Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի կողմից հարեւան երկրներին հասցված հարվածները «աներեւակայելի սխալ» է անվանել։
TRT Haber-ի եթերում Ֆիդանը նշել է, որ պատերազմի հետեւանքներն արդեն դուրս են գալիս Իրանի սահմաններից եւ ազդում են ողջ տարածաշրջանի վրա։
Նա հայտարարել է, որ Թեհրանն ի պատասխան գործածում է հարեւան երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու միջոցով ճնշում գործադրելու ռազմավարությանը։ Նա նման մոտեցումն «աներեւակայելի սխալ» է անվանել ՝ նշելով, որ Ծոցի պետությունների մեծ մասը մինչեւ վերջ փորձել է կանխել էսկալացիան։
«Չնայած դրան, Իրանը հարվածներ է հասցնում այն երկրներին, որոնք չեզոք դիրք էին բռնել»,- ընդգծել է թուրք նախարարը:















