-ամյակը եւ, բնականաբար, ծրագրի «մեխը» Կոմիտասի քառյակն էր:

 

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:

 

Սակայն, քառյակից բացի, ելույթ էին ունենում նաեւ մենակատարներ: Քառյակի առաջին ջութակ Ավետ Գաբրիելյանն ինձ նույնպես հրավիրել էր որպես մենակատար (ես արդեն միջազգային մրցույթների դափնեկիր էի): Այդ ելույթից հետո նա ինձ առաջարկեց ստանձնել երկրորդ ջութակի տեղը՝ փոխարինելով  Ռաֆայել Դավիդյանին: Իսկ 1975թ-ին, Ավետ Գաբրիելյանն ինձ հանձնեց գործիքն ու ասաց, որ ինձ է փոխանցում առաջին ջութակի  պաշտոնը: Մեկ տարի անց վերադարձա Երեւան, սակայն առանց քառյակի մյուս մասնակիցների: Արդեն Երեւանում նոր կազմ ձեւավորվեց, որի ելույթն էլ ազդարարեց Կամերային երաժշտության տան շենքի բացումը: Քառյակի նոր կազմում էին՝ Հակոբ Մեքինյանը (երկրորդ ջութակ), Յակով Պապյանը (ալտ), Ֆելիքս Սիմոնյանը (թավջութակ):

 

Հատվածներ Եվա Սարգսյանի` «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» հոդվածից

 

Նախագծի իրականացնելիս ճարտարապետը նախ պատկերացրել է, թե ո՞րն է տվյալ կառույցի ճարտարապետության խորհուրդը: Հարցը դրված էր հետեւյալ կերպ` Երեւանում ունենալ մի համերգասրահ, որտեղ երաժշտությունը, կենդանի կամ ձայնագրությունների միջոցով, կհնչեր ամբողջ օրվա ընթացքում, կթելադրեր համապատասխան միջավայր, իսկ հանդիսատեսները ցանկացած պահի կարող են ներս մտնել երաժշտության տուն: Այդ պատճառով շենքը տեղադրվել է այգու կենտրոնական առանցքից քիչ շեղված, ինչի շնորհիվ նույնիսկ պատահական անցորդին ոչ պարտադրող կերպով հրավիրում է շեղվել իր նախատեսած ճանապարհից: Եվ չնայած նրան, որ շենքը բավականին մեծ տարածություն է զբաղեցնում այգու մեջ, այնուհանդերձ, ընդհանուր համաչափական եւ կոմպոզիցիոն ճիշտ գտնված լուծումների շնորհիվ, համալիրը ներդաշնակորեն ներգծվում է այգու, փողոցի եւ քաղաքի միջավայրի մեջ:

 

Ստեփան Քյուրքչյանը

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

 

Շենքի կառուցվածքի մեջ ջարդված է ժամանակի արմատացած «ֆասադային» մտածելակերպը: Իր ամբողջ ծավալով այս կառույցը դիտվում է որպես քանդակ կամ մի ժայռաբեկոր: Ինչպես հեղինակը ինքն էր ասում.

 

«Հայտնի բան է, որ միեւնույն երաժշտությունը, լսելով տարբեր միջավայրերում, կարելի է ստանալ միանգամայն տարբեր տպավորություն: Բանը նրանում է, որ մարդու վրա երաժշտությանը զուգահեռ ազդում է նաեւ  այն միջավայրը, որտեղ կատարվում է տվյալ ստեղծագործությունը»:

 

«Նախ մտածեցի` երբ մտնում ես եկեղեցի, որտեղ եթե հնչում է թեկուզ ոչ պրոֆեսիոնալ կատարմամբ երաժշտություն, այդ միջավայրում մի տեսակ ուժեղ ազդեցություն է թողնում, դուրս ես գալիս բարիացած, հանգստացած: Հասկացա, որ ճարտարապետական միջավայրն է դրան նպաստում: Եվ քանի որ Կոմիտասի Տանը պետք է հնչեր հայկական երաժշտություն, իսկ այցելել այն կարող էին եւ ճապոնացին, եւ ֆրանսիացին, որ առաջին անգամ է լսելու հայկական երաժշտություն եւ դուրս գալուց հետո կարող է ամեն ինչ մոռանալ, ուստի պետք է ստեղծել մի ճարտարապետական միջավայր, որը կապված լինի երաժշտության հետ: Դա, ըստ իս, կարելի է անել միայն եկեղեցական ճարտարապետության միջոցով: Եվ իրոք, Կոմիտասի Տունը, կարծես, կենտրոնագմբեթ եկեղեցի լինի»:

 

Ստեփան Քյուրքչյանը

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

 

«Անհրաժեշտ է, որպեսզի ներքին եւ արտաքին տարածությունները իրար հետ հաղորդակցվեին մի երրորդ, միջանկյալ տարածությունով, որը, ներս թողնելով արեւի լույսը, բնությունը` իր կանաչով, միեւնույն ժամանակ դառնար արգելք` մարդու համար անցանկալի առօրյայի ուղղակի ներս թափանցելուն: Ես ընդհանրապես չեմ ընդունում  ինտերիեր-էքստերիեր սահմանազատումը…Պետք է լինի մի նախնական, միջանկյալ տարածություն, որը հոգեպես տրամադրի, իմանաս` ուր ես մտնում: Հետո, ես սիրում եմ, որ ոչ թե մտնես ու ծայրից ծայր տեսնես` ինչ միջավայրում ես, սահմանը երեւա, այլ այնպիսի պլաստիկա լինի, որ քեզ տրամադրի անընդհատ նայելու, շարժվելու», - ասում էր Ստեփան Քյուրքչյանը:

 

Կոմիտասի անվան կամերային տան հարակից տարածքի բնակիչ Սեդա Գեւորգյան ՝ նախկինում այստեղ ամառային դահլիճ էր

 

1976 թվականից բնակվել եմ Կոմիտասի անվան կամերային տան հարակից շենքերից մեկում: Երկու դստրերիս մանկությունը այդ այգում է անցել` սրճարանները շատ չէին, փոխարենը շատ էին ծառերը, նստարանները:

 

Կոմիտասի անվան կամերային տան տեղում ամառային դահլիճ էր: Հաճախակի համերգներ էին կազմակերպվում, այստեղ մեկ անգամ ելույթ էր ունեցել Հարավսլավիայից ժամանած երգիչ Ջորջո Մայրանովիչը: Ամառային դահլիճը փայտից էր՝ մոտ 500 տեղանոց: Կողքը հայտնի քյաբաբանոցն էր, որտեղ նաեւ համեղ գարեջուր էին տալիս: 

 

Լուսանկարը` Ս. Քյուրքչյանի արխիվից:

 

Այդ տարածքում նաեւ շատ էին բնակելի տները, այստեղ էր ապրում նաեւ Ռուբեն Մաթեւոսյանը: Հարակից տարածքում նաեւ լողավազան կար եւ նավթի «բուդկա», որտեղից նավթ եւ սեւ օճառ էինք գնում:

 

Այժմյան ՍԱՍ սուպերմարկետի փոխարեն «Էստոնիա» սրճարանն էր: Երեւանում Էստոնիայի մշակույթի օրերն էին անցկացվում, այդ պատճառով էլ սրճարանն այդպես անվանեցին: Երկու հարկանի էր՝ առաջին հարկում ուտեստներ էին մատուցում, երկրորդ հարկը «մարոժնիանոց» էր: Չորս հոգով գնում էինք այնտեղ, մեկ շամպայն ու 4 պաղպաղակ էին պատվիրում ու վճարում մոտ 3 ռուբլի: Հետագայում «Էստոնիան» վերանվանվեց ու դարձավ «Երիտասարդական», իսկ 80-ականների վերջում վերածվեց տոնավաճառի:

 

ՀՀ Վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, ֆլեյտահար Տիգրան Գեւորգյան` հյուրախաղերի ժամանող երաժիշտները հիանում էին շենքով

 

Այս կառույցը հիրավի կարելի է երաժշտության տաճար անվանել: Այն ամենն, ինչ կապված էր կամերային երաժշտության հետ, լիներ դա երգեհոնային, երգչախմբային, դաշնամուրային, թե լարային երաժշտություն, տեղի էր ունենում հենց այստեղ:  Երաժիշտները հնարավորություն էին ստացել պատշաճ կերպով ներկայացնել կամերային երաժշտության արվեստը: 

 

Կամերային երաժշտության տանը առաջին անգամ ելույթ եմ ունեցել 1983թ-ին, իսկ 1985թ-ին կայացան ամենահիշարժան համերգները. Ռուբեն Ահարոնյանի ղեկավարությամբ կամերային նվագախմբի հետ նվագեցինք Բախի Բրանդենբուրգյան չորրորդ եւ հինգերորդ կոնցերտները: Ինձ համար այդ համերգները խորհրդանշական էին նաեւ այն պատճառով, որ դրանցից մեկ շաբաթ առաջ Բաքվում դարձել էի Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր:

 

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:

 

Այդ տարիներին կամերայինում շատ ինտենսիվ գործունեություն էր ծավալվել: Երկու կամերային նվագախումբ ունեինք, երկու քառյակ`Կոմիտասինը եւ Երեւանի լարային քառյակը, հնագույն երաժշտության «Շարական» համույթը (հետագայում` «Տաղարան»): Ի դեպ, «Շարականը» բոլորովին նոր երեւույթ էր. երաժշտության մատուցման մեջ թատերական տարրեր երեւացին, երաժիշտներն էլ տարազներով էին բեմ դուրս գալիս:  Բացի այս «մշտական» կոլեկտիվներից, կամերային երաժշտության տանը ելույթ էին ունենում մենակատարներ, որոնցից շատերն, ցավոք, հեռացան Հայաստանից:

 

Հյուրախաղերի ժամանող երաժիշտները հիանում էին շենքով: Նրանց թվում էին հնագույն երաժշտության Hortus Musicus էստոնական համույթի անդամները: Այն շատ հայտնի էր, շրջագայում էր ողջ աշխարհով՝ ելույթ ունենալով ամենահայտնի դահլիճներում եւ տաճարներում: Լավ հիշում եմ իրենց զարմանքը, երբ մտան Կամերային երաժշտության տուն: Շատ սիրեցին մեր դահլիճը եւ այնտեղ տիրող մթնոլորտը:

 

Լուսանկարը` Է. Թադեւոսյանի արխիվից:

 

Այսօր, չնայած նրան, որ նախկին մթնոլորտից ոչինչ չի մնացել, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում լավ համերգներ: Օրինակ, վերջերս կայացավ «Դիլիջան» մոդեռն երաժշտության փառատոնը, որին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած փայլուն մենակատարներ:

 

Հիշելով Կամերային երաժշտության տան լավագույն տարիները, չեմ կարող չնշել «Ակվարիումը»՝ Ֆլորայի այգում գտնվող սրճարանը (այժմյան SAS սուպերմարկետը), որտեղ հավաքվում էր մոտակա բուհերի ուսանողությունը եւ արվեստագետները: Սրճարանը հայտնի էր իր մատչելի եւ համեղ կոմպլեքսային ճաշերով, պորտվեյնի տեսականիով եւ ջերմ ու հետաքրքիր, անվերջ  զրույցներով: 

Երգեհոնը
դոսյե
Երգեհոնը

Հովհաննես Այվազովսկու հուշարձանի հեղինակ Յուրի Պետրոսյան

 

1987 թվականին մրցույթ հայտարարվեց Այվազովսկու հուշարձանի ստեղծման վերաբերյալ: Այվազովսկու կերպարը ինձ շատ հոգեհարազատ էր, ու որոշեցի մասնակցել մրցույթին: Եւս 10-15 մասնակիցներ կային:

 

Ես ճանաչվեցի որպես մրցույթի հաղթող եւ ստացա Այվազովսկու արձանը կերտելու  իրավունքը: Սակայն ԽՍՀՄ փլուզման հետեւանքով արձանի տեղադրումը երկար ժամանակով հետաձգվեց: Մի պահ արդեն հույսս կորցրել էի:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Արձանը տեղադրվեց 2003 թվականի մայիսի 1-ին: Դա հնարավոր եղավ «Պրոմետեյ» բաժնետիրական ընկերության նախագահ Սենիկ Գեւորգյանի հովանավորության շնորհիվ: Արձանի վրա աշխատել եմ մոտ մեկ տարի: Այն բրոնզից է, պատվանդանը՝ Փամբակի գրանիտից: Արձանի բարձրությունը 3,5 մետր է:

 

Քաղաքում շատ վայրեր ենք դիտարկել՝ հուշարձանը տեղադրելու համար: Տարբերակներից մեկի համաձայն, հուշարձանը պետք է տեղադրվեր Կարապի լճի հարեւանությամբ: Քաղաքաշինական խորհուրդը մերժեց այդ որոշումը: Կարծում եմ, որ նրանց բերած պատճառաբանությունն այն մասին, թե իբր հուշարձանը կխանգարեր Հյուսիսային պողոտայի կառուցման աշխատանքներին, անհիմն էր:

 

Յուրա Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Փոխարենը առաջարկեցին տեղադրել հուշարձանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում: Հուշարձանի ճարտարապետն էր Կամերային երաժշտության տան հեղինակ Ստեփան Քյուրքչյանը:

 

Երբ Կամերային երաժշտության տունը դեռ կառուցված չէր, այդ տարածքում բացօթյա սրճարան էր, որը հայտնի էր իր քյաբաբով: Այգին էլ հայտնի էր որպես Ֆլորայի այգի: Ուրախ եմ, որ այժմ իմ հեղինակած արձանը կանգնած է դեռ մանուկ տարիներից այդքան հոգեհարազատ վայրում:

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրորդ կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյան

 

Երբ «Սերենադ»-ը նոր էր ստեղծվել, Կամերային երաժշտության տունը՝ ի դեմս տնօրենի՝  Ռոբերտ Սահակյանի,  կարեւորագույն դեր խաղաց բոլորիս կյանքում, այն մեր երկրորդ տունն էր դարձել: «Սերենադ»-ի առաջին համերգը կայացավ հենց Կամերային երաժշտության տանը, եւ Ռոբերտ Հրանտովիչը, մեզ շատ հավանելով, առաջարկեց «տեղափոխվել» այնտեղ, որտեղ մեզ հնարավորություն ընձեռեց առանց որեւէ վարձավճարի անցկացնել փորձերը եւ նվագել համերգները: Նա մեզ փորձասենյակ տրամադրեց, որն արդեն բոլորը ճանաչում են որպես «Սերենադի սենյակ»: Եթե սենյակը հանկարծ զբաղված էր լինում, տնօրենն առաջարկում էր իր կաբինետում փորձ անցկացնել:

 

Լուսանկարը` անհայտ հեղինակ:

 

Մեր խնդրանքով ընդլայնվեց նաեւ դահլիճի բեմը. «Կարմեն» սյուիտան էինք փորձում եւ բողոքեցինք Ռոբերտ Հրանտովիչին, որ բեմը փոքր է, չենք տեղավորվում: Նա հարցրեց, թե ի՞նչ կարելի է անել: Առաջարկեցինք մեծացնել այն: Բավականին բուռն բանակցություններից հետո նա ստացավ համապատասխան թույլտվությունը եւ բեմը  մեկ մետրով առաջ տարվեց:

 

Ռոբերտ Սահակյանի մահվանից հետո ստիպված եղանք հեռանալ Կամերային տնից:

 

Կամերային տան պատերի ներքո մի ամբողջ կյանք անցավ, ընտանիքներ ստեղծվեցին: Շենքը, որն իսկապես կամերային երաժշտության կենտրոնն էր, յուրահատուկ մթնոլորտ ուներ, այն դրդում էր դեպի ռոմանտիկա, գեղեցիկը գնահատելու եւ երաժշտությանը նվիրվելու ցանկություն էր առաջացնում:

 

Այսօր դահլիճը տրվում է վարձով եւ, տեսականորեն, ցանկացած անձ կարող է վարձել այն: Այգու տարածքը տրվել է տարատեսակ սրճարանների եւ, որքան էլ անհեթեթ կարող է թվալ, հաճախ սրճարանից լսվող երաժշտությունն ավելի բարձր է, քան համերգի երաժշտությունը: Դեռ «Սերենադի» տարիներին համերգներից առաջ գնում եւ խնդրում էինք, որ գոնե մի երկու ժամ ոչ մի երաժշտություն չմիացնեն: 

 

«Ջրային կառույցներ» ընկերության պատասխանը

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ջրային կառույցներ» ՓԲ ընկերությունից տեղեկացնում են, որ «ընկերությունը շահագործում է միայն Կամերային երաժշտության տան մոտ գտնվող շատրվանը, որն ամռան սեզոնին մշտապես շահագործվում է: Կամերային երաժշտության տան մուտքի դիմաց գտնվող ջրավազանը  Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ չի գտնվում: Մեր ընկերության ենթակայության տակ գտնվող շատրվանը ամռան ամիսներին չի ծածկապատվում փայտյա ծածկով: Փայտյա ծածկերը տեղադրվում են շատրվանի հարակից տարածքում, որոնք պատկանում են հարեւանությամբ գտնվող սրճարանին»:

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Արամ Մակարյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Արմինե Մելքոնյանը:

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Լիանա Քյուրքչյանին եւ Լեւոն Մակարյանին:

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին